Դիակրիտիկ նշաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
լատինական a տառը դիակրիտիկ նշանով

Դիակրիտիկ նշաններ (հին հուն․՝ διακριτικός — «տարբերելու համար ծառայող»), նշաններ, որոնք միանալով այբուբենի որևէ տառին՝ նրան տալիս են մեկ այլ ինքնուրույն հնչյունի (հնչույթի) կամ միևնույն հնչյունի (հնչույթի) նրբերանգի արժեք։

Դիակրիտիկ նշանները կարող են դրվել տառի վերևից (չեխ․ ё «չ», ռուս, й «յ»), ներքևից (ֆրանս․ ç, «ս»)․ կողքից (а։, «աա») և մեջտեղից՝ կիսելով տառը՝ ł, ǿ (կոշտ լ և օ)։ Դիակրիտիկ նշաններից է նաև շեշտը, որը, դրվելով տառի վրա, կարող է փոխել հնչույթի արժեքը (օրինակ, ֆրանսերենում é, è, և e)։

Որոշ այբուբեններում դիակրիտիկ նշաններից մի քանիսն օգտագործվում են որպես պարտադիր նշան։ Ավելի հաճախ գործածվում են հնչյունագրության ժամանակ՝ ճշտելով հնչյունի որակը։ Այս նեղ հնչյունաբանական տառադարձումը կիրառվում է լեզուների գործնական դասավանդման մեջ։ Լայն տարածում է ստացել Միջազգային հնչյունաբանական ասոցիացիայի (ՄՀԱ= IPA) ընդունած դիակրիտիկ նշանների ցանկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 373 CC-BY-SA-icon-80x15.png