Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»
ԵրկիրՀայաստան Հայաստան
Թվական2012
Լեզուհայերեն՝ անգլերեն լուսագրերով
ՌեժիսորՀարություն Խաչատրյան
ՊրոդյուսերՀարություն Խաչատրյան
Սցենարի հեղինակՀարություն Խաչատրյան
Միքայել Ստամբոլցյան
ՕպերատորՎրեժ Պետրոսյան
Սուրեն Թադևոսյան
ԵրաժշտությունԱվետ Տերտերյան
հնչյունային օպերատոր՝ Հայկ Իսրայելկան, Կարեն Ծատուրյան
Տևողություն87 րոպե

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», (անգլ.՝ Endless escape, eternal return), 2012 թվականին նկարահանված հայկական ֆիլմ։ 2013 թվականին ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրեր» անվանակարգում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ, ժողովուրդ, փախուստ, վերադարձ։ Ինչո՞ւ են մարդիկ փախչում իրենց արմատներից։ Ազգային նկարագի՞ր, թե՞ ` ժամանակի պատրանք։

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» ֆիլմի հերոսներից մեկի' Հայկի պատմությունն է։ Հեղինակը 1980-ականների վերջից սկսել է հետևել Հայաստանից Ռուսաստան տեղափոխված Հայկի կյանքին և փորձել մի փիլիսոփայական հարցադրման պատասխան ստանալ․ ինչո՞ւ են մարդիկ լքում իրենց հայրենիքը և արդյոք հաջողվում է նրանց օտար ափերում առավել լավ կյանքի արժանանալ։ Այս գեղարվեստավավերագրական ուսումնասիրությունը ռեժիսորի հեղինակային միևնույն խորագիրը կրող ֆիլմաշարի առաջին ֆիլմն է[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Խաչատրյան, Ռուբեն Հախվերդյան, Գևորգ Աղեկյան, Ստեփան Հովհաննիսյան, Յուրա Հովհաննիսյան, Սայաթ Այվազյան, Հայկ Ալեքսանյան, Վոլոդյա Ասատրյան

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն ռեժիսոր, ՀԱԿ «Հայակ» մրցանակաբաշխություն, Երևան, 2013 թ.[3]
  • Լավագույն վավերագրական ֆիլմ, ՀԱԿ «Հայակ» մրցանակաբաշխություն, Երևան, 2013 թ.

Մեջբերումներ ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Իմ բոլոր ֆիլմերն էլ ուսումնասիրություններ են տարբեր իրավիճակների, մարդկանց տեսակների, մի գյուղի, մի քաղաքի… Ինձ միշտ էլ հետաքրքրել է, թե ինչու են մարդիկ հեռանում, որովհետև իմ մեջ էլ եղել է փախուստի ցանկությունը։
- Հարություն Խաչատրյան[4]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]