Հալասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալասան
한라산
Hallasan 2.jpg
Տեսակ լեռ և հրաբուխ
Երկիր Հարավային Կորեա
Տեղադրություն Հարավային Կորեա Հարավային Կորեա
Ջեջու կղզի
Մասն է Ջեջու նահանգ
Նյութ բազալտ
Բարձրություն (ԲԾՄ) 1950[1] մ
Առաջին վերելք 1007 թվական
Սմիթսոնիան կոդ 306040
##Հալասան (Հարավային Կորեա)
RedMountain.svg
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Հալասան (կորեերեն՝ 한라산), հանգած հրաբուխ Ջեջու կղզում։ Հարավային Կորեայի ամենաբարձր կետն է։

Տարածքի շուրջը հայտարարվել է ազգային պարկ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռը տեղակայված է կղզու կենտրոնում և հաճախ ամբողջությամբ նույնացվում է վերջինիս հետ։ Տեղական ասացվածքն ասում է՝ «Ջեջուդոն Հալասանն է, Հալասանը Ջեջուդոն է»։

Լեռն ինքնին տեսանելի է կղզու ցանկացած կետից, չնայած, որ գագաթը հաճախ ծածկված է ամպերով։ Հալասանն ընդգրկված է Հարավային Կորեայի բնական հուշարձանների ցանկում՝ 182 համարի տակ։

Լեռան վրա է տեղակայված կղզու հնագույն բուդդակայական տաճարը՝ Կվանգըմսանը, որը կառուցվել է դեռևս Կորյոյի ժամանակաշրջանում։ Հետագայում այն ոչնչացվել է և վերականգնվել միայն 20-րդ դարում։ Ոչ հեռու տեղադրված է Ջեջուի 1948-1950 թվականների ապստամբության զոհերին նվիրված հուշարձանը։

Հանգած խառնարանում այժմ տեղավորված է Բեննոկտամ լիճը։ Անձրևային եղանակներից հետո լճի չափսը հասնում է 2 կմ-ի, իսկ խորությունը՝ 100 մ-ի։

Հյուսիսային Կորեայում լեռան անվանում հանգըլով գրվում է «Հանասան» (կորեերեն՝ 한나산), սակայն կարդացվում է «Հալասան»։

Բարձրանալու երթուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա լեռան գագաթ տանող 4 հիմնական ճանապարհ․

  • Կվանումսա երթուղի — 8.3 կմ
  • Օրիմոկ երթուղի — 7.8 կմ
  • Սոնփանակ երթուղի — 9.6 կմ
  • Յոնգսիլ երթուղի — 6.5 կմ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]