Jump to content

Կիմ Կի Դուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Կի Դուկ
김기덕
Կիմ Կի Դուկ
Ծնվել էդեկտեմբերի 20, 1960(1960-12-20)[1][2][3]
ԾննդավայրԲոնգհվա, Հյուսիսային Գյոնգսանգ, Հարավային Կորեա
Մահացել էդեկտեմբերի 11, 2020(2020-12-11)[4][5] (59 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիա[6]
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Ազգությունկորեացի
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, մոնտաժող, կինոդերասան, դերասան և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID 1104118
koreanfilm.org/kimkiduk.html
Կիմ Կի Դուկ՝ Վիքիպահեստ

Կիմ Կի Դուկ (կորեերեն՝ 김기덕, դեկտեմբերի 20, 1960(1960-12-20)[1][2][3], Բոնգհվա, Հյուսիսային Գյոնգսանգ, Հարավային Կորեա - դեկտեմբերի 11, 2020(2020-12-11)[4][5], Ռիգա, Լատվիա[6][7]), կորեացի կինոռեժիսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սոբյոնի գյուղում, Հարավային Կորեա։ Ազգությամբ կորեացի։ Ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 20-ին։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Սեուլ, որտեղ նա սկսել է հաճախել գյուղատնտեսական դպրոց։ Չավարտելով ուսումը՝ նա 17 տարեկանից աշխատել է գործարանում։

20 տարեկանում զորակոչվել է բանակ։ 5 տարի ծառայել է կորեական ծովային հետևակում, այնուհետև երկու տարի անցկացրել է կույրերի եկեղեցում՝ նպատակ ունենալով դառնալ հոգևորական։ Այդ ընթացքում մեծացել է գեղանկարչության նկատմամբ նրա հակումը և նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1990-1992 թվականներին ուսումնասիրել է կերպարվեստ։

Որոշ ժամանակ նա ճանապարհորդել է Եվրոպայում՝ հանդես գալով որպես նկարիչ։ Նրա առաջին ռեժիսորական ֆիլմը 1996 թվականի Կոկորդիլոս ֆիլմն է։

Իր կինոկարիերայի 10 տարվա ընթացքում Կիմ Կի Դուկը նկարահանել է 13 ֆիլմ։

Մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Լատվիայում կորոնավիրուսի վարակից[7]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանում
1996Կոկորդիլոս
1998Վայրի կենդանիներ
1998Հյուրանոց "Թռչնի Բույն"
2000Կղզի
2000Իրական արկած
2001Հասցեն անհայտ
2001Վատ տղան
2002Առափնյա պաշտպանը
2003Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ և նորից գարուն
2004Սամարիթյան աղջիկը
2004Դատարկ տուն
2005Աղեղ
2006Ժամանակ
2007Հոգոց
2008Երազանք
2008Գեղեցիկը
2008Չմոնտաժված Ֆիլմ
2012Պիետա
  • 2012 - «Ոսկե առյուծ» մրցանակ Վենետիկի 69-րդ կինոփառատոնին «Պիետա» ֆիլմի համար
  • 2005 - Սան Սեբաստիանում կայացած միջազգային կինոփառատոնի մրցանակ «Դատարկ տուն» ֆիլմի համար
  • 2005 - Արգենտինական ասոցիացիայի կինոքննադատների մրցանակը օտարերկրյա լավագույն ֆիլմի համար ոչ իսպաներեն լեզվով «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և կրկին գարուն» ֆիլմի համար
  • 2004 - Վենետիկի միջազգային կինոփառատոնի չորս մրցանակ «Դատարկ տուն» ֆիլմի համար
  • 2004 - «Ոսկե ականջ» մրցանակ Իսպանիայում կայացած միջազգային կինոփառատոնին «Դատարկ տուն» ֆիլմի համար
  • 2004 - «Արծաթյա արջ» մրցանակ Բեռլինյան կինոփառատոնին՝ որպես լավագույն ռեժիսորական աշխատանք «Սամարիթենուհի» ֆիլմի համար
  • 2003 - Միջազգային Կինոփառատոնի չորս մրցանակ Լոկարնոյում «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և կրկին գարուն» ֆիլմի համար
  • 2003 - Միջազգային կինոփառատոնի երեք մրցանակ «Առափնյա պաշտպանը» ֆիլմի համար
  • 2002 - «Արևմտյան էքսպրեսս» մրցանակ Կատալոնական միջազգային կինոփառատոնում «Վատ տղան» ֆիլմի համար
  • 2002 - Ճապոնական Ֆուկուոկա քաղաքում կայացած միջազգային կինոփառատոնի գրան պրի «Վատ տղան» ֆիլմի համար
  • 2002 - Բելգիայում տեղի ունեցած Սինեմա Նովո կինոփառատոնի երիտասարդ ժյուրիի կողմից Ամակուրու մրցանակ «Հասցեն`անհայտ» ֆիլմի համար
  • 2002 - «Մեծ զանգակ» կորեական մրցանակը «Վատ տղան» ֆիլմի համար
  • 2001 - «Ոսկե ագռավ» մրցանակը՝ որպես բրյուսելյան միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ՝ ֆանտաստիկա ժանրում «Կղզի» ֆիլմի համար
  • 2001 - Պորտուգալիայի Օպորտո քաղաքում կայացած կինոփառատոնի երկու մրցանակ «Կղզի» ֆիլմի համար
  • 2001 - Մոսկովյան միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ ժյուրիի կողմից «Կղզի» ֆիլմի համար
  • 2000 - Վենետիկի միջազգային կինոփառատոնի մրցանակ «Կղզի» ֆիլմի համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  4. 1 2 È morto Kim Ki-duk, regista di 'L'isola' e 'Ferro 3', per complicazioni da Covid19 (իտալ.)
  5. 1 2 Koronavírusban, 59 évesen meghalt az egyik legjobb koreai filmrendező, Kim Ki-duk (հունգ.)
  6. 1 2 https://www.lrt.lt/en/news-in-english/19/1296253/korean-filmmaker-kim-ki-duk-dies-from-covid-19-complications-in-latvia
  7. 1 2 Inc, TV Rain (2020 թ․ դեկտեմբերի 11). «В Латвии от коронавируса умер корейский режиссер Ким Ки Дук». tvrain.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կիմ Կի Դուկ հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Կի Դուկ» հոդվածին։