Jump to content

Կորեերենի նոր ռոմանականացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կորեերենի նոր ռոմանականացում, կորեերեն բառերի` լատինատառ գրության պաշտոնական համակարգ Հարավային Կորեայում։ Ընդունվել է Հարավային Կորեայում 2000 թվականին[1] Մաքքյուն-Ռայշաուերի ռոմանականացման համակարգի փոխարեն։ Կորեերենի ռոմանականացման նոր համակարգն ստեղծվել է Կորեերենի ազգային ակադեմիայի կողմից 1995-2000 թվականներին և չի գործածում դիակրիտիկ նշաններ։ Կարևորվում է ոչ թե բառերի արտասանությունը, այլ գրությունը։ Ռոմանականացման նոր համակարգի ընդունման անհրաժեշտությունը Հարավային Կորեայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը բացատրում է համակարգիչներում ու համացանցի դոմեյնային անուններում դիակրիտիկ նշանների գործածության հետ կապված դժվարություններով։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ռոմանականացման առանձնահատկություններն են`

  • 어 և 으 տառերը գրվում են որպես երկու ձայնավորներից կազմված երկգիր տառեր՝ eo և eu համապատասխանաբար։
  • ㅝ տառը գրվում է wo, իսկ ㅢ տառադարձվում է որպես ui։
  • ㅅ տառը ձայնավորներից առաջ միշտ գրվում է որպես s, sh չի գործածվում։
  • Ի տարբերություն Մաքքյուն-Ռոյսշաուերի ռոմանականացման համակարգի՝ այս դեպքում շնչեղ բաղաձայնները (ㅋ, ㅌ, ㅍ, ㅊ) գրվում են առանց ապաթարցի` k, t, p, ch: Դրանց ոչ շնչեղ տարբերակները (ㄱ, ㄷ, ㅂ, ㅈ) գրվում են անգլերենի այն տառերով, որոնք համապատասխանում են ձայնեղ բաղաձայններին` g, d, b, j։ Սակայն վանկի վերջի այն բոլոր բաղաձայնները, որոնց հաջորդում է ձայնավոր կամ ձայնեղ բաղաձայն, տառադարձվում են որպես k, t, p։ 벽 → byeok, 밖 → bak, 부엌 → bueok (Но։ 벽에 → byeoge, 밖에 → bakke, 부엌에 → bueoke)։
  • ㄹ տառը գրվում է r ձայնավորից կամ այլ ㄹ տառից առաջ, իսկ մյուս դեպքերում գրվում է l. 리을 → rieul, 철원 → Cheorwon, 울릉도 → Ulleungdo, 발해 → Balhae։ Ե՛վ Մաքքյուն-Ռոյսշաուերի ռոմանականացման համակարգում, և՛ նոր ռոմանականացման համակարգում ㄴ գրվում է l այն դեպքում, երբ ռնգային չէ. 전라북도 → Jeollabuk-do։

Գոյություն ունեն նաև մի շարք բացառություններ։

Այլ կանոններ՝

  • Նույնագիր բառերի տարբերակման համար այդ բառերի վանկերի միջև կարող է դրվել գծիկ՝ 장음 → jang-eum, 잔금 → jan-geum։ Սակայն կետը պաշտոնական կանոնների ցանկում ընդգրկված չէ։
  • Գծիկը նաև գործածվում է վանկի ավարտը նշելու համար, որպեսզի խուսափեն տարակարծություններից, օրինակ՝ 없었습니다 → eobs-eoss-seubnida, 외국어 → oegug-eo, 애오개 → Ae-ogae։
  • Գծիկը կարող է բաժանել նաև կորեական հատուկ անունների հիմնական բաղադրիչները. 강홍립 → Gang Hongrip, Gang Hong-rip, 한복남 → Han Boknam կամ Han Bok-nam։
  • Երկրի վարչական բաժանման միավորներ նշանակող մասնիկները հատուկ անունից բաժանվում են գծիկով՝ 강원도 → Gangwon-do։
    • Տառադարձման ժամանակ կարելի է բաց թողնել որոշ տերմիններ, օրինակ՝ «시, 군, 읍»։ 평창군 → Pyeongchang-gun կամ Pyeongchang, 평창읍 → Pyeongchang-eup կամ Pyeongchang։
  • Սակայն աշխարհագրական օբյեկտների ու մշակութային կառույցների անվանումները գրվում են միասին. 설악산 → Seoraksan (այստեղ 설악 — լեռան անուն է, իսկ 산 թարգմանվում է որպես «լեռ»), 해인사 → Haeinsa (해인 — անվանում, 사 — տաճար)։
  • Հատուկ անունները գրվում են մեծատառով։

Տառադարձման կանոնները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանգուլ
Ռոմանականացում a ae ya yae eo e yeo ye o wa wae oe yo u wo we wi yu eu ui i
Հանգուլ
Ռոմանականացում Սկզբնատառ g kk n d tt r m b pp s ss - j jj ch k t p h
Բառավերջի տառ k k n t - l m p - t t ng t - t k t p t

Բաղաձայնները փոփոխության են ենթարկվում նաև հաջորդ հնչյունի ազդեցությամբ, օրինակ՝ Hanguk → Hangug-eo։ Կարևոր փոփոխություներն ընդգծված են։

հաջորդ սկզբնատառ →
նախորդ բառի վերջին տառը ↓ g n d r m b s j ch k t p h
k g kg ngn kd ngn ngm kb ks kj kch k-k kt kp kh, k
n n n-g nn nd ll, nn nm nb ns nj nch nk nt np nh
t d, j tg nn td nn nm tb ts tj tch tk t-t tp th, t, ch
l r lg ll, nn ld ll lm lb ls lj lch lk lt lp lh
m m mg mn md mn mm mb ms mj mch mk mt mp mh
p b pg mn pd mn mm pb ps pj pch pk pt p-p ph, p
ng ng- ngg ngn ngd ngn ngm ngb ngs ngj ngch ngk ngt ngp ngh

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Romanization of Korean». Korea.net. Ministry of Culture & Tourism. July 2000. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]