Միքայել Ստամբոլցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Գուրգենի Ստամբոլցյան
Ծնվել է1938 փետրվարի 18
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունկինոգետ, սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ և Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ

Միքայել Գուրգենի Ստամբոլցյան (1938, փետրվարի 18, Երևան), հայ կինոգետ, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1968 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը՝ որպես կինոքննադատ։ 1968 թվականից աշխատել է ԽՍՀՄ Պետկինոյում, 1972 թվականից՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիր, 1979 թվականից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական աշխատող։ 1964 թվականից հեղինակել է շուրջ 200 հոդված և աշխատություն հայկական կինոյի մասին։ Տպագրվել է «Էկրան», «Արվեստ», «Ֆիլմ», «Կինո», «Առավոտ» և այլ պարբերականներում։ 1974-1985 թթ դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական և Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում։ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է։ 1996 թվականից Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի փոխնախագահ, 2004 թվականից՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրենը[1][2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]