Մասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Մասան
Korea Masan Samhoro road 1.jpg
Կոորդինատներ: 35°11′0″ հս․ լ. 128°33′0″ ավ. ե. / 35.18333° հս․. լ. 128.55000° ավ. ե. / 35.18333; 128.55000
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Բնակչություն429 612 մարդ (2003)
Ժամային գոտիUTC+9
##Մասան (Հարավային Կորեա)
Red pog.png


Մասան (կոր.՝ 마산시, 馬山市, Masan-si), մինչև 2010 թվականը համարվել է Կյոնսան-Նամդոյի քաղաք, Հարավային Կորեա: 2010 թվականի հուլիսի 1-ից միացվել է հարևան Չխանվոնին և դարձել նրա տարածաշրջաններից մեկը (կու)[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասանի պատմությունը գալիս է 757 թվականից, երբ Սիլլա թագավորության ժամանակ ժամանակակից քաղաքի փոխարեն տեղակայված էր Խապպո մարզը: 1282 թվականին Գորյո արքայատոհմի ժամանակ անվանումը փոխվեց Խովոնի: 1899 թվականին այստեղ տեղակայվել է ծովային նավահանգիստ: 1900 թվականի մարտի 17-ին Ռուսաստանի կողմից Մոզամպոյի նավահանգստում հողամասի վարձակալության պայմանագիր է կնքվել: Այնտեղ տեղակայված էր հյուպատոսարան, հյուրանոց և ածուխի պահեստներ, սակայն արդեն 1903 թվականին Անգլիայի և Ճապոնիայի ազդեցության ներքո այդ ամենը փակվեց։ 1905 թվականին կղզում հիմնվել է Ճապոնիայի հիմնական ուժերը: 1914 թվականին Մասանն ստացել է իր այժմյան անվանումը: Քաղաքի կարգավիճակն ստացել է 1949 թվականին[2]:

2010 թվականին քաղաքը միացվել է Չխանվոնին:

Տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասանը եղել է ծովային նավահանգիստ, տեղակայված XIX դարի վերջին: Բացի այդ այստեղ տեղակայված էր մեքենաշինության և մետալուրգիայի գործարաններ[3]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասանը գտնվում է Կորեական թերակղզու հարավային մասում: Հյուսիսում և արևելքում սահմանակցում է Խամոնին և Չխանվոնին, արևմուտքում Չինջուի հետ: Ծովափն անցնում է քաղաքի հարավային մասով[4]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարվա միջին ջերմաստիճանը +14,8°C է, հունվարի միջին ջերմաստիճանը +2,8 °C է, օգոստոսի միջին ջերմաստիճանը +26,6 °C է: Տարվա մեջ տեղումների քանակը հասնում է 1503,7 մմ-ի:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Map Masan-si.png

Մասանը վարչականորեն բաժանվում է 1 իպի, 4 մյոնի և 27 տոնի[5]:

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկվորյակ քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասանի երկվորյակ քաղաքները[7]՝

Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և Հարավային Կորեայի մնացած քաղաքները, Մասանը նույնպես ունի իր խորհրդանիշները[8]՝


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Unified Changwon launched» (կորեերեն)։ MBC News։ Վերցված է 2010-11-08 
  2. История Масана. Արխիվացված է Փետրվար 14, 2009 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  3. Экономика Масана. Արխիվացված է Հունվար 23, 2009 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  4. География Масана. Արխիվացված է Հունվար 24, 2009 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  5. Административное деление Масана.(չաշխատող հղում)(կոր.)
  6. 6,0 6,1 9 достопримечательностей Масана Արխիվացված է Մայիս 17, 2009 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  7. Города-побратимы Масана. Արխիվացված է Նոյեմբեր 26, 2007 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  8. Символы Масана. Արխիվացված է Փետրվար 14, 2009 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]