Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վրեժ Գևորգի Պետրոսյան (սեպտեմբերի 19 , 1951 (1951-09-19 ) , Երևան , ԽՍՀՄ - դեկտեմբերի 21 , 2021 (2021-12-21 ) [ 1] ), հայ կինոօպերատոր, կինոռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2009 )[ 2] , ՀՀ Նախագահի մրցանակի մրցանակակիր։
Վրեժ Պետրոսյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1957-1967 թվականներին սովորել է Երևանի N108 միջնակարգ դպրոցում։ 1971 թվականին ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժինը։ 1983 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի կինոօպերատորական բաժինը, Վադիմ Յուսովի արվեստանոցը։ 1976 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում։ Որպես բեմադրող օպերատոր և ռեժիսոր նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնք արժանացել են միջազգային կինոմրցանակների։ 2001 թվականից դասավանդում է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտում, արվեստանոցի ղեկավար է, պրոֆեսոր։
«Դուք ումն եք, ծերուկ» - բեմադրող-օպերատոր, 1983 թվական, Մոսկվա, Գորկու անվան կ/ս, ռեժ. Վ. Պիչուլ
«Ոսկին և հողը» - բեմադրող-օպերատոր, 1984 թվական, Հայֆիլմ, ռեժ. Ա. Մանարյան
«Կապիտան Առաքել» - բեմադրող-օպերատոր, 1985 թվական, Հայֆիլմ, ռեժ. Ա. Մանարյան
«Ապրիլ» - բեմադրող-օպերատոր, 1985 թվական, Հայֆիլմ, ռեժ. Վ. Չալդրանյան
«1954 թվականի ձմեռը» - բեմադրող-օպերատոր, 1985 թվական, Հայֆիլմ, ռեժ. Վ. Մելքոնյան
«Ադամամութ» (Եվ կրկնվում է ամեն ինչ) - բեմադրող-օպերատոր, 1989 թվական, Հայֆիլմ, ռեժ. Բ. Հովհաննիսյան
«Քամին ունայնության» - բեմադրող-օպերատոր, 1991 թվական, Հայֆիլմ, ռեժ. Հ. Խաչատրյան
«Ձայն բարբարոյ...» - բեմադրող-օպերատոր (համատեղությամբ) 1991 թվական, Հայֆիլմ, ռեժ. Վ. Չալդրանյան
«Արարատյան կայարան» - բեմադրող-օպերատոր (համատեղությամբ) 1994 թվական, Հայֆիլմ, ռեժ. Հ. Խաչատրյան
«Անապատի լռության մշտարթուն արձագանքները» - հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, 1994 թվական, Հայֆիլմ, Հայ Դատ (Սիրիա)
«Ղարաբաղյան անավարտ օրագիր» - բեմադրող-օպերատոր, 1995 թվական, Հայֆիլմ, Ալմա-Մաթեր
«Անվերջ ձգվող դասամիջոց» - սցենարի հեղինակ, բեմադրող-ռեժիսոր, բեմադրող-օպերատոր, 1996 թվական, Հայֆիլմ, Ալմա-Մաթեր
«Հայերի դանիացի մայրը՝ Քարեն Եփփե» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, 1996 թվական, Հայֆիլմ, Դանիայի Հեռուստատեսություն, Վ. Պետրոսյան, Գ. Հայրապետով
«Ես ապրում եմ ողջերի հետ» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, 2004 թվական, ՀԱՅԿ կ/ս
«Պոետի վերադարձը» - բեմադրող-օպերատոր (համատեղությամբ) 2005 թվական, Հայֆիլմ, ռեժ. Հ. Խաչատրյան
«Ֆրիդ» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, 2006 թվական, Լաթար ստուդիա, Վ. Պետրոսյան
«Լույսի հետք» - սցենարի հեղինակ, բեմադրող-ռեժիսոր, բեմադրող-օպերատոր, 2006 թվական, Հայֆիլմ
«Սահման» - բեմադրող-օպերատոր, 2009 թվական, Հայֆիլմ, ռեժ. Հ. Խաչատրյան
«Ապրելու առաքելություն» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, 2011 թվական, Վ. Պետրոսյան, ՀԱՅԿ կ/ս
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» բեմադրող-օպերատոր, 2014 թվական, ՀՀԱԿ, Ոսկե Ծիրան, ռեժ. Հ. Խաչատրյան
«Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, 2014 թվական, ՀԱՅԿ կ/ս
«Պոեմ միայնակ գայլի մասին» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, 2016 թվական, Վ. Պետրոսյան
«Ադամամութ» (Եվ կրկնվելու է ամեն ինչ) մրցույթի մասնակից, 1-ին Խորհրդային կինոփառատոնը օպերատորական աշխատանքի համար, Սվերդլովսկ ՌԴ, 1990
«Ձայն բարբարոյ...» Մրցանակ «Ոսկե արծիվ» լավագույն պատկերաշարի համար, ՄԿՓ Թբիլիսի 1993
«Անվերջ ձգվող դասամիջոց», Լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակ - Վահագնի, ՀԿՓ 2001
«Ես ապրում եմ ողջերի հետ», Դիպլոմ ՄԿՓ Թեհրան, 2004 թվական, Մրցույթի մասնակից - ՄԿՓ «Ոսկե Ծիրան», 2004
«Ֆրիդ» Մրցույթի մասնակից - ՄԿՓ «Ոսկե Ծիրան», 2005
«Լույսի հետք»
Մրցանակ «Լավագույն կինոօպերատորական աշխատանք», ՄԿՓ Նաուսսա, Հունաստան, 2007
Մրցույթի մասնակից - ՄԿՓ «Ոսկե Ծիրան», 2006
Մրցույթի մասնակից - ՄԿՓ «Կինոշոկ», Անապա, ՌԴ 2006
«Սահման» Հավակնորդ «Լավագույն օպերատորական աշխատանք», ՄԿՓ Հյուստոն, ԱՄՆ 2009
«Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» Մրցանակ «Իկոնա» Պատմական և ռազմական ֆիլմերի ՄԿՓ, Վարշավա, Լեհաստան, 2015