Փանսորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փանսորի
կորեերեն՝ 판소리
Փանսորի ներկայացում
Տեսակերաժշտական ժանր
Ժանրկատարողական արվեստ
Գործողության տեղԱսիա
Տևողություն1-8ժ
Ստեղծման տարեթիվ18-րդ դար
 Pansori Վիքիպահեստում

Փանսորի (անգլ.՝ Pansori, կորեերեն՝ 판소리) սոլո օպերայի տեսակ, որի ժամանակ թմբկահարի ռիթմին միավորվում են 창(հնչյուն), 아니리(խոսք) և 너름새(ժեստ)։ «Փանսորի»-ն կազմված է 판(փան) 소리(սորի) բառեռից,«սորի»-ն նշանակում է «ձայն, երաժշտություն», իսկ «փան»-ը նշանակում է «մի վայր, որտեղ շատ մարդ է հավաքվում» կամ «իրավիճակ և տեսարան», որն էլ իր հերթին ունի «երգ, որը երգում են այն հարթակում, որտեղ մեծ լսարան է հավաքվում»[1]։

Փանսորին կորեական երաժշտության տեսակ է, որի ժամանակ երգում են թմբկահարի նվագակցության տակ՝ խառնելով երաժշտությանը ժեստեր ու երկար պատմություններ, և որոնք սովորաբար տևում են երեքից վեց ժամ՝ դրսում կամ ներկայացման սրահներում։ Այն որոշակի դրամատիկ բովանդակություն ունեցող ներկայացում է, որը փոփոխվում է թմբուկի ռիթմին համահունչ, որն էլ հիմնված են կորեական ավանդական երգերի վրա։ Սկզբնական շրջանում Փանսորին անվանվում էր ուղղակի «սորի», նաև ուներ հետևյալ անվանումները․ թա րյոնգ (타령), ցաբ գա (잡가), գուանգ դե սորի (광대소리), քըգ կա (극가, 劇歌)։ Այն օգտագործվում է նաև այնպիսի տերմին, ինչպիսին Չանգ գըգ ջո-ն (창극조, 唱劇調) է։

1964 թվականին այն համարվեց Կորեայի Հանրապետության ազգային 5-րդ ոչ մշակութային ժառանգություն, իսկ 2003 թվականի նոյեմբերի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընտրվեց որպես մարդկային բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոց[2][3]։

Փանսորիի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

(աուդիո)
(աուդիո)
[[:Պատկեր:Song Mangab - Jingukmyeongsan.ogg|]]

Փանսորին Չանգ (창, 唱) գրականության մի ձև է (հատկապես երաժշտական ժամանցի մի ձև), որը Կորեայում փոխանցվել է 18-րդ դարից մինչև մեր օրեր։ «Փանսորի»-ն բարդ բառ է՝ կազմված փան և սորի բառերից, որն ի սկզբանե վերաբերում էր այն հնչյունին, որը երգվում էր [Փաննորըմ]-ում։

«Փաննորըմ» տերմինը վերաբերում է նաև Քամ Գըգ լեռանը (산대도감극, 山臺都監劇), Քըն Դու (근두,筋斗)-ին և լարախաղին։ Սունջո Ժամանակաշրջանում փաննորըմը բաղկացած էր Սիջոից ու փանսորիից (本事歌), որոնք էլ՝ որպես լրացում, ներառված էին Սեմյոն (새면, 樂子) երաժշտության մեջ։ Հետևաբար փանսորին Չանգ գըգ (창극,唱劇)և Չանգ գըգ ջո (창극조, 唱劇調) տերմիններով անվանելը տեղին չէ։ Չանգ գըգ ջո-ն հիմնված է «Փանսորի» անվան վրա՝ Վոն գագ սա-ից հետո (원각사,圓覺社), սակայն այն այդքան էլ հարմար չէ օգտագործել՝ որպես փանսորիի մաքուր տերմին։

Վերոնշյալից կարելի է հասկանալ, որ «փանսորի» նշանակում է թավայից եկող ձայն, և այն անկախ է «փաննորըմ» տերմինից։ Մյուս կողմից, փանսորիի գրական ուսումնասիրությունը (措辭) ցույց է տվել,որ առանձնացվում է նաև տեքստային փանսորի։ Հետևաբար, փանսորին՝ որպես երաժշտական տերմին և փանսորին՝ որպես գրական տերմին պետք է տարբերել, սակայն ճիշտ կլինի այն անվանել ուղղակի «փանսորի»՝ որպես սիջո(調)[4]։

Փանսորի ժանրերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փանսորի ժանրի տեսակը երաժշտության և գրականության ձև է, որը միջնադարում տարածված էր արևելքում և արևմուտքում։ Քըմդեում (금대) այն վերածվեց կորեական փանսորիի, որն անվանվեց Չե գունգ ջո (제궁조,諸宮調), հետո այն վերափոխվեց ու նորից ստացավ իր բնագիր ձևը, և առաջին մասը նվիրվեց Ցին դինաստիային ու հայտնիություն ձեռք բերեց Մին և Ցին դարաշրջաններում։

Անգամ Եվրոպայում միջնադարից հետո կային բանաստեղծական խմբակներ։ Օրինակ Ֆրանսիայում այն Շանսոն դը Ժեստն էր (changson de geste, 샹송 드 제스트), որը ուխտավորների համար երգում էին տաճարի վանականները իրենց տաճարի պատմության մասին ոչ լատինական լեզվով։ Ռոմանսները նույնպես զարգացել են հրապարակում՝ երգելու եղանակով։

Բոլոր ազգերի մեջ էլ գոյություն ուներ երաժշտության ու գրականության միավորումից ստեղծված էպիկական ոճը։ Այն մի սովորական գրական ձև էր միջնադարում՝ 10-14-րդ դարերում։ Կորեական փանսորիում տառերով գրվածքները հայտնվեցին 18-րդ դարում։

Շամանիզմի ու փանսորիի հարաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե փանսորին հնչում էր շամանի ամուսին Գուանգ Դե-ի շուրթերից (광대, 廣大), ապա երաժշտական ծագումը պետք է փնտրել շամանների ապրած տարածքներում։ Շամանի երգը, որով կիսվել է Լի Բյոնգ Հյոնգը(이보형), բաժանվում էր հետևյալ ենթախմբերի․

  • Շինա վի գվոն(시나위권, 圈)- այն անվանվում էր Ուգձա բեգի(육자배기조, 調) և ներառում էր Հան գետից հարավ գտնվող շրջանները՝ Կյոնգ գի, Չունգչոն դո և Չոլլա դո(충청도·전라도) նահանգներում։
  • Մենարիջո메나리조(山有花調)- այն համարվում էր Սան յու հվաքարագ(산유화가락) և ներառում էր Գյոնսանգ-դոն և Գանգվոն-դոն(경상도·강원도)։
  • Սուշիմ գա և Սանյոբ բուլջո(수심가·산염불조)- Փյոնգան դո և Հվանգհե դո տարածքները(평안도·황해도)։
  • Չանգբու թարյոնգ և Նորեքարագջո(창부타령·노래가락조)-ներառում է Մուգա-ի(무가, 巫歌) հյուսիսային հատվածում գտնվող Քյոնգ քին, Քեսոնգ, Սեուլ, Չոլվոն և Յանգջու (개성·서울·철원·양주) շրջանները։

Այստեղ Պանսորիի Գեմյոնջոն (계면조, 界面 調) գտնվում է Սինավիի տարածքում, Ուջոն (우조,羽 調) Գագոկում (가곡, 歌曲) և Չոնգակում (정악, 正 樂), իսկ «Գյոնգդըրմ» -ը (경드름)՝ Գյոնգի նահանգի ազգային երաժշտության մեջ։ Բացի այդ, կա տեսություն այն մասին, որ Գյոնգդըրմ նման է Գյոնգի նահանգի հյուսիսում ապրող շամանի երգերի Չանգբութարյոնգ (창부타령, 倡 夫 打 令) կոչվող ռիթմին։ Կրկին, փանսորիի տեմպը սկզբում դանդաղ է, սակայն կամաց-կամաց այն հասնում է մինչև Չինյանգջո(진양조), Չունգմորի(중모리), Ցաձինմորի(자진모리), Հիմորի(휘모리), Օթմորի(엇모리) կոչվող ու այլ ռիթմերի։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այստեղ ներկայացված «մորի»(모리) տերմինի վրա։

Փանսորիի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փանսորիի բովանդակությունն ու ձևը՝ որպես ժողովրդական երաժշտություն և դրա կատարելության հասնելը սկսվել է Չոսոն դինաստիայում՝ արքա Սուկջոնից(숙종) մինչև արքա Յոնգջոյիի(영조) կառավարման տարիներին։ Բացի այդ կա տարածված կարծիք, որը փանսորիի ծաղկման շրջանը «Չոլջոնգ»(철종) կոչվող տարին է եղել, տարվա անվանումը գալիս է Չոնգջո(정조) թագավորի անունից։ Այլ կերպ ասած, 18-րդ դարի վերջից 19-րդ դարի սկիզբը ապացուցվել է՝ որպես փանսորիի ոսկե շրջան, որովհետև այդ ժամանակահատվածում է ապրել հայտնի ստեղծագործող ու տեսաբան Շին Ջե Հյոն(신재효) և ստեղծվել են «Ութ տղամարդկանց երգերը»։

Փանսորիում գոյություն ունեն 12 հնչյուններ, որոնք կոչվում էն «12 մադանգներ»։ Սոն Ման Ջե-ի(송만재, 宋晩載) «Քվան Ու Հվի»(관우희, 觀優戱) հոդվածում, որը լույս է տեսել մոտավորապես 1810 թվականանին, ներկայացված են փանսորիի «12 մադանգները» ՝ Չունհյանգգա(춘향가, 春香歌), Հվանգյոնգդո թարյոնգ(화용도타령,華容道打令), Փակ թարյոնգ(박타령), Գանգնընգ Մեհվա թարյոնգ(강릉매화타령,江陵梅花打令), Բյոնգգանգսվե թարյոնգ(변강쇠타령), Վալձա թարյոնգ(왈자타령,曰字打令), Սիմ Չոնգ Գա(심청가, 沈淸歌), Բեբիցանգ թարյոնգ(배비장타령, 裵裨將打令), Օնգգոցիբ թարյոնգ(옹고집타령, 甕固執打令), Քածա շինսոն թարյոնգ(가짜신선타령), Թոկի թարյոնգ(토끼타령) և Չանգկի թարյոնգ(장끼타령)։ Դրանից բացի Չոլջա արքայի օրոք(1852) Յուն Դալ Սոնի(윤달선, 尹達善) կողմից լույս տեսած «Գուան Հանրուք ագբու»(광한루악부, 廣寒樓樂府) գրքում նույնպես նկարագրված են «12 մադանգները»։ Դրա մեջ 10 մադանգները նույնն են, ինչ Սոն Ման Ջե-ի հոդվածում, սակայն «Վալձա թարյոնգ»-ը անվանվում է Մուսուգի թարյոնգ(무숙이타령), իսկ «Քածա շինսոն թարյոնգ»-ը՝ Սուգյոնգնանգ չաձոն(숙영낭자전)։ Հիմնվելով վերը նշված տեղեկությունների վրա, կարելի է տեսնել, որ 1810 թվականից ի վեր եղել է փանսորիի, առնվազն, 12 տեսակ։ Այնուամենայնիվ, դրանցից շատերը չօգտագործվեցին Շին Ջե Հյո-ի անկման ժամանակաշրջանից ի վեր և կամաց-կամաց մոռացության մատնեվեցին։ Այդ իսկ պատճառով ներկայումս համարվում է, որ կա փանսորիի 5 տեսակ։ Հիմա փանսորիի 12 մադանգներից տարբերակվում են Չունհյանգգա(춘향가), Շիմչոնգգա(심청가), Հվայոնգդո(화용도), Փակթարյոնգ(박타령), իսկ մնացաց անունները, որոնք են՝ Բյոնգգասվե թարյոնգ(변강쇠타령), Բեբիցանգ թարյոնգ(배비장타령), Չանգկի թարյոնգ(장끼타령) և Օնգգոցիբ թարյոնգ(옹고집타령)-ը իրենց անվանումները ստացել են, այսպես ասած, ժառանգաբար, և իրականում այդպես չեն անվանվում։ Քանգնընգ մեհվա թարյոնգն(강릉매화타령) ու Վանձա թարյոնգը(왈자타령) ժառանգաբար չեն փոխանցվել։

Տարբեր հետազոտություններից պարզ դարձավ, որ փանսորիի մադանգների թիվը 12-ն էր, որովհետև նախնիներին դուր էր գալիս այդ թիվը, սակայն կան կարծիքներ, որը այն կարող է անցնել 12-ը։

Փանսորիի հինգ մադանգները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փանսորիի 12 մադանգներից անկախ՝ «Չունհյանգա»-ն(춘향가), «Հընգբոգա»-ն(흥보가), «Սիմչոնգգա»-ն(심청가), «Ցոգփյոնգգա»-ն(적벽가) և «Սուգունգգան»(수궁가) կոչվում են «Փանսորիի գինհ մադանգներ»։ «Սուգյոնգնանգ ցաձոն»(숙영낭자전) փանսորին երգվել է Ցոնգ Ջոն Նյոլի(정정렬, 丁貞烈) կողմից, «Ցանգկիձոն»-ը(장끼전)՝ Քիմ Յոնգ Սուի(김연수, 金演洙) կողմից 가, «Բյոնգանգ սվեձոն»-ը(변강쇠전) վերականգնված ու երգված է Փակ Դոնգ Ջինի կողմից(박동진), սակայն 12 մադանգների ժամանակաշրջանի ռիթմը չի փոխանցվել, այլ նորից է վերադաշնակվել ու երգվել։

Փանսորիի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փանսորի

Քանի որ փանսորին ժողովրդական ներկայացում է, այն իր մասին ոչ մի գրառում չունի, բայց մնում է որպես Հյանգբանի(향반) վկայություն։ Փանսորի կատարողը մանկլավիկ էր, ուստի նախ պետք է բացահայտել մանկլավիկի սոցիալական կարգավիճակը։ Նա հայտնի է նաև Հվանգրանգ(화랑, 花郞) անունով։ Նրան անվանում էին Ջե Ին(재인, 才人), և միջնադարում նա պատասխանատու էր զվարճանքների համար։ Մանկլավիկները, հիմնականում, պատկանում էին այսպես կոչված Սանի դասին(사니), և քանի որ նրանք շամանների ամուսիններն էին, նրանք պատասխանատու էին նաև շամանիզմի համար։ Նրանք ունեին իրենց դասի կազմակերպությունը, որը հենց շամանիզմ էլ կոչում էին, և որը հանդիսանում էր ազգային կազմակերպություն։ Երբ Գունա-ում(군아) երեկույթ էր կազմակերպվում, նրանց հրավիրում էին՝ որպես հայտնիների, և երբ մարզպետը հեռանում էր երեկույթից, նրանց խրախուսում էին նվագել իրենց երաժշտական գործիքներով։ Տարվա մեջ մի քանի հոգի մեկ կամ երկու ամսով մեկնում էին Սեուլ՝ ավելի հմտանալու համար։ Բացի այդ, երբ եկան Մինգ և Ցին դինաստիաների բանագնացները, նրանք ստիպեցին մանկլավիկներին մեկնել Սանդե Ցաբհվե(산대잡희)։ Սովորաբար շաման կինն ու ամուսինը երեկույթների ժամանակ ծառայում էին՝ որպես թմբկահարներ։ Նրանց կարեվոր դերն այն էր, որն նրանք արքա Ին Ջո(인조), ից հետո ներկայացնում էին Սանդեդո Քամգըք(산대도감극, 山臺都監劇) ներկայացումը։ Այդ Սանդեդո Քամգըքը բաղկացած էր երկխոսությունից, երգից ու պարից։ Այստեղ պետք է լինի պատմություն, անգամ եթե այն փոքրիկ է։ Այդ պատմությունը չի ստեղծվում մի քանի մարդկանց միջոցով, այլ, երբ մեկը բացատրում է տվյալ տեսարանը ու վերածում է այն երգի ու բանաստեղծության, այն դառնում է մի Փեբենգ Ի գութ(배뱅이굿), որն էլ հենց փանսորին է։ Այնուամենայնիվ, մինչ օրս հայտնի միակ փաստը այն փաստն է, որ հայտնի չէ, թե ում կողմից և երբ է երգվել փանսորին։ «Չոսոն Չանգըգսա»-ում(조선창극사)՝ հիմք վերցնելով տարբեր վարպետների վկայությունները, գրված է, որ այն երգվել Հա Հան դամ-ից(하한담) եկող վարպետ Չվե Սոն Դալ-ի(최선달,崔先達) կողմից՝ Սուկ Ջոնգ(숙종) արքայի կառավարության վերջից մինչև Յոնգ Ջո(영조) արքայի կառավարման սկիզբը։ Այս տեսանկյունից կարելի է ասել, որ այս կարգի ինքնակարգապահությանը մեծ նշանակություն ունի փանսորիին բնորոշ գրական բնույթի հստակեցման գործում։ Կենտրոնանալով մանկլավիկների գործունեության վրա ՝ փանսորի գործունեությունը(史) կարելի է բաժանել երեք ժամանակահատվածների։ Այլ կերպ ասած, առաջին շրջանը կազմավորման ժամանակաշրջանն էր Սիչանգի(始唱期) ժամանակաշրջանից մինչև Յոնգ-Ցոնգջոդե(영·정조대) շրջանը, երկրորդ շրջանը `ծաղկման շրջանն էր մինչև Գոջոնգը(고종), իսկ երրորդը` Գոջոնգի ավարտից հետո անկման շրջանը։

Կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փանսորիի Սիչանգի(시창기, 始唱期) շրջանից մինչև Յոնգ-Ցոնգջոդե կա գրված մի մանհվայի գիրք, որը կոչվում է «Չունհյանգգա»(춘향가), և երկու տարի հետո գրվեց հաջորդը՝ «Չունմոնգյոն»-ը(춘몽연, 春夢緣), որի մասին, սակայն այլ տվյալներ չեն ներկայացնում։ Այդ ժամանակ ապրում էին նաև Հա Ըն Դամ-ը(하은담, 河殷潭:河漢潭), Չվե Սոն Դալ-ը(최선달, 崔先達), Ու Չուն Դե-ն(우춘대,禹春大) և այլք։

Ծաղկման ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժամանակաշրջանը կոչվում է փանսորիի ծաղկում, և այն տևել է Չոնգ Ջո(정조)-ից մինչև Գո Ջոնգ(고종) դարաշրջան։ Այս շրջանում ներառվում են Սոնգ Ման Ջե-ի(송만재, 宋晩載) «Քան Ու Հի»(관우희,觀優戱) գրվածքները։ Մանկլավիկին, որն այդ ժամանակ հայտնի էր, կոչում էին Ու Չուն Դե(우춘대), իսկ Գվոն Սամ Դըք-ն(권삼득) ու Մո Հընգ Գաբը-ը(모흥갑) երիտասարդ երգիչների շարքում էին գտնվում։ Այդ ժամանակ արդեն ստեղծվել էին, այսպես կոչված, փանսորիի 12 մադանգները, իսկ Գվան Ու Հի-ն(관우희) գրեց դրանց մասին իր հոդվածը։ Հետագայում ՝ Չոլ Ջոնգ(철종) թագավորի կառավարման 3-րդ տարում, ստեղծվեց Յուն ԴալՍոնի(윤달선, 尹達善) «Գվանհանրուակբու»-ն(광한루악부, 廣寒樓樂府) ՝ ցույց տալով տասներկու մադանգներն ու նրանց ուղղությունները։ Փանսորիի պատմության զարգացման անմոռանալի կերպարը Սին Ջե Հյոն է(신재효)։ Նա մահացավ արքա Սուն Ջո-ի(순조) կառավարման 11-րդ տարում(1811), և Քո Ջոն թագավորի նոր ակադեմիական տարուն(甲申年:1884)։ Նա Գվանգ Հըբ-ի(광흡, 光洽) որդին էր, որը Հո Չանգ(호장,戶長), որի դերն էլ հավասարազոր էր գյուղապետի դերին, սակայն նրա պապը արմատներով Քյոնգգի դո-ի(경기도) Յանգ Ջու-ից(양주) էր։ Իր կյանքի կեսին նա դարձավ մանկլավիկների հովանավոր։ Նա ստեղծեց ու մշակեց բառեր փանսորիի 5 մադանգների՝ «Չունհյանգգա»(춘향가,南唱·童唱), «Թոբյոլգա»(토별가,兎鼈歌), «Սիմչոնգգա»(심청가,沈淸歌), «Փակհընգբոգա»(박흥보가,朴興甫歌), «Ցոկբյոկգա»(적벽가,赤壁歌), «Բյոնգանգ սվեգա»(변강쇠가, 卞強釗歌)> և ուրիշ շատ երգերի համար։ Որպես Սին Ջե Հյո-ի գոյության ապացույց՝ կարելի է տեսնել, որ մանկլավիկը հարաբերություններ է ունեցել Ա Ջոն-ի(아전,衙前) հետ և մշակել ու բարելավել է փանսորիի խմբագրությունները։ Նա, նաև, ներկայացրել է փանսորիի թեորիան Քուանգդեգա-ի(광대가, 廣大歌) մեջ։ Այդ դարաշրջանը փանսորիի ոսկե դարաշրջանն էր՝ սկսած թագավորից մինչև գյուղացիները, և այդ ժամանակ ձեռագրերի ու վեպերի ի հայտ գալով՝ լայն տարածում գտան փանսորիի մասին խմբագրականները։ Այդ ժամանակ ապրող մանկլավիկների թիվը հասնում էր 70-80-ի, և նրանք բոլորն էլ ներառված էին «Չոնսո Չանգգըգսա»-ում(조선창극사)[5][6] ։

Անկման շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոսոն դինաստիայի Գոջոնգ(고종) թագավորի կառավարության ավարտին Մեծ տերությունների արշավանքների պատճառով պետական գործերը խառնաշփոթի վերածվեցին, և երբ Լի Ին Ջիկ-ը, ով մեկնել էր Ճապոնիա, սկսեց նոր ալիքային շարժում՝ Շինգապուկին(신파극) Փանսորիի Վոնգակսա(원각사) տաճարում, այդ դեպքից շփոթված երգիչները(가객, 歌客) մշակեցին ու բեմադրեցին մի նոր փանսորի, որն ուներ միայն մեկ անձ-կատարող(1인창, 一人唱)։ Այսպիսով, փանսորին դարձավ Չանգգըք(창극)։ Այդ ժամանակ ակտիվ դեր էին տանում Սոնգ Ման Գաբ-ն(송만갑) ու Լի Դոնգ Բեգ-ը(이동백, 李東伯), որոնք կատարում էին փանսորիներ երկրի կորստի մասին անգամ Ճապոնական գաղութացման շրջանում։ 1930-ականներին կազմակերպվեց «Չոսոն» վոկալի և երաժշտության հետազոտական ասոցիացիան(조선성악연구회, 朝鮮聲樂硏究會) ՝ կրտսեր սերնդին խթանելու համար։ Փաստորեն, ազատագրումից հետո փանսորին հայտնվեց ուշադրության կենտրոնում ՝ որպես ժողովրդական և ավանդական երաժշտություն, բայց այն հեռանում է երիտասարդ սերնդի ճաշակից։

20-րդ դարում փանսորիի փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարում փանսորին տարբեր ձևեր ընդունեց։ Բնորոշ օրինակներ են Չանգգըգը(창극) և Մադանգգըգը(마당극): 20-րդ դարում փանսորիի զարգացման գործընթացի առավել ցայտուն փոփոխություններից մեկն այն է, որ փանսորին վերածվել է ՝ չանգըգ ժանրի։ Մադանգգըգը կարող է ընկալվել ընդհանուր ներկայացման նման, որտեղ հայտնվում են մի քանի դերասաններ՝ տարբեր երաժշտական գործիքներով։ Բացի այդ, նախընտրելի էր Քյոնջոն։ Նաև վերացավ սահմանը Արևելյան և Արևմտյան Պյոնյեի միջև, հայտնվեցին կին վարպետներ, փոխվեց Ջանգդանի կառուցվածքը և ընդլայնվեց Ջեոնջոյի տեխնիկան(ճանապարհը շրջելը)[7]։

Դպրոցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փանսորիի դպրոցն առաջացել է տարաձայնություններից `ըստ պատմական հարաբերությունների և ծագման տարածաշրջանի, և քանի դեռ այն փոխանցվել է տարիների ընթացքում, ստեղծվել են երգերի հոսք, երգեցողության մեթոդներ և տեսություններ։ Փանսորիի դպրոցները հիմնականում դասակարգվել են ըստ երկու խոշոր լեռնաշղթաների ՝ Արևելքի և Արևմուտքի։ Փանսորիի դպրոցը արտահայտվել է որպես համակարգ՝ Սիջո-ից(시조, 時調) մինչև Քյոնգջե(경제, 京制), Վանջե-ից(완제, 完制) Նեփյոջե(내포제, 內浦制) և այլն։

Կախված տարածաշրջանից՝ փանսորին կարելի է բաժանել երեք ձևի՝ արևելյան(동편제), արևմտյան(서편제) և միջերկրյա(중고제)։

Արևելյան դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան դպրոցը հիմնված է Սոմջին(섬진강) գետից դեպի արևելք գտնվող Ունբոնգ(운봉), Գուրյե(구례), Սունչանգ(순창) և Հընգդոկմյոն(흥덕면) շրջանների վրա, ունի հոյակապ ու էներգետիկ լինելու հատկություն, և առանց հատուկ հմտությունների բացահայտում է բնածին տաղանդը։

Անիրի- ն(아니리) երկար ժամանակ զարգացած չէ, շատ կիրառություն չկա, այն ուղղակի ձայնային նյութ է, որն իրականացվում է ՝ ապավինելով կոկորդ առաջացնող ցավին։ «Դեմադի դեջանգդան»(대마디 대장단) ասելու փոխարեն, դրանք համընկնում են ձայնի հետ և միաձուլվում։

Արևմտյան դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան դպրոցը գտնվում է Նաջու-ում(나주), Հենամ-ում(해남) և Բոսոնգ-ում(보성) գտնվող Գվանգջու(광주) քաղաքում։ Հարմարեցված է Սոմջին(섬진강) գետից արևմուտք ընկած դպրոցի ձայնին և հիմնված է Պարկ Յու Ջոնի(박유전) իրավաբանական համակարգի վրա։ Երաժշտական առանձնահատկությունները հիմնականում օգտագործում են Գյեոնջոն ՝ տխուր և վիրավորված զգացմունքները արտահայտելու, բարդ, բայց գունեղ ու համ ու հոտով հնչյուններ ստեղծելու համար։

Միջերկրյա դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնի աստիճանը միջին է, կոչվում է «երկտեղանի», և թմբուկին այն սկսում է հարթ, համեմատաբար ցածր ձայնով, բարձրացնում և հասնում է միջին ձայնի և իջեցնում այն, երբ հասնում է վերջին։ Բարձր և ցածր ձայնը հստակ տարբերվում է և հստակ լսվում է, իսկ մեղեդին միապաղաղ է և ունի պարզ ոճ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փանսորիի ներկայացումը կազմված է մանկլավիկից, երաժշտից և հանդիսատեսից։

Մանկլավիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկլավիկը(ճչացողը) երգում է՝ հովհարը ձեռքին, բացի այդ երգվող ու խոսքային մասերը հատվում են։ Երգվող մասը կոչվում է ձայն, իսկ խոսքային մասը՝ թատերական շարժում, կամ բալլիմ(발림) և նորըմսե(너름새)։

Երաժիշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտը կամ գոսուն(고수) ևս մեկ կարևոր կատարող է, ով թմբուկ է նվագում և նվագակցում է մանկլավիկին։

Հանդիսատես[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսատեսը լուռ լսելու փոխարեն, կատարումի ընթացքում անընդհատ բացականչում է «Չուիմսե»(추임새)։ Այդ ժամանակաշրջանում, երբ մի բան լավ էր, մարդիկ հավանում էին, սկսում էին այդպես գոռալ։

Ձայն ու երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փանսորիում այն մարդը, ով երգում է ձայնն ու բալլիմը, մինչդեռ թմբկահարը նստում ու նվագում է հարվածային գործիքներ և ուղեկցում է ձայնին։ Հին ժամանակներում երգչին անվանում էին մի քանի անուններով․ գագեգ(가객, 歌客) գուանգդե(광대, 廣大), չանգու(창우, 倡優)։ Սակայն հիմա այս բառերը դուրս են եկել գործածությունից։ Ինչ վերաբերում է չանգու-ի հագուստին, ապա նա կրում էր կաշվե կոշիկներ, գլխին անպայման գնխարկ կար՝ այն գլխարկներից, որ հագնում էին Չոսոն դարաշրջանում, ձեռքին բռնում էր հովհար ու թաշկինակ։ Իսկ բեմահարթակն ավելի եթերային դարձնելու համար օգտագործում էին լուսամփոփներ ու օդափոխիչներ։ Քանի որ փանսորին ստեղծվում է մեկ անձի ձայնից և մեկ այլ անձի թմբուկի ձայնից, ապա կարող ենք հստակ ասել, որ փանսորիի երաժշտությունը ձևավորվում է հնչյունի ձայնից և հարվածային գործիքի հարվածից։ Փանսորիի մեղեդիները երգվում են որոշակի ռիթմով ՝ կախված հատվածից, բայց դրանք երբեմն անվանում են այսպես կոչված «մեծ մադի ջանգդան», որը նշանակվում է հիմնական ռիթմ կամ այսպես ասած «կցորդ», երբեմն էլ այն հիշատակվում է որպես «փոփոխված ռիթմ»։ Փանսորի օպերաների մեջ օգտագործվում են տարբեր ակորդներ ՝ կախված ձայնի, մեղեդուց և երաժշտական պատկերի արտահայտությունից։

Ձայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինյանգ(진양), Ջունգմորի(중모리), Ջաջինմորի(자진모리) և այլն։ Սրանք վերաբերում են ձայնային ռիթմով խմբագրական երգելուն։ Ձայնը երբեմն անվանում են «մալջո»(말조), բայց նրանց մեծ մասը երգվում է որոշակի (տոնային) կառուցվածքներով, որոնց էլ հաճախ անվանում են Ջո(조, 調) ռիթմեր։ Ջանգդանի դանդաղ և արագ ընթացքը հրատապություն և թուլացում է խորհրդանշում, իսկ խմբի փոփոխությունը ՝ ուրախության, վշտի և տխրության զգացողություններ։

Քատնորըմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դա ծրագրի նման հատուկ գործիք է, որը փանսորիի երգիչն օգտագործում է որպես լամպ։ Նա խելացիորեն գլխով ՝ արում ու քնքշորեն հպվում է լամպին, և միաժամանակ շեշտադրումներ է տալիս ձայնին ու լուսային խաղի օգնությամբ ստվերներ գցում։ Այսօր այդ ավանդույթն այլևս չի օգտագործվում։

Գոսան բանսոգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպես է կոչվում այն պահը փանսորիում, երբ թմբկահարը փոխում է ռիթմը ու մի նոր ձայն արձակում, իսկ երգիչն այդ ժամանակ շրջում է իր հովհարն այնպես, որ այն ուղղված լինի թմբկահարի կողմն ու կտրուկ ձայն արձակի։

Ջանգդան փանսորի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանգդան-ը(장단) վերաբերում է թմբուկի անընդհատ արագացող ռիթմիկ ձևին, որը կարող է կրկնվել, իսկ Ջինյանգ-ը(진양), Ջունգմորին(중모리), Ջունգջունգմորին(중중모리), Ցաձինմորին(자진모리), Հվիմորին(휘모리), Ուտմորին(엇모리), Օտջունգմորին(엇중모리), Սեմաչին(세마치) և այլք օգտագործվում են ըստ փանսորիի ռիթմի արագության և հարվածի։ Բացի այդ, գոյություն ունեն նաև Հվիջունգմորի(휘중모리), Դանջունգմորի(단중모리), Փյոնջունգմորի(평중모리) և Դատմորի(닷모리), բայց դրանք վերը նշված Ջանգդանի տեսակներն են և առանձին չեն տարբերակվում։ Փանսորին բնութագրվում է նրանով, որ չի օգտագործվում պարի, ջապգայի(잡가, 雜歌) կամ մուգայի(무가, 巫歌) մեջ, ինչպիսիք են Գուտգորի(굿거리), Թարյոնգ(타령), Դոնգդոկ քունգկի(덩덕궁이) և Սալպուրի(살풀이): Ջանգդան Փանսորիի առանձնահատկությունն այն է, որ միշտ էլ պարզ է, թե ինչպես պետք է ստեղծել ռիթմ՝ ուժգին, ցածր, մեղմ և այլն։ Եվ միշտ պետք է օգտագործել ջանգդան թմբուկը՝ ջանգգո-ի փոխարեն(장고, 長鼓):

Թմբուկի հարվածների անունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմբկահարը թմբուկի փայտը պահում է աջ ձեռքում, հարվածում է թմբուկի աջ հատվածին, իսկ ձախ ձեռքի բութ մատը դնում է ձախ եզերքին և ափով հարվածում է թմբուկի ձախ հատվածին։ Ջանգդանը պետք է սկսվի այնպես, որ աջ ու ձախ կողմերը միմյանց «նայեն»։ Սա կոչվում է զույգ կամ հաբ(합,合), երբեմն էլ հաբկունգ(합궁)։ Թմբուկը նվագելիս կոչվում է «հեքի» կամ «պյոն»(鞭)։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փանսորիի մեղեդիների մեջ կան Ուձո(우조), Գյեմյեոնջո(계면조), Փյոնգջո(평조), Գյեոնգդըրըմ경드름, Սոլլոնգջե(설렁제), Սոգհվաջե(석화제), Չուչոնմոգ(추천목) և առաջարկվող էլեմենտներ, և դրանք համապատասխանաբար զուգորդվում են ըստ փանսորի խմբագրականի բովանդակության ՝ երաժշտական փոփոխություններ կատարելու համար, նաև ըստ դրամատիկ իրավիճակի։

Պարանոցն ու սեռը փանսորիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ձայնի որակի, երգելու մեթոդի և ռիթմի տեսակի, որը երգվում է փանսորիում, կատարումները կարող են լինել չափազանց տարբեր։ Ընդհանրապես, պարանոցը խորը կապ ունի մեղեդիական ոճի և երգելու մեթոդի հետ, իսկ սեռը ՝ ձայնի որակի հետ․[8]

Փանսորիի գլուխգործոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փանսորիի գլուխգործոցը վերաբերում է այն մարդուն, ով գերազանց երգում է փանսորիի մանկլավիկների մեջ։ Փանսորիի լավագույն գրական գործը համարվում է «Չունհյանգգա»-ն(춘향가), որը հրատարակվել է Ու Ջին Հան-ի(유진한, 柳振漢, 1711∼1791) մանհվայի Ժողովածուում(만화집, 晩華集)։ Փանսորի լավագույն կատարողներ են համարվում Ու Չուն Դե-ն(우춘대, 禹春大), Կվոն Սամ Դըկ-ը(권삼득) և Մո Հընգ Գափ-ը(모흥갑)՝ Սոնգ Ման Ջե- ի(송만재, 宋晩載) «Քվան Ու Հի»(관우희, 觀優戱) երգում և Հա Ըն Դամ-ի(하은담) «Գապշին Վանմուն» -ում(갑신완문, 甲申完文): Սա Քինգի ժողովուրդն է:Նրանք ժամանակակից Չոսոն դինաստիայում ապրող կատարողներից էին։ Անգամ «Ու Չուն Դե»-ն(우춘대) և Հա Ըն Դամ-ը(하은담) առաջ գուցե եղել են հայտնի փանսորի երգեր, բայց դրանք մնում են միայն գրականության մեջ և բանավոր չեն երգվում։ Սունջոյի(조선 순조) ժամանակաշրջանում գերազանց հայտնին մարդիկ եկան, որպեսզի փանսորիում տարբեր խմբեր ստեղծեն։ Կարելի է նշելնրանցից ութին, ովքեր կոչվում են 8 Մյոնգչանգներ(명창, 八名 唱): Այս վարպետների անունները հանդիպում են նաև Շին Ջե Հյո-ի «<Գվանգդեգա»(광대가, 廣大 歌) ստեղծագործության մեջ։ Չոլջոնգ-ի(철종) և Գոջոնգ-ի(고종) առաջին օրերը համապատասխանում են փանսորի ծաղկման շրջանին։ Հայտնի հայտնիներ, ինչպիսիք են Փակ Յու Ջոն-ը(박유전), Լի Նալ Չի-ն(이날치), Փակ Ման Սուն-ը(박만순), Քիմ Սե Ջոնգ-ը(김세종), Սոնգ Ու Րյոնգ-ը(송우룡), Ցոնգ Չանգ Օբ-ը(정창업), Ցոնգ Չուն Փունգ-ը(정춘풍), Քիմ Չան Նոգ-ը(김창록), Ջանգ Ջա Բեկ-ը(장자백), Քիմ Չան Օբ-ը(김찬업), Լի Չանգ Յուն-ը(이창윤) և այլք, որոնք փանսորիին հասցրին բարձր գեղարվեստական վիճակի։ Նրանք սոցիալական կապերի և տարածաշրջանային հետաձգման հարաբերությունների միջոցով ստեղծեցին մի քանի դպրոցներ, որոնցից ութն ընտրվեցին և կոչվեցին ուշ ութերորդ գլուխգործոցներ։ Գոջոնգի(고종) ավարտը և ժամանակացույցի սկիզբը փանսորի պտղաբերման ժամանակաշրջանն էին։ Մի կողմից, Չանգգըգը(창극) տարածված դարձավ Վոնգակսա(원각사) տաճարից հետո, մյուս կողմից էլ, փանսորիի կործանումը սկսեց ծիլեր տալ։ Փանսորիի դպրոցն աստիճանաբար կորցրեց իր առանձնահատկությունները, քանի որ տեղի հայտնի մարդիկ միմյանց այս ու այն կողմ էին ճանապարհորդում։ Հայտնի անձինք, ովքեր այս շրջանում ակտիվ էին՝ Փակ Կի-Հոնգ(박기홍), Կիմ Չանգ-Հվան(김창환), Քիմ Չե-Ման(김채만, 金采萬), Սոնգ Ման-Գաբ(송만갑), Լի Դոնգ-Բեկ(이동백), Յու Գոնգ-Րյուլ(유공렬, 柳公烈), Չոն Դո-Սոնգ(전도성), Քիմ Չանգ-Րյունգ(김창룡), Յու Սոնգ-Ջուն(유성준) և Չոն Ջոնգ-Րյուլ(정정렬): Այս գլուխգործոցներից հինգն ընտրվել են ու կոչվել՝ 5 վարպետ։ Հինգ հայտնի մարդկանց անմիջապես ետևում ակտիվ էին Ջանգ Փան Գե-ն(장판개), Սունյու Լի-ն(이선유), Քիմ Ջոնգ Մուն-ը(김정문), Փակ Ջունգ Գըն-ը(박중근), Չանգսիկ Գոնգը(공창식), Լիհվա ջունգ-սոնը(이화중선), Բանգուլ Լիմը(임방울) և Քանգ Չանգ Վունը(강장원): Նրանք մեծ դեր խաղացին Չոսոնի վոկալի ու երաժշտության հետազոտական կազմակերպությունում, սակայն նրանք տարվեցին չանգըգ-ով և դա նրանց մղեց դեպի արևմտյան երաժշտությունը։ Իսկ Փանսորին սկսեց քայլել նահանջի ճանապարհով։ Հետագա վարպետներից են ՝ Փակ Նոգ Ջու-ն(박녹주), Քիմ Յոն Սու-ն(김연수), Ցոնգ Քվանգ Սու-ն(정광수), Քիմ Յո Րան-ը(김여란), Փակ Չո Վոլ-ը(박초월), Փակ Բոնգ Սուլ-ը(박봉술), Փակ Դոնգ Ջին-ը(박동진), Ջոնգ Քվոն Ջին-ը(정권진), Հան Սըն Հո-ն(한승호), Հան Էն Սուն-ը(한애순), Ջանգ Յոնգ Չան-ը(장영찬) և այլք։ Նրանք փորձում էին վերակենդանացնել անհետացող փանսորին, սակայն բախվեցին ճգնաժամի, և հասկացան, որ փանսորին կվերանա առանց կառավարության և հասարակության համապատասխան միջոցների։ Այսպիսով, նրանցից Քիմ Սո Հի-ն(김소희), Փակ Չո Վոլ-ը(박초월), Փակ Բոնգ Սուլ-ը(박봉술), Փակ Նոգ Ջու-ն(박녹주), Քիմ Յոն Սու-ն(김연수), Ջոնգ Քվանգ Սու-ն(정광수), Քիմ Յո Րան-ը(김여란), Ջոնգ Գվոն Ջին-ը(정권진) և Հան Սընգ Հո-ն նշանակվեցին որպես ազգային ոչ նյութական մշակութային օբյեկտներ։ Առաջին սերնդի ազգային ոչ նյութական մշակութային հատկությունների զոհվելուց հետո Սանգ-Հյոն Չո(조상현), Սոնգ-Հի Փակ(박송희), Սոնգ Սուն Սոբ(송순섭), Վու-հյանգ Սեոնգ(성우향), Սոնգ Չան Սուն(성창순), Օ Ջոնգ Սուգ(오정숙), Նոնսսեոն Հան(한농선), Նամ Հե Սոնգ(남해성), Շին Յոնգ Հվի(신영희) և Քիմ Իլ Գու(김일구) անուններով հայտնի անձինք նշանակվեցին որպես երկրորդ սերնդի ազգային ոչ նյութական մշակութային օբյեկտներ։ Դրանից հետո Ջոնգ Սուն Իմ(정순임), Քիմ Սու Յոն(김수연), Քիմ Յոնգ Ջա(김영자), Լի Նան Չո,(이난초), Չոնգ Հի Սոգ(정회석) և Յուն Ջին Չոլ անուններով կատարողներ նշանակվեցին որպես երրորդ սերնդի ազգային ոչ նյութական մշակութային օբյեկտներ։

Փանսորի Չանգբոն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փանսորին» Կորեայի արվեստի յուրօրինակ ձևերից մեկն է, որում մանկլավիկը մի ձեռքում պահում է հովհարը և նուրբ խառնվում է բոլոր տեսակի շարժումները ՝ թմբկահարողի հարվածային գործիքները հանդիսատեսին համապատասխանեցնելով՝ թատերական էֆեկտ հաղորդող ձայնի հետ։ Որպեսզի պիես բեմադրվի, պետք է լինի սցենար, և սցենարը պետք է ունենա բնօրինակ պիես։ Որպեսզի փանսորի հնչի ծաղրածուի կողմից, դրանից առաջ այն պետք է լինի խմբգրված։ Փաստաթուղթը, որում գրվում է փանսորին կոչվում է «Փանսորի չանգբոն»(판소리 창본, 唱本): Այլ կերպ ասած, Պանսորիի համար Չանգբոն ունի նույն կերպարը, ինչ պիեսի համար ներկայացումը։ Այնուամենայնիվ, փանսորիի սցենարում կա մի մեծ առանձնահատկություն, որը ոչ մի պիես չունի։ Դա այն է, որ ներկայացումը կարող է կատարվել յուրաքանչյուրի կողմից, մինչդեռ փանսորի սցենարում կա հատուկ ծաղրածու։ Գոյություն ունեն «Յումյոնգ չանգբոն»(유명창본, 有名 唱本) և «Մումյոնգ չանբոն»(무명창본, 無名 唱本)որոնք էլ միմյանցից տարբերվում են նրանով, որ երկրորդը նորկայացում է առանց հատուկմանկլավիկի։ Փանսորի Չանգբոնը երբեմն վերարտադրվում է տարբեր ձևերով `դրա փոխանցման գործընթացում։ Չանգբոնի որոշ հատվածներ անընդհատ փոփոխվել են ու հասել մինչև մեր օրեր։ Օրինակ՝ «Չունհյանգգա»-ն(춘향가) սկզբում կարելի էր երգել ընդամենը 3 ժամում, բայց ժամանակի ընթացքում այն այնքան է փոփոխվել ու զորգացել, որ մեր օրերում երգվում է ութ ու կես ժամում։ Նույնիսկ եթե փանսորիի «տուն»-երը նույն տոհմաբանությունից են, նրանցից շատերն աստիճանաբար ցրվում են։ Որպես տասներկու փանսորի մադանգներում տեղ գտած ամենավաղ գրականություն՝ այժմ նշվում է Սոնգ Ման Ջե-ի(송만재, 宋晩載) «Քվան Ու Հի»(관우희, 觀優戱) ստեղծագործությունը։ Սա չի նշանակում, որ գրականության մեջ հստակ գրառում կա 1810 թվականից հետո։ Այնուամենայնիվ, կան անհատների պատկանող որոշ ձեռագրեր կամ տառադարձություններ, որոնք հիմնված են բանավոր ավանդույթի վրա։ Չանգբոնը հիմնականում բաժանում են նախնիների(무명, 無名) ու հայտնի նախնիների(유명, 有名) մեջ։ Այլ կերպ ասած Վան Փան Բոն-ի(완판본, 完板本) «Բյոլչունգհյանգա»-ն(별춘향가), «Յոլնյո չունհյանգցոլգա»-ն(열녀춘향수절가), Սեչանգ Սոգուանբոն-ի(세창서관본, 世昌書館本) «Վոնբոն բյոլչու բուձոն»(원본 별주부전) և այլ շատ ուրիշ ստեղծագործություններ ժամանակի ընթացքում ձեռք են բերել այլ հեղինակներ և մշակվել ու փոփոխվել են։ Ոչ բոլոր հեղինակների անուններն են հայտնի։ Կոնկրետ ստեղծագործության հեղինակին անվանում էին նախնի, դրա համար էլ գոյություն ունի «փանսորիի նախնի ու հայտնի նախնի» արտահայտությունը։

Տերմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանկլավիկ(唱者): կոչում են նաև ճչացող, դա այն մարդն է, ով երգում է։
  • Թմբկահար(鼓手): մանկլավիկի կողքը նստող մարդը, որը փայտով հարվածում է թմբուկին։
  • Բալլիմ։ նշանակում է գործողություն կատարել ըստ երգի կամ խմբագրական բովանդակության։
  • Չուիմսե (추임새): մթնոլորտ ստեղծելու համար երգիչը, թմբկահարը կամ հանդիսատեսը բղավում են «լավ»։
  • Անիրի(아니리): մանկլավիկների խոսակցություն, ինչպես միշտ ոչ համահունչ։
  • Նորըմսե(너름새): դերասանական կարողություն, որը կարող է հանդիսատեսին ծիծաղեցնել կամ հուզել։
  • Դոսըբ(도습): փանսորիում դա վերաբերում է նիզակի և անիրիի միջանկյալ ձևին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 문화재청 국가문화유산포털
  2. «Մշակութային հաղորդակցության թիմ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կորեական կոմիտե 2012-10-8». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  3. Պանսորին ՝ որպես աշխարհի ոչ նյութական մշակութային ժառանգություն 2003-11-08
  4. «판소리» [Pansori]. Encyclopedia of Korean Culture (կորեերեն). The Academy of Korean Studies. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  5. «Jin Chae-seon, Joseon's First Female Pansori Singer». KBS Word Radio (անգլերեն). 2013 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  6. «신재효(申在孝)» [Shin Jae-hyo]. Encyclopedia of Korean Culture (կորեերեն). The Academy of Korean Studies. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  7. http://world.kbs.co.kr/service/index.htm
  8. 판소리의 목과 성|주소(չաշխատող հղում)