Շնչեղ բաղաձայններ
Տեսակ | ֆիզիկական երևույթ |
---|---|
Ենթատեսակ | բաղաձայններ |
Շնչեղներ, խոսքի բաղաձայն հնչյուններ, որոնք ըստ արտաբերման տեղի ու եղանակի նույնը լինելով սովորական պայթականների հետ, տարբերվում են նրանցից հպման թուլությամբ և արտամղվող օդի առատությամբ։ Հայ քերականագիտության մեջ դրանք երկար ժամանակ համարվել են բարդ հնչյուններ՝ բաղկացած պայթականից ու հագագից։ Սակայն այդ բաժանումը ճիշտ չէ թե՛ հնչույթաբանական ու հնչյունաբանական տեսակետներից, թե՛ պատմական առումով։ Հայերենի շնչեղ խուլերն են փ, թ, ք, ց, չ։ Արևելահայ գրական լեզվում շնչեղները հակադրվում են սովորական խուլերին՝ կազմելով հակադրական զույգեր, այսինքն՝ ունեն իմաստատարբերակիչ դեր՝ պայտ-փայտ, տուր-թուր, կար-քար, ծեծ-ցեց, ճար-չար։ Արևմտահայ գրական լեզվում և մի շարք բարբառներում, որտեղ բացակայում է սովորական խուլերի շարքը, շնչեղները հակադրվում են ձայնեղներին՝ բ-փ, գ-ք, դ-թ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 535)։ |