Պիետա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պիետա (այլ կիրառումներ)
Պիետա
կորեերեն՝ 피에타, կորեերեն՝ Pi-e-ta և կորեերեն՝ Pieta
Երկիր Հարավային Կորեա
Ժանրդրամա, քրեական թրիլլեր և թրիլեր
ԹեմաՊիետա
Թվականսեպտեմբերի 3, 2012, նոյեմբերի 8, 2012[1] և 2012
Լեզուկորեերեն և անգլերեն[2]
ՌեժիսորԿիմ Կի Դուկ
ՊրոդյուսերԿիմ Կի Դուկ
Սցենարի հեղինակԿիմ Կի Դուկ
ԴերակատարներԼի Չուն-Չին, Չո Մին-սո, Կան Ընչին, Վու Կի-Հոն, Չո Ջե Ռյոն, Կվոն Յուլ, Song Mun-su?, Կիմ Բոմ Ջուն, Jin Yong-uk?, Յու Հա Բոկ, Հո Ջուն Սոկ և Son Jong-hak?
ՄոնտաժԿիմ Կի Դուկ
Պատմվածքի վայրՍեուլ
Նկարահանման վայրՀարավային Կորեա
ԿինոընկերությունFinecut
Good Film
Kim Ki-Duk Film
Տևողություն104 րոպե
Շահույթ3 623 330 $
Պաշտոնական կայքէջ
 Pietà (film) Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

«Պիետա» (կորեերեն՝ 피에타), ռեժիսոր Կիմ Կի Դուկի 2012 թվականին նկարահանած հարավկորեական քրեական դրամա։ Ֆիլմն անվանվել է ի պատիվ Միքելանջելոյի հայտնի Պիետա քանդակի։ «Pietà» իտալերենից թարգմանաբար նշանակում է «բարեգթություն»։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի 69-րդ կինոփառատոնի ժամանակ, որտեղ ֆիլմն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի[3] : Սա կորեական կինոարտադրության առաջին ֆիլմն է, որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակին[4][5][6][7][8][9]։

2014 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[10]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատիկանում գտնվելիս Կիմ Կի Դուկը ոգեշնչվել է Միքելանջելոյի «Պիետա» քանդակով։ Իր ֆիլմում ռեժիսորը ցանկացել է ցույց տալ, թե ինչպես են գումարի պատճառով ի հայտ գալիս սոցիալական խնդիրներ, քանդվում են ընտանիքներ, տեղի են ունենում ինքնասպանություններ[11]։ Ռեժիսորի համար առանձնակի կարևորություն է ներկայացնում նաև Սեուլով հոսող Չհոնգեչհոն վտակը և նրա ափերին գտնվող գործարանները։ Կիմ Կի Դուկին հետաքրքրում է այդ գործարանում աշխատող և մոտակա տներում բնակվող մարդկանց կյանքը։ Սկզբում նախատեսվել է ֆիլմը նկարել Եվրոպայում և նկարահանվելու հրավիրել հայտնի դերասանների, ինչը իրականացնել չի հաջողվել ֆինանսական խնդիրների պատճառով։ Շուրջ երկու ամիս Ճապոնիայում անցկացնելուց և քասթինգներ անելուց հետո Կիմ Կի Դուկը հարմար դերասան չգտնելով՝ վերադարձել է Կորեա, որտեղ էլ գտել է իր ֆիլմի գլխավոր հերոսին։ Ֆիլմի արժեքը կազմել է 100 հազար դոլար, որի մեծ մասը ներդրել է Կիմ Կի Դուկը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Կան Դոն անսիրտ մարդ է, ով ընտանիք չունի։ Նրա աշխատանքն է սպառնալ պարտապաններին մարելու իրենց հաճախորդների վարկերը։ Տոկոսները վերակագնելու համար պարտապանները պետք է ապահովագրություն կնքեն, և Կան Դոն դաժանորեն վնասում է պարտապաններին։ Մի օր նրան է այցելում միջին տարիքի խորհրդավոր մի կին և հայտնում, որ նրա վաղուց անհետացած մայրն է։ Կինը համառորեն հետևում է Կան Դոյին, ով շարունակում է անել իր աշխատանքը, սակայն կնոջ տածած մայրական սիրուց աստիճանաբար վերափոխվում է[12]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չո Մին-սո
  • Լի Չուն-Չին
  • Վու Կի-Հոն
  • Կան Ընչին
  • Չհո Չե-ռյոն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վենետիկի միջազգային կինոփառատոն, Իտալիա, 2012,
    • «Ոսկե առյուծ»
    • «Ոսկե մուկ»
    • «Փոքր ոսկե առյուծ»
    • Նաձարենո Տադդեի մրցանակ
  • Ժյուրիի մեծ մրցանակ, Խաղաղօվկիանոսյան Ասիայի կինոմրցանակաբաշխություն, Ավստրալիա, 2012
  • Հանդիսատեսի մրցանակ, Ասիական կինոմրցանակաբաշխություն, Չինաստան, 2013
  • «Երկնագույն վիշապ» մրցանակ, «Կապույտ վիշապ» մրցանակաբաշխւթյուն, Հարավային Կորեա, 2012
  • «Մուհր Ասիա/Աֆրիկա» մրցանակ, Դուբայի միջազգային կինոփառատոն, ՄԱԷ, 2012
  • «Ռեժիսորների շաբաթ» ծրագրի մրցանակ, Ֆանտաշպորտու միջազգային կինոփառատոն, Պորտուգալիա, 2013
  • «Մեծ զանգ» մրցանակ, Ժյուրիի մրցանակ, «Մեծ զանգ» մրցանակաբաշխություն, Հարավային Կորեա, 2012
  • «Արբանյակ» մրցանակ, «Արբանյակ» մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 2012
  • Հանդիսատեսի մրցանակ, Տոկիոյի FILMeX կինոփառատոն, Ճապոնիա, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Южнокорейский фильм «Пьета» получил «Золотого льва» Венецианского кинофестиваля». Коммерсантъ. 8 сентября 2012 года. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  4. «Venice festival winner a hard-hitting morality tale». The Korea Herald. 2012 թ․ սեպտեմբերի 9.
  5. Lee, Claire (2012 թ․ սեպտեմբերի 9). «Kim Ki-duk becomes 1st Korean director to win top film prize at Venice». The Korea Herald.
  6. Lee, Claire (2012 թ․ սեպտեմբերի 9). «Former laborer becomes acclaimed filmmaker». The Korea Herald.
  7. «Kim Ki-duk: from monster with 'inferiority complex' to master director». The Korea Herald. 2012 թ․ սեպտեմբերի 9.
  8. Kim, Ji-soo (2012 թ․ սեպտեմբերի 9). «Director Kim Ki-duk takes Venice». The Korea Times.
  9. Park, Eun-jee (2012 թ․ սեպտեմբերի 10). «In dramatic style, Kim makes movie history». Korea JoongAng Daily. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  10. «Պիետա ֆիլմը Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  11. «Ким Ки Дук: «После личного кризиса я понял - на кино не нужно надеяться», Интервью». РИА Новости. 08.10.2012.
  12. Elley, Derek (2012 թ․ սեպտեմբերի 8). «Pietà». Film Business Asia.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետա (ֆիլմ)» հոդվածին։