Պիետա (Միքելանջելո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պիետա (այլ կիրառումներ)
Միքելանջելո Պիետա

Պիետա (Միքելանջելո) (իտալերեն - pjeˈta -«ողբ»), Միքելանջելո Բուոնարրոտիի ստեղծագործությունը, որը գտնվում է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոսի ողբը» երիտասարդ քանդակագործի առաջին աշխատանքն է, որը նա կերտել է Ֆրանսիայի կարդինալ Ժան Բիլեր դե Լագրոլիի պատվերով։ 1496 թ., երբ քսանմեկամյա Միքելանջելոն մեկնեց Հռոմ ի դեմս մի մեծահարուստ բանկիրի և հնությունների կոլեկցիոներ Յակոպո Գալլիի՝ ձեռք բերեց մի հարուստ հովանավոր։ Նրա օգնությամբ Միքելանջելոն կարդինալի հետ կնքեց պայմանագիր, ըստ որի նա պետք է մեկ տարվա ընթացքում ստեղծեր Պիետայի տապանաքարը։ Բայց աշխատանքը սպասվածից ավելի երկար տևեց։ Միքելանջելոն աշխատեց «Պիետաի» վրա մոտ երկու տարի։ Կոմպոզիցիան իտալացի քանդակագործի առավել ամբողջական և ներդաշնակ ստեղծագործություններից մեկն է։ Սովորաբար նման քանդակներում օգտագործում են մի քանի կերպարներ, բայց Միքելանջելոն պատկերել է միայն երկուսին՝ մեռած Քրիստոսին և Մարիամ Աստվածածնինը, ով սգում է որդու մահը։ Սա քանդակագործի միակ աշխատանքն է, որտեղ նա ստորագրել է.(ըստ Վազարի Միքելանջելոն հաճախ էր գնում տաճար ՝իր ստեծածով հիանալու և պատահաբար լսում է երկու այցելու խոսակցություն այն մասին, թե ստեղծագործության հեղինակը Միլանի վարպետ Գոբբոն է, ուստի Միքելանջելոն որոշում է ստորագրել իր աշխատանքը` փորագրելով «Միքելանջելո Բուոնարրոտի ֆլորենտինացին է կերտել»:)

Վատիկանի «Պիետան» մեկն է այն աշխատանքներից, որը, ըստ արվեստաբանների, հանդիսացել է կվատրոչենտոի և Բարձր Վերածննդի ջրբաժանը։Իտալացի վարպետը վերաիմաստավորել է բարձրագույն մարդասիրության հոգին ավանդական հյուսիսային գոթական քանդակներում պատկերված անկենդան Քրիստոսին մոր գրկում։ Տիրամայրը ներկայացված է բոլորովին երիտասարդ և գեղեցիկ կին, ով սգում է կորուստը իր ամենամտերիմ մարդու։ Չնայած երկու խոշոր արձանների միացման բարդությանը մեկ կոմպոզիցիայում՝ «Պիետան» անթերի է։ Կերպարները խոսում են ինչպես մեկ ամբողջություն, նրանց միացումները հիացնում են իրենց համաձուլվածքով։ Նրանով հանդերձ քանդակում նուրբ հակադրվում են տղամարդը և կին, ողջը և մեռածը,մերկը և ծածկվածը, ուղղահայացը և հորիզոնականը, ինչը կոմպոզիցիային հաղորդում է թեթևակի լարվածություն։«Պիետան» ծառայում է օրինակ իրեն հաջորդող սրբապատկերների մեկնաբանությունների համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hibbard, Howard. Michelangelo (անգլ.).Harper & Row, 1974.
  • Pope-Hennessy, John. Italian Renaissance and Baroque Sculpture (անգլ.). — Phaidon, 1996.
  • Wallace, William E. Michelangelo; the Artist, the Man, and his Times (անգլ.). — Cambridge: Cambridge University Press, 2009.