Կորյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կորյո
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էապրիլի 15, 1955 թ.
Մակերես16,30 կմ²
Բնակչություն34 072 մարդ (մայիսի 1, 2023)
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքtown.koryo.nara.jp(ճապոներեն)
Կորյո (Ճապոնիա)##
Կորյո (Ճապոնիա)

Կորյո (ճապ.՝ 広陵町 Կորյո-տյո), Ճապոնիայի Նարա պրեֆեկտուրայի Կիտակացուրագի գավառում գտնվող ավան։ Ավանի մակերեսը կազմում է 16,33 կմ²[1], բնակչությունը՝ 33,723 մարդ (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալների համաձայն)[2], բնակչության խտությունը՝ 2035,09 մարդ/կմ²։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորյո ավանը տեղակայված է Հոնսյու կղզու Կինկի տարածաշրջանի Նարա պրեֆեկտուրայում։ Այս ավանի հետ սահմանակցում են Կաշիհարա, Կաշիբա, Յամատոտակադա քաղաքները և Կավաի, Կանմակի, Տավարամոտո, Միյակե[3] ավանները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանի բնակչությունը կազմում է 33 723 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 2035,09 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[4].

Տարեթիվ Բնակչության թվաքանակ
1980 18 427 մարդ
1985 20 345 մարդ
1990 24 605 մարդ
1995 29 457 մարդ
2000 31 444 մարդ
2005 32 810 մարդ

Սիմվոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորյո ավանը խորհրդանշող ծառ է համարվում օսմանթուսը (Osmānthus), ծաղիկ՝ միամյա արևածաղիկը[5]։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորյո ավանը ճապոնացի ձյուդոիստ, առաջին և միակ եռակի օլիմպիական չեմպիոն Տադահիրո Նոմուրայի ծննդավայրն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Geospatial Information Authority of Japan
  2. «滋賀県の人口と世帯数». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  3. データのダウンロード(2.各データ詳細)
  4. Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների
  5. «広陵町プロフィール» (ճապոներեն). Администрация посёлка Корё. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորյո» հոդվածին։