Օսմանթուս
| Օսմանթուս | |
Օսմանթուս | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
| Ընտանիք | Ձիթենազգիներ (Oleaceae) |
| Տրիբա | Oleeae |
| Ենթատրիբա | Oleinae |
| Ցեղ | Օսմանտուս (Osmanthus) |
| Տեսակ | Օսմանթուս (O. fragrans) |
| Միջազգային անվանում | |
| Osmanthus fragrans | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Оսմանթուս (լատիներեն՝ Osmanthus Lour), ձիթազգիների ընտանիքի, կիպրոս ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշտադալար թփեր կամ փոքր ծառեր են։ Բողբոջներն ունեն 2 արտաքին թեփուկ։ Տերևադասավորությունը հակադիր է։ Տերևները հաստ են, կաշվեկերպ, ամբողջաեզր կամ փուշ-ատամնաեզր, կարճ կոթունավոր։ Ծաղկաբույլերը փոքր հուրաններ են կամ վահանիկներ։ Ծաղիկները մեծ մասամբ բաժանասեռ են, հազվադեպ` երկսեռ։ Երբեմն հանդիպում են նաև երկտուն բույսեր։ Բաժակը կարճ է, քառատամ։ Պսակի խողովակը կարճ է, կամ երկար, կազմված 4 բաժիններից։ Առէջները 2-ն են (հազվադեպ` 4), տեղադրված պսակի խողովակում։ Սռնակի երկարությունը հավասար է պսակի խողովակի երկարությանը։ Սպին գլխիկավոր է։ Սերմնարանը երկբնանի է, յուրաքանչյուր բնում 2 սերմնաբողբոջով։ Պտուղը ձվանման կորիզապտուղ է 1 կորիզով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեղն ընդգրկում է ավելի քան 30 տեսակ, տարածված Հարավային և Արևելյան Ասիայում, Պոլինեզիայում և Հյուսիսային Ամերիկայում:Հայաստանում է 2 տեսակ[1]։:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 260։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսմանթուս» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսմանթուս» հոդվածին։ |
| ||||||||||