Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ և նորից գարուն
Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ և նորից գարուն կորեերեն՝ 봄 여름 가을 겨울 그리고 봄 | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա[2][3][4][…] |
Թեմա | Մարդու բնույթ[1], ոգեղենություն[1], human life?[1], վանականություն[1], maturity?[1], inpotencia[1], desire?[1] և autonomy?[1] |
Թվական | օգոստոսի 14, 2003[5], սեպտեմբերի 6, 2003[5], սեպտեմբերի 19, 2003[5], մարտի 18, 2004[6], մայիսի 28, 2004[5] և 2003 |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Կիմ Կի Դուկ[7][2][3][…] |
Պրոդյուսեր | Կառլ Բաումգարտներ և Լի Սինջե[1] |
Սցենարի հեղինակ | Կիմ Կի Դուկ[1] |
Դերակատարներ | Կիմ Կի Դուկ[7][8][4][…], Օ Յոն Սու[1], Kim Jong-ho?[1], Seo Jae-kyeong?[1], Պակ Չինա[9], Kim Yeong-min?[7][9][1], Choi Min?, Ji Dae-han?[9], Ha Yeo-jin?[1] և Kim Jung-young?[1] |
Օպերատոր | Baek Dong-hyeon?[1] |
Երաժշտություն | Park Ji-yong?[1] |
Մոնտաժ | Կիմ Կի Դուկ[1] |
Պատմվածքի վայր | Հարավային Կորեա և Cheongsong County?[1] |
Տևողություն | 103 րոպե |
Շահույթ | 8 945 072 $[10] և 2 380 788 $[10] |
Պաշտոնական կայքէջ |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
«Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ և նորից գարուն» (կորեերեն՝ 봄여름가을겨울 그리고 봄), հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկի գեղարվեստական ֆիլմը։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռնային խաղաղ վայրում, որտեղ կյանքը ենթարկվում է բնության ռիթմին, լճի մակերեսին գտնվում է պագոդան։ Նրա բնակիչներն են ծեր վանական բժիշկը և նրա երիտասարդ սանը։ Թեև Բարձրագույն Ճշմարտությունից ծերունուն բաժանում է միայն մահկանացու շերտը, սակայն նա ի զորու չէ կանխել սպասվելիք իրադարձությունները, այնպես, ինչպես ոչ ոք չի կարող կանգնեցնել տարվա եղանակների հերթափոխը։ Այդպես անցնում են գարունը, ամառը, աշունը, ձմեռը, և նորից գալիս է գարուն։
Գարուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսուցիչը դաստիարակում է տասը տարեկան տղային։ Սովորեցնում է, թե ինչպես պետք է տարբերակել բուժիչ և թունավոր խոտաբույսերը։ Մի անգամ տղան չարաճճիություն է անում և քար կապում ձկան, գորտի և օձի վրա։ Կենդանիներից երկուսը սատկում են։ Վանականը, փորձելով հասկացնել տղային իր արարքի դաժանությունը, նրա մեջքին քար է կապում՝ միաժամանակ ասելով, որ գլխավոր պատիժը լինելու է նրա ներսում։
Ամառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տղան արդեն մեծացել է, դարձել պատանի։ Մի կին ուսուցչի մոտ է բերում իր հիվանդ դստերը։ Վանականն սկսում է բուժումը, իսկ նրա սանը աչքը չի հեռացնում գեղեցիկ հյուրից։ Սկզբում պատանու ուշադրությունը մերժվում է աղջկա կողմից, սակայն ի վերջո նրանց միջև առաջանում է սիրային կապ։ Ծերունին յուրովի է արձագանքում դրան՝ նշելով, որ կատարվել է այն, ինչ պետք է կատարվեր, սակայն աղջկան ուղարկում է տուն։ Պատանին ևս լքում է ուսուցչին։
Աշուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծերունին ամսագրից տեղեկանում է, որ 30-ամյա մի տղամարդ խանդի հողի վրա սպանել է կնոջը և փախուստի դիմել։ Նա հասկանում է, որ մարդասպանն իր աշակերտն է, ով շուտով վերադառնում է ճգնավորության։ Ուսուցիչը նրան տանջանքների է ենթարկում, մասնավորապես, ստիպում է տախտակամածի վրա փորագրել զայրույթը մեղմող բուդդայական սուտրա։ Այդ ժամանակ հանցագործին ձերբակալելու նպատակով գալիս են ոստիկանները։ Ուսուցիչն ասում է, որ տղամարդը նախ պետք է ավարտի աշխատանքը։ Վերջինս աշխատում է ամբողջ գիշեր և ավարտելով ուժասպառ ընկնում գետնին։ Ուսուցիչը և ոստիկանները սուտրայի բառերը գունավորում են։ Աշակերտին տանելուց հետո ուսուցիչը ինքնահրկիզում է իրականացնում։
Ձմեռ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատիժը կրելուց հետո աշակերտը, որն արդեն հասուն տղամարդ է, վերադառնում է պագոդա։ Նա հայտնաբերում է ֆիզիկական վարժությունների կատարման մասին տետրը և սկսում կատարել։ Նրա մոտ է գալիս դեմքը կապած մի կին՝ բերելով իր երեխային։ Գիշերը կինը հեռանում է և խեղդվում լճում։ Տղամարդը սառույցից քանդակում է Բուդդայի արձանը, իսկ մյուսը, որն իրեն էր մնացել իր ուսուցչից, բարձրացնում է լեռան վրա։
Ճգնավորի դերը կատարել է ռեժիսոր Կիմ Կի Դուկը։
Նորից գարուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզում նորից գարուն է։ Վանականն զբաղվում է նոր աշակերտի դաստիարակությամբ։ Նա այնպիսին է, ինչպիսին ինքն էր։ Տղան գնում է այն վայրը, որտեղ մանուկ հասակում խաղում էր վանականը և տանջում կրիային՝ ծիծաղելով այնպես, ինչպես տղան ֆիլմի սկզբում։
Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուժեի բոլոր մասերն իրականում զարգանում են տարվա այն եղանակին, որը նշված է։
Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2003 - մրցանակ «Հանդիսատեսի համակրանք» Սան Սեբաստիանի կինոփառատոնի ժամանակ[11]
- 2003 - մրցանակ «European Film Awards»-ում «Միջազգային ֆիլմ» կատեգորիայում
- 2003 - հինգ մրցանակ Լոկարնոյի կինոփառատոնում[12]
- 2004 - Գրան պրի Pacific Meridian միջազգային երկրորդ կինափառատոնի ժամանակ լավագույն լիամետրաժ ֆիլմի համար
- 2006 - «Բոդիլ» մրցանակ լավագույն ոչ ամերիկյան ֆիլմի համար
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի ավարտին հնչող «Չոնսոն արիրան» երգը կատարում է Կիմ Յոնիմը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 europeanfilmawards.eu
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0374546/
- ↑ 3,0 3,1 http://www.filmaffinity.com/en/film763256.html
- ↑ 4,0 4,1 http://www.metacritic.com/movie/spring-summer-fall-winter-and-spring
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Internet Movie Database — 1990.
- ↑ film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
- ↑ 7,0 7,1 7,2 http://stopklatka.pl/film/wiosna-lato-jesien-zima-i-wiosna
- ↑ http://www.imdb.com/title/tt0374546/fullcredits
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.fandango.com/springsummerfallwinter...andspring_84288/plotsummary
- ↑ 10,0 10,1 Box Office Mojo — 1999.
- ↑ 51 edition. 2003 Awards. Archived 2014-04-07 at the Wayback Machine. Webseite Festival Internacional de Cine de Donostia-San Sebastián. Aufgerufen am 26. Januar 2014.
- ↑ Locarno International Film Festival 2003. Webseite Internet Movie Database. Aufgerufen am 26. Januar 2014.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|