Գորյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Գորյո
918 - 1392 Չոսոն 
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կեգյոն (919-1232)
Կանխվա (1232-1270)
Կեգյոն (1270-1392)
Լեզու Կորեերեն
Կրոն Բուդդայականություն ,Շամանություն ,Կոնֆուցիոսիզմ, Դաոսականություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Կառավարիչ Թխեջո (918—943)
Կվանջոն (949–975)
Սոնջոն (981–997)
Մունջոն (1046–1083)
Կոնմին (1351—1374)
Գորյո, պետություն Կորեական թերակղզում, հիմնադրված Սիլլա պետության անկումից հետո 935 թվականին և գոյատևել է մինչև Չոսոնի կայսրության ժամանակաշրջանը` 1392 թվական։ «Գորյո» անվանումը կրճատված է Կոգուրյո անվանումից, Կորեական երեք կայսրություններից մեկը` վերամիավորված Սիլլայի կողմից 668 թվականին։ Ժամանակակից «Կորեա» անվանումը ծագել է «Գորյոյից»։ Ավելի նշանակալի հաջողություններն են`Գորյոյի բրուտագործական արվեստը և Գորեանի Տրիպիտական՝ բուդդայական օրենք (Տրիպիտակա), փորագրված տասնյակ հազարավոր փայտե տախտակների վրա: Գորյոյում 1234 թվականին ստեղծվել է առաջին մետաղական տպագիր մատրիցան (տես՝ Չիկչի).
Գորյոյի քարտեզը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

IX դարի վերջում Միավորված Սիլլան, քայքայված լինելով ներքին պատերազմից, թուլացել է և կորցրել է իշխանությունը փոխարքաների դեմ: Երկիրը ընկղմվում է քաղաքացիական պատերազմի և ապստամբության քաոսի մեջ, որից հետո Կորեական թերակղզում կրկին, այժմ երկարաժամկետ, առաջացել են երեք պետություններ:

Վան Գոնը (կոր.՝ 왕건), Սոնգակի փոխարքան (ժամանակակից Կեսոն), հիմնադրել է Գորյոն 918 թվականին: Երեք պետությունների ժամանակաշրջանը ավարտվում է այն բանից հետո, երբ Գորյոն գրավում է Սիլլան և Խուպեկչեն 936 թվականին:

Քաղաքական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական փաստաթղթերում Գորյոն իրեն կոչել է կայսրություն: Մայրաքաղաք Կեսոնը անվանվել է «կայսրության մայրաքաղաք (կոր.՝ 皇都)», թագավորական պալատը՝ «կայսրական պալատ(կոր.՝ 皇城)»: Այլ տերմիներ, ինչպիսիք են՝ Ձերդ Բարձրություն (կոր.՝ 陛下), Արքայազն (կոր.՝ 太子), Կայսրուհի (կոր.՝ 太后), ինչպես նաև ենթադրում են կայսրական պետականությունը: Մոնղոլական արշավանքներից հետո «империя» տերմինը Գորյոյում այլևս չեն օգտագործել՝ մոնղոլների կողմից երկրի օկուպացիայի պատճառով:

Իշխանությունը ուժեղացնելու նպատակով դինաստիայի չորրորդ կայսրը՝ Կվանջոնը, մի քանի հրամանագրեր է ներկայացրել, այն թվում՝ 958 թվականի ծառաների ազատման մասին և հրաման, ըստ որի քաղաքացիական ծառայողները պետք է պարտադիր քննության մասնակցեն: Կվանջոնը նաև իրեն կոչել է կայսր, անկախ այլ երկրներից:

Կայսրության հինգերորդ արքան՝ Կյոնջոնը (կոր.՝ 경종, 景宗) անցկացրել է հողային բարեփոխումներ Չոնսիգվա (կոր.՝ 전시과, 田柴科) անվանումով, իսկ վեցերորդ թագավորը՝ Սոնջոնը (կոր.՝ 성종, 成宗) նշանակել է նոր փոխարքաների յուրաքանչյուր վարչաշրջանում:

11-րդ թագավորի՝ Մունջոնի (կոր.՝ 문종, 文宗) կառավարման տարիների սկզբին կենտրոնական ուժերը լրջորեն ամրապնդվեց՝ վերցնելով գրեթե բոլոր ինքնիշխանությունը մարզպետներից: Մունջոնը և նրան հաջորդող թագավորները շեշտ են դրել ոչ ռազմական, երկրի քաղաքացիական կառավարման վրա::

Ամատաբխան և ութ հսկա Բոդհիսատվան, XIV դար, Գորյո

Պայքար գահի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի տոհմը Ինջուից (կոր.՝ 인주이씨) իր աղջիկներին տվել է թագավորներին որպես կին, սկսած Մունջոնից մինչև 17-րդ թագավորը՝ Ինջոնը: Ժամանակի ընթացքում այդ տոհմը մեծ իշխանություն ձեռք բերեց, քան հենց թագավորը, որը բերեց Լի Չագյոմի քաղաքացիական հեղաշրջմանը 1126 թվականին: Հեղաշրջումը ձախողվեց, միայն թե միապետի ուժը կործանվեց և Գորյոյում սկսվեցին վեճեր ազնվականությունում՝ երկիրը ղեկավարելու համար:

1135 թվականին Մյո Չխոնը առաջարկեց տեղափոխել մայրաքաղաքը Սոգյոն (ներկայիս Փհենյան): Առաջարկը երկրի ընտրախավին բաժանեց երկու ճամբարների: Մի խմբակցությունը, Մյո Չխոնի գլխավորությամբ, կողմ էր մայրաքաղաքը տեղափոխելու առաջարկին, իսկ մյուս խմբակցությունը ընդդեմ Մանջուրիայի: Մյուսը, Կիմ Բուսիկի գլխավորությամբ (հեղինակ Սամգուկ Սագի), ցանկացել է պահպանել կվո կարգավիճակը: Մյո Չխոնին չհաջողվեց համոզել թագավորին և նա ապստամբություն կազմակերպեց, որը, այնուամենայնիվ, ավարտվեց ձախողմանբ:

1170 թվականին հրամանատարների խումը՝ Չոն Չունբի (կոր.՝ 정중부) և Լի Ընբանի (կոր.՝ 이의방) գլխավորությամբ ապստամբություն սկսեցին և հաղթեցին: Ինջոնը աքսորվեց, իսկ թագավոր դարձավ Մյոնջոնը (կոր.՝ 명종): Գորյոյի պատմությունում սկսվել է ռազմական կառավարման ժամանակաշրջան: 1177 թվականին գահ բարձրացավ երիտասարդ մարզպետ Կյոն Թխեսունը: Նա սկսեց միապետին ողջ ուժերը վերադարձնելու փորձեր կատարել, միայն թե 1184 թվականին նա մահացավ և նրան հաջորդող դարձավ նրա հասարակ որդին՝ Լի Ընմինը: Նրա կառավարումը դաժան էր, ինչը բերեց այլ գեներալի՝ Չխվե Չխունխոնի ապստամբությանը, ով սպանեց Լի Ընմինին և գահ բարձրացավ 1197 թվականին: Հաջորդ 61 տարիների ընթացքում Չխո տոհմը կառավարել է երկիրը՝ հաստատելով ռազմական դիկտատուրա: Թագավորի պահակետը եղել է, ըստ երևույթի, դեկորատիվ: Չխվե Չխունխոնին հաջորդողները դարձան նրա որդին՝ Չխվե Ուն, թոռտ՝ Չխվե Խանը և ծոռը՝ Չխվե Ընը: Գահ բարձրանալով՝ Չխվե Չխունխոնը գահընկեց արեց Մյոնջոնին, փոխարինելով նրան Սինջոնի հետ, իսկ նրա մահից հետո, գահընկեց անելով ևս երկու թագավորների՝ ի վերջո ընտրեց Կոջոնին:

Մոնղոլական արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]


1231 թվականին սկսվել է մոնղոլական արշավանքները դեպի Կորեա՝ Ուգեդեյի գլխավորությամբ: Այս արշավանքը եղել է Չինաստանը գրավելու մեծ ծրագրի մասը: Թագավորական ընտանիքը 1232 թվականին փախչում է Կանխվադո, որը գտնվում էր Կյոնգի ծոցում: Այդ ժամանակների ռազմային ղեկավար Չխվե Չխունխոնը (կոր.՝ 최충헌, 崔忠獻) պնդել է, որ դիմադրեն: Մի քանի տասնամյակներ Գորյոն դիմադրել է, սակայն վերջապես 1259 թվականին ստիպված կնքել է խաղաղության պայմանագիր: Մի քանի կառավարիչներ, հրաժարվելով հանձնվել, գլխավորել են Սամբյոլչխո ապստամբությունը և բնակվել են Կորեական թերակղզու հարավային ափի մոտ գտնվող կղզիներում, այդ թվում՝ Չինդոն: Գորյոյի դինաստիան հարկատու էր մոնղոլական Յուան դինաստիային այնքան ժամանակ, քանի դեր Կոնմին-վանը չի օգտվել Չու Յուանջանի ապստամբությունից և չի սկսել ազատումը մոնղոլական լծից:

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1388 թվականին Ու-վանը կազմակերպել էր կազմակերպություն չինական Լյաոնինը գրավելու համար։ Նա մարտի է ուղարկել գեներալ Լի Սոնգոյին (ավելի ուշ Թխեջո), միայն թե, հասնելով սահմանին, նա կանգ առավ և գլխավորել է ամբստամբությունը։ Չորս տարի անց, 1392 Գորյոն անկում ապրեց, իսկ գեներալ Լին դարձավ նոր դինաստիայի` Չոսոնի։

Գորյոյի թագավորների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քսաներեք թագավորները ցանկում (մինչև Վոնջոնը) ունեցել են տաճարային անուններ՝ ջոնով ավարտվող: Սկսած Չխուննյոլ-վանից (25-րդ թագավորից), Գորյոյի բոլոր հաջորդող թագավորները կրել են Վան տիտղոսը:

  1. Թխեջո (918—943);
  2. Հեջոն (944—945);
  3. Չոնջոն (945—949);
  4. Կվանջոն (950—975);
  5. Կյոնջոն (975—981);
  6. Սոնջոն (981—997);
  7. Մոկչոն (997—1009);
  8. Հյոնջոն (1009—1031);
  9. Տոկչոն (1031—1034);
  10. Չոնջոն (1034—1046);
  11. Մունջոն (1046—1083);
  12. Սունջոն (1083);
  13. Սոնջոն (1083—1094);
  14. Հոնջոն (1094—1095);
  15. Սուկչոն (1095—1105);
  16. Իենջոն (1105—1122);
  17. Ինջոն (1122—1146);
  18. Ըիջոն (1146—1170);
  19. Մյոնջոն (1170—1197);
  20. Սինջոն (1197—1204);
  21. Հիջոն (1204—1212);
  22. Կանջոն (1212—1213);
  23. Կոջոն (1213—1259);
  24. Վոնջոն (1260—1274);
  25. Չխուննյոլ-վան (1274—1308), դարձել է Գորյոյի առաջին թագավորը, ով կրել է վան տիտղոսը,
  26. Չխունսոն-վան (1298, 1308—1313);
  27. Չխունսուկ-վան (1274—1308);
  28. Չխունխե-վան (1330—1332 и 1339—1344);
  29. Չխունմոկ-վան (1344—1348);
  30. Չխունջոն-վան (1349—1351);
  31. Կոնմին-վան (1352—1374);
  32. Ու-վան (1374—1388);
  33. Չխան-վան (1388—1389);
  34. Կոնյան-վան (1388—1392).

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rogers, Michael C.. 1959. “Factionalism and Koryŏ Policy Under the Northern Sung”. Journal of the American Oriental Society 79 (1). American Oriental Society: 16–25. doi:10.2307/596304. http://www.jstor.org/stable/596304
  • Rogers, Michael C.. 1961. “Some Kings of Koryo as Registered in Chinese Works”. Journal of the American Oriental Society 81 (4). American Oriental Society: 415–22. doi:10.2307/595688. http://www.jstor.org/stable/595688

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորյո
Կորեերենի նոր ռոմանականացում Goryeo
Մաքյունա - Ռեյնշաուեր ռոմանականացում Koryŏ