Գոգուրեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գոգուրեո
Դրոշ

ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Գոգուրեո
Հիմնադրված էմ. թ. ա. 37 թ.
Պաշտոնական լեզուGoguryeo?
Բնակչություն3 500 000 մարդ (668)
Գոգուրեո (Աշխարհ)##
Գոգուրեո (Աշխարհ)

Գոգուրեո (կոր.՝ 고구려, 高句麗,[koɡuɾjʌ]), կորեական երեք պետություններից մեկը[1]։ Ներկայիս Կորեայի անունը առաջացել է Գորյո պետության անվանումից, այն էլ իր հերթին Գոգուրեոյի կրճատ ձևն է[2]։

Գոգուրեո պետության մայրաքաղաքը Քվանդոնն էր (ըստ չինացի պատմիչների ներկայիս Ցզիան քաղաքը՝ Չինաստանի Հյուսիս-արևելքում), իսկ 5-րդ դարի սկզբին Փհենյանը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ դարի վերջին պետությունը հասավ իր հզորության գագաթնակետին՝ նվաճելով Կորեական թերակղզու հյուսիսային շրջանները, Լյաոնին նահանգը և Գիրին քաղաքի լեռնային շրջանները։ Գոգուրեոյի զարգացմանը նպաստեց նաև այն փաստը, որ չինացի ֆեոդալ ղեկավարները չկարողացան վերականգնել իրենց ազդեցությունը Կորեայում։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պատմականորեն հաստատված կառավարիչը եղելէ Յուրիմյոն-վանը, որը մահացել է 18 թվականին։ Ըստ տվյալների նա կառավարել է 21 տարի և մահացել է 60 տարեկանում[4].:

Առաջին թագավորների ցուցակը տարբեր են սամգուկ սագիի (պատմական արձանագրություններ) և չինական ժամանակագիր Բեյշիի մոտ։

Ըստ տարբեր լեգենդների Գոգուրեոյի հիմնադիրը համարվում է Ջումոնը։ Դրանցից մեկի համաձայն թագավոր Պույոն ամուսնանում է գետերի աստված Հեբոյի դստեր հետ։ Թագավորը իր կնոջը փակի տակ էր պահում, բայց նա հղիանում է արևի ճառագայթներից և ծնում է մեծ ձու։ Թագավորը փորձում էր ոչնչացնել ձուն, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվում։ Այդպես նա իր կնոջն է վերադարձնում ձուն։ Կարճ ժամանակ անց ձվից դուրս է գալիս մի տղա, որին տալիս են Ջումոն անունը, որը նշանակում էր «հմուտ նետաձիգ»։

Պույոսցիները ուզում էին սպանել նրան, բայց կառավարիչը թույլ չէր տալիս։ Նա Ջումոնին հրամայում է խնամել ձիերին։ Ձմեռային որսորդության ժամանակ Ջումոնը, օգտագործելով ընդամենը մեկ նետ սպանում է բազմաթիվ կենդանիների։ Ազնվականները տեսնելով այս ամենը, նախանձում են նրան և փորձում են սպանել։ Մոր խորհրդով նա Յանվեյդենոմի հետ մեկնում է հարավ-արևելք։ Փրկվելով հետապնդումից, Ջումոնը գետից օգնություն է խնդրում։ Ձկները և կրիաները կամուրջ են կազմում և Ջումոնը անցնում է գետը։ Մյուս ափին նա հանդիպում է երեք մարդկանց, որոնք Ջումոնին տանում են Հեշենգ քաղաք։ Այստեղ Ջումոնը հիմնադրում է Գոգուրեոն(չինարեն՝ 高句麗):

Ջումոնի կինը մնում է Պույոյում և այնտեղ ծնվում է որդին՝ Շիլյույսեն(始閭諧): Իմանալով, որ Ջումոնը կառավարում է Գոգուրեոյում, Շիլյույսեն անունը փոխում է Լյույդա(閭達) - Յուրիմյոն-վանը մոր հետ տեղափոխվում է հոր մոտ։

Երբ Ջումոնը մահանում է, իշխանության է անցնում Յուրիմյոն-վանը։ Նրան հաջորդում է Թեմուսին-վանը, հետո Ժուլի-Մոլայը(莫來) Մոբոն-վանը։ Վերջինս նվաճում է Պույոն։

Հարաբերությունները Հան դինաստիայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

12 թվականին Վան Մանը գոգուրեացիներին հրամայում է զորքեր հավաքել ընդդեմ Հան դինաստիայի։ Գոգուրեացիները հրաժարվում են պատերազմել։ Այդ ժամանակ Վան Մանը փորձում է ստիպել նրանց։ Գոգուրեացիները սկսում են թալանել չինական արքունիքը։ Վան Մանի զայրույթը հասնում է գոգուրեացի կառավարչին. չինական տվյալների համաձայն՝ դավադրաբար սպանվում է Ցզոուն(騶, кор. Чху), կորեական տվյալների համաձայն Յան Յուն սպանում է կորեացի զորապետ Յոնբիին։ Ուրախացած Վան Մանը հրամայում է գոգուրեացուն բարձր պաշտոն տալ։ Ի պատասխան այդ իրադարձությանը, գոգուրեացիները հարձակվում են Հանի հողերի վրա։

32 թվականին Հուան Ու-դին նվերներով ընդունում է Գոգուրեոյի դեսպաններին։ Կողմերը հաշտվում են։

Տհեջոհոն (53—146) սկսում է հարձակումները Լելանի վրա։ Սյուանտույի կառավարիչ Ցայ Ֆենը կարողանում է կանգնեցնել գոգուրեացիներին։ Հարձակումները շարունակվում են նաև 126-146 թվականներին։

Վան ԻԻմոն կամ Նիմմու Կոգուկչհոն Հանի թշնամին էր, նա թալանում է Լիադոնը և ապաստանում 500 ընտանիքների։ Նա բարձրահասակ էր և շատ ուժեղ, խիստ, բայց առատաձեռն։ Գոնսուն Կանը Սյան-դի կայսրի «հրամանով» ներխուժում է Գոգուրեո, այրում է մայրաքաղաքը (Իիմոն շուտով մայրաքաղաքը կառուցում է նոր վայրում)։ Չինական տվյալների համաձայն՝ արշավները տեղի են ունեցել 195-220 թվականներին, իսկ կորեական տվյալների համաձայն 184 թվականին Հանի բանակը ամբողջությամբ պարտություն է կրում։

Գոգուրեոն երեք թագավորությունների դարաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

238 թվականին Վեյ Մին-դին Սիմա Սյուանվանային ուղարկում է Գունսուն Վենհի դեմ։ 242 թվականին վանը հարձակվում է Լյաոնսիի վրա։

Պատերազմ Վեյի հետ 244-246 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

244 թվականին Յուչժոու շրջանի կառավարիչ Ուցյու Ցզյանը 10․000 զինվորների հետ ուղևորվում է Սյուանտու։ Գոգուրեացիների առաջնորդ Վան Ուվիգո Տոնչհոն 2․000 հետևակ և հեծյալ ռազմիկներով հարվածում է չինացիներին Բիրյուսա գետի մոտ և սպանում 3․000 զինվորի։ Յանմեկ կիրճի մոտ տեղի ունեցած հաջորդ ճակատամարտում գոգուրեացիները սպանում են ևս 3․000 չինացի զինվորների։ Վանը որոշեց, որ կարող է հաղթել Ցզյանին և նրա 5․000 հեծյալներին և հարվածեց չինացիներին։ Ֆեյլյուի մոտ չինացիները հաղթում են գոգուրեացիներին։ Մահանում է ավելի քան 18․000 մարդ։

Վանին հետապնդում են մինչև Չենսիանի(赬峴): Նա փախչում է Ամնոկսկի հարթավայր։ Ձմռանը ձիերի միջոցով չինացի գումարտակները հասնում են Հվանդո լեռ, որտեղ նրանք սպանում են տեղի բնակչությանը։ Վանը փախնում է կնոջ և մերձավորների հետ։

245 թվականին Ցզյանը Գեներալ Վան Ցիին (王頎) ուղարկում է վանին հետապնդելու։ Վանը փաչում է Օկչո։ Գոգուրեացի Միրուն մի փոքրիկ զինվորների ջոկատով շրջվում է և հարձակվում չինացիների վրա, ինչը հնարավորություն տվեց վանին հավաքել իր փախած զինվորներին։ Լյու Օկկուն վերադառնում է և մարտադաշտից դուրս տանում վիրավոր Միրուին։ Հարավային Օկչոյում չինացիները անցնելով 1000 լի, դադարեցնում են հետապնդումը։ Նրանք կոթող են կառուցում իրենց սխրագործությունների մասին արձանագրություններով և հեռանում Նաննանի վրայով։ Հուանցյու Ցզյանը իմանում է, որ գոգուրեացի Տեննեն համոզում էր վանին վնասել Վեյին և սովամահ է լինում, տեսնելով, որ վանը չի լսում նրան։ Ցզյանը պատվիրում է հսկել գերեզմանը և հոգալ, որպեսզի Տեննեյի այրի կնոջը և երեխաներին ազատ արձակեն։

Ըստ Սամգուկ Սագիի գոգուրեացի Նյուուն պատրաստ էր վանին հանձնել չինացիներին։ Նա ուտելիք և խմիչք է բերում հրամանատարի համար և դաշույնը թաքցնում սպասքի մեջ։ Նյուուն դաշույնով սպանում է հրամանատարին, սակայն նա էլ սպանվում է զինվորների կողմից։ Իրարանցում է առաջանում և սակավաթիվ գոգուրեացները կարողանում են ջախջախել չինացիների առաջավոր ջոկատը։

Գոգուրեոն և Հյուսիսային Չինաստանի դինաստիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում տեղի ունեցող ներքին պատերազմների և քոչվոր ցեղերի ներխուժման պատճառով Գոգուրեոյում հակամարտությունները որոշ ժամանակ դադարում են։ 307-312 թվականներին Մուժուն Հուեյը (慕容廆) գրավում է Դացզի (大棘) քաղաքը, որը գտնվում էր Չանլիում (այժմյան արևելյան Հեբեյ), իսկ 319-320 թվականներին նա դառնում է Պինչժոուի (平州, ներկայիս Լյաոյան) նահանգապետ։ Շուտով վան Ըբուլ Միչհոն հարձակվում է նրա վրա։ Չինական աղբյուրների համաձայն՝ Մուժունը չի կարողանում կասեցնել հարձակումը։ Կորեական աղբյուրների համաձայն Մուժունը հարձակվում է Հասոն ամրոցի վրա, իսկ 320 թվականին գոգուրեացիները ներխուժում են Լյաոդուն, բայց ջախջախվում են մուժունների կողմից։

Մուժուն Հուանը 342 թվականի նոյեմբերին ներխուժում է Գոգուրեո հարավային ճանապարհով, որը վատ էր հսկվում, բայց թույլ էր տալիս շրջանցել Հվանդո ամրոցը։ Նա ընտրում է 40․000 հատուկ զինվորներ, առաջավոր ջոկատում էին Մուժուն Բան և Մուժուն Հանը։ Հյուսիսային ճանապարհին գրոհում է Վան Յույը 15․000 զինվորներով։ Մուն՝ Սայու Կոգուգվոնայի եղբայրը 50․000 զինվորներով կանգնում է հյուսիսային ճանապարհին, վանը զինվորների սակավաթիվ խմբով հարավում էր։ Մուժուն Հանի անսպասելի հարձակումը, որին աջակցում էր Մուժուն Հուանը, տապալում է գոգուրեացի զինվորներին։ Ցզոզանշի Հան Շոուն գլխատում է գոգուրեացի զորավար Աբուլ Հավդոգային։ Նա գոգուրեացիներին հաղթում է Մուդիի (木底) մոտ և վանին հետապնդում մինչև Հվանդո, որը արդեն գրավված էր։ Վանը ձիով փախնում է Տանունգոկ։ Պատերը փլուզված էին, տները՝ այրված։ Վան Յույը հյուսիսային ճանապարհին պարտություն էր կրել, բայց գոգուրեացիները շարունակում էին դիմակայել մուժուններին։ Հանի խորհրդով Մուժուն Հուանը տուն է վերադառնում գերիներով։

370 թվականին Յանը պարտվում է Ցինի զինվորների կողմից և գոգուրեացիները հանձնում են Մուժունա Պինային, որը ցանկանում էր թաքնվել նրանց մոտ։

371 թվականին Պեկչեյի հարձակումը ետ մղելու ժամանակ Կոգուգվոն նետով սպանվում է։

385 թվականինի հունիսին 40․000 գոգուրեացի զինվորներ ներխուժում են Լյաոդուն և Սյունտու։ Նրանք հաղթում են Սիմա Հաոցզինային և վերցնում են 10․000 գերիներ։ Մուժուն Չույը իր եղբայր Մուժուն Նունային (慕容農) ուղարկում է ներխուժումը կասեցնելու։ Նույն թվականի ձմռանը Նունը վերադարձնում է երկու տարածք։

400 թվականին վան Ան Կվանգետհոհոն Մուժինա Բաոյից ստանում է Պինչժոույի նահանգապետի տիտղոս, Լյաոդունի և Դայֆանի կառավարչի պաշտոն։ Գոգուրեացիները նշանակում են պաշտոնյաներ՝ զորավարներ (司馬), սպաներ (參軍官), հրամանատարի օգնականներ (長史): Շուտով Լյաոդունը իսկապես դառնում է Գոգուրեոյի նահանգ։

5-րդ դարում Հյուսիսային Չինաստանում մեծանում է Հյուսիսային Վեյերի իշխանությունը և գոգուրեացիները որոշում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեյերի հետ։ 435 թվականին վանը խնդրում է իրեն տեղեկություններ տրամադրել կայսր Վեյի տան ծագման մասին։ Նույն տարվա աշնանը վանը շնորհակալություն է հայտնում Տայ Ու-դիին։ Գոգուրեացիները ամեն տարի վճարում էին 200 կտոր ոսկի և 400 կտոր արծաթ։

466 թվականին կայսր Վեն Չեն-դին, այրի կայսրուհի Վենմինի (文明太后) խորհրդով, պահանջում է վանից իր աղջկան ամուսնացնել կայսեր հետ։ Սակայն վանի դուստրը արդեն ամուսնացած էր և վանը կայսրին առաջարկում է ամուսնանալ իր եղբոր աղջկա հետ։ Կայսրը Անլո Չժենյանին (安樂王真) և Լի Ֆուին (尚書李敷) պատվիրում է նվերներ հանձնել հարսի ընտանիքին։ Գոգուրեոյում սկսում են խոսել, որ ազգակցական հարաբերությունները վեյերի հետ, չխանգարեցին նրանց պարզել Գոգուրեոյի թույլ կողմերը։ Վանը նամակ է ուղարկում կայսրին՝ հաղորդելով հարսի մահվան մասին։ Կայսրը Չեն Ցզունյային (侍程) ուղարկում է Գուգուրեո, որպեսզի պարզի, թե հարսը իրոք մահացել է, հիշեցնելով, որ այդ դեպքում վանը պետք է փնտրի նորին և լավ կատարի հրամանները։ Վանը գործնականորեն ձերբակալում է դեսպաններին, բայց կայսրը մահանում է և գործը փակվում է։

520 թվականի գարնանը վեյերը բռնում են Գոգուրեոյի դեսպանին։ Դեսպանի խուզարկության ժամանակ գտնում են փաստաթղթեր՝ կապված Լյանի և Գոգուրեոյի հետ, հանդիսավոր հագուստներ և սուր (劍): Դեսպանին և թագավորական մյուս իրերը տեղափոխում են Լոյան։ Վեյերը Գոգուրեոյի կայսրության դեմ չեն կռվում, այլ իրենք են տիտղոսներ ուղարկում Գոգուրեո։ Միևնույն ժամանակ գոգուրեացիները շարունակում են բարեկամական հարաբերությունները Լյանի հետ։ 534 թվականին Արևելյան Վեյի կայսր Սյաո Ցզին-դին կայսր Անվոնին տալիս է նոր տիտղոս՝ ասպետների մեծ զորապետ (驃騎大將軍): 546-547 թվականներին գոգուրեացիները դեսպանական հարաբերություններ են հաստատում նաև Արևմտյան Վեյի հետ։

551 թվականին թուրքերը հարձակվում են Սինսոն ամրոցի վրա, սակայն չեն կարողանում գրավել այն։ Գեներալ Կոն իր 10 000 զինվորներով ետ է մղում հարձակումը և 1․000 թուրքերի գերի է վերցնում։ Օգտվելով առիթից, գեներալ Սիլլա Կոչհիլբուն գրավում է 10 գոգուրեական գավառներ։

Գոգուրեոն և Հարավային Չինաստանի դինաստիաներ (Ցին, Լյու, Սուն, Հարավային Ցի, Լյան)[խմբագրել | խմբագրել կոդը]

413-414 թվականներին կայսր Չանսուվանը (ko:장수왕), Ցզին Ան-դի կայսեր մոտ դեսպաններ է ուղարկում։

Շաո-դիի ժամանակ՝ 424 թվականին նույնպես դեսպաններ է ուղարկվում։

438 թվականին Ֆեն Հուն՝ (馮弘) Հյուսիսային Սունի վերջին կառավարիչը պարտվում է Յուան Վեյի զորքի կողմից։ Նա ապաստան է գտնում Գոգուրեոյում՝ Բեյֆենչենում (北豐城) և այդտեղից օգնություն է խնդրում Հարավային Սունից։ Լյու Սուն Վեն-դին ուղարկում է վան Բայցզյուին (王白駒) և Չժաո Ցիսինային (趙次興), իսկ գոգուրեացիներին հրամայում է օգնել նրան։ Գոգուրեացիները սպանում են և՛ դեսպաններին, և՛ փախչողնրին։

458 թվականին գոգուրեացիները Հարավային Սուն են ուղարկում վիտեկսի ծառից պատրաստված նետեր՝ քարե ծայրերով։

Պատերազմ Սույերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

6-րդ դարի վերջերին և 7-րդ դարի սկզբներին պայքար էր ծավալվում Սույի դեմ, որը հանգեցրեց վերջինիս անկմանը։

589 թվականին Սույ դինաստիան հաղթում է հարավ-չինական Չեն դինաստիային և միավորում երկիրը։ Դա շատ է անհանգստացնում գոգուրեացիներին։ Պհյոնվոն կայսրը հրամայում է պատերազմի համար պատրաստել զինվորներ և հացահատիկ։ Սույ Վեն-դին վախենում է այդ ամենից և 591 թվականին հրովարտակ է ուղարկում՝ Գոգուրեոին տիտղոսներ պարգևելով։ Գոգուրեոն անտեսում է։ 597 թվականին վան Յոնյանհոն Սույ Վեն-դիից հրովարտակ է ստանում մեծ կնիքով, որով նա պահանջում էր տուրք վճարել։ Ի պատասխան, 598 թվականին Գոգուրեոյի կայսրը հարձակվում է Լյաոսիի վրա։ Կառավարիչ Ինչժոու Վեյ Շիչուն (韋世衝擊) ետ է մղում հարձակումը։ Սուն Վեն-դին կատաղում է։ Հավաքվում է 30․000 զինվոր և նավատորմ։ Հենց սկզբից էլ նկատվում է պաշարների պակաս։ Յույգուանի վրա հարձակման ժամանակ սկսվում են հորդառատ անձրևներ, որն էլ դառնում է համաճարակների պատճառ։ Չժոույի նավատորմը դուրս է գալիս Դունլյայայից և ուղևորվում է Փհենյան, բայց կործանվում է փոթորկի պատճառով։ Բանակը հասնում է մինչև Լյաոհե, որտեղ էլ պարտվում են ճակատամարտում։ Սեպտեմբերին Սյուի զորքերը նահանջում են։ Կորուստները կազմում էին 80-90%-ը։

Երբ Սույ Յան-դին 605 թվականին վերցնում է իշխանությունը՝ կայսրությունը արդեն վերականգնվել էր և դարձել էր աներևակայելի հզոր։

607 թվականին կայսրը Տուլի խանի մոտ գտնում է Գոգուրեոյի գաղտնի դեսպանին։ Կայսրը կանչում է դեսպանին և ասում է, որ Տուլի խանը հավատարիմ վասալ է և գալիս է կայսեր մոտ։ Կայսրը նույնպես կարող է գնալ նրա մոտ։ Եթե Գոգուրեոյի վանը նույնպես հավատարիմ վասալ է, թող գա խոնարհվի իր առջև։ Հակառակ դեպքում կայսրը իր զինվորներով կգնար նրա մոտ։

611 թվականի գարնանը Սուն կայսրը գնում է Չժոցզյուն և սկսում է զորք հավաքել։ Պաշտոնապես պատերազմ է հայտարարվում 612 թվականին։ Հավաքվում է 1.333.800 մարդ։ Բանակը պետք է հարձակվեր երկու շարասյուներով։ Հեծյալ գունդը բաղկացած էին 10 ջոկատներից՝ 100 հոգի կազմով։ Բնակում կային 4 գնդեր։ Յուրաքանչյուր բանակում կային 4 հետևակային գնդեր՝ 20 գնդերով։ Նրանք իրարից տարբերվում էին իրենց գույներով և սպառազինությամբ։ Զինվորների շարքը ձգվում է 960 լի։ Կենտրոնում գնում էր կայսրը իր պալատականներով։

612 թվականի գարնանը սույերի բանակը, անցնելով Լյաոհեն, բախվում է գոգուրեացների հետ։ Երկրորդ փորձից հետո սույերը կառուցում են նավակամուրջ։ Սույերը պաշարում են Լյաոդուն ամրոցը։ Սկսվում են ծանր մարտեր։ Երեք անգամ Սույ Յան-դիի շտաբ են գալիս գոգուրեացի դեսպանները և հայտնում ամրոցի հանձնման մասին։ Սակայն նրանք երեք անգամ էլ շարունակում են պաշտպանվել։ Վեցերորդ ամսում կայսրը ռազմակայանը տանում է Լյաոդունից ոչ հեռու գտնվող Լյուհեչեն ճամբար։ Նա իր գեներալներին սպառնում էր մահապատժի ենթարկել։

Այդ ժամանակ Լայ Հուերի նավատորմը կանգ է առնում Փհենյանի մոտ և մի քանի տասնյակ հազարավոր զինվորներով սկսում է գրոհել։ Սույերը մտնում են քաղաք և սկսում կողոպտել։ Սակայն եկեղեցում թաքնված գոգուրեացիները դուրս են գալիս և թիկունքից հարվածում սույերին։ Լայ Հուերը ետ է շպրտվում ափ, բայց կարողանում է ամրանալ այնտեղ։

Հետևակային գնդերը Յույվեն Շույի հրամանատարությամբ հասնում էր Փհենյան, բայց հասկանում են, որ չեն կարող կռվել և հետ են վերադառնում։ Այդ ժամանակ մյուս բանակներն էլ պարտություն էին կրում գոգուրեացիների կողմից։ Իմանալով այդ մասին, Լայ Հուերը որոշում է նահանջել։ Մնացել էր ընդամենը 2700 մարդ։ Կայսրը հրամայում է շղթայել Յույվեն Շուին։ 7-րդ ամսվա 25-րդ օրը կայսրը հրամայում է նահանջել։

613 թվականի գարնանը կայսրը ժամանում է Չժոցզյուն և հայտնում ժողովրդի զորահավաքի մասին։ Յույվեն Շուն և Յան Իչենը ուղևորվում են Փհենյան, Վան Ժենգուն՝ Սինսոն։ Կայսրը որոշում է անձամբ ղեկավարել Լյաոդունի պաշարումը։ Սակայն նրան հայտնում են Յան Սյուանգանում տեղի ունեցած խռովության մասի։ Կայսրը վախենում է և ստիպված նահանջում։ Հու Սըչժեն (斛斯政) գոգուրեացիներին հայտնում է սույերի դիրքերի մասին բոլոր գաղտնիքները։ Գոգուրեացիները հարձակվում են և սկսում ոչնչացնել նրանց։ Տարբեր աղբյուրների համաձայն, սույերի զինվորների թիվը հասնում էր 30000-ի։ 614 թվականի աշնանը Սույ Յան-դին ժամանում է Հուայյուան ամրոց։ Լայ Հուերը գրավում է Պիսա ամրոցը և ուղևորվում է Փհենյան։ Այստեղ նա վերջնական պարտություն է կրում։ Պատերազմը ավարտվում է Գոգուրեոյի հաղթանակով, բայց չինացի պատմիչները խստորեն ժխտում են այդ փաստը։

Տան կայսրության նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

618 թվականին Չինաստանում իշխանությունն անցնում է Տան դինաստիային։ Դրանից առաջ մահացել էր Կայսր Յոնյանհոն և իշխանությունն անցել էր Կայսր Յոննյուին։ Կայսրը 619 թվականին խաղաղության առաջարկով դեսպաններ է ուղարկում Չինաստան։ 622 թվականին կողմերը հաշտվում են և Տան են ուղարկվում 10000 փախստականներ։

624 թվականին Գոգուրեո են գալիս դաոսականության քարոզիչներ։

Կայսրը Յոննյուն, իմանալով, որ Լի Շիմին հաղթել է թուրքերի առաջնորդ Աշին Դոբիին, շնորհավորանքներ է ուղարկում Տանին։

641 թվականին Գոգուրեո է գալիս դեսպան Չեն Դադեն (陳大德): Դադեն իր հետ բերել էր մետաքսե կտորներ և դրանք բաժանում էր քաղաքի կառավարիչներին։ Նա շրջում է աբողջ երկրում և հավաքում տարբեր տեղեկություններ։ Նա այդպես գտնում է չինացիներին և տեղեկացնում նրանց պատմում է բարեկամների մասին։ Կայսրը համաձայնում է հանդիպել Դադեին։

642 թվականի ձմռանը Յոն Կեսոմուն երկրում հեղաշրջում է կատարում։ Իր զինվորներով նա մտնում է պալատ և սպանում է Կայսր Յոննյուին։ Կեսոմուն գահին նստեցնում է իր եղբորորդուն՝ Պոջանային, բայց փաստացի կառավարությունը պատկանում էր նրան։

645 թվականի արշավանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

641 թվականին Լի Շիմին սկսում է պատրաստվել հարձակման։ Պարենը տանում են Ինչժոու (營州) քաղաք և Գուդաժենչեն (古大人城) ամրոց։ Չժան Լյանը դառնում է դաշտային բանակի հրամանատարը, որը պետք է մասնակցեր Փհենյանի գրավմանը։ Նրա տեղակալներն էին Չան Հեն (常何) և Ցզո Նանը (左難): Հրամայված էր հավաքել 40000 զինվորներ և կառուցել 500 նավեր՝ ծովն անցնելու համար։ Լի Շինցին (李勣) ղեկավարում էր դեպի Լյաոդուն մեկնող բանակը։ Նրա օգնականը Վան Դաոցզուն (王道宗) էր։ Կորպուսների հրամանատարներ էին Չժան Շիգույը (張士貴), Չժան Ցզյանը (張儉), թուրք Չժիշի Սըլին, Ցիբի Հելին (契苾何力), Աշինա Միշեն, Ցզյան Դեբենը (薑德本), Ու Հեյտան (吳黑闥):

645 թվականին բանակը հանդիսավոր կերպով դուրս է գալիս Լոյանից։ Ամռանը Լի Շիցզին բանակի հետ անցնում է Լյաոհեն։ Չժան Ցզյանը թուրքական զինվորների հետ հաղթում է Կոնանսոն ամրոցի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Սպանվում է մի քանի հազար մարդ։ Մայիսին ընկնում է Գայմուչեն (蓋牟城, кор. Кэмо) ամրոցը։ Այն վերցնում են Լի Շիցզին և Դաո Ցզունը։ Ամրոցը վերանվանվում է Գայչժոու (蓋州): Չժան Լյանը ծովից հարձակվում է Պիսա ամրոցի վրա։ Չեն Մինչժենը (程名振) գիշերը մոտենում է քաղաքին։ Դավաճանները բացում են դարպասները։ Սպանվում է 8000 գոգուրեացի։

Լի Շիցզուն առաջ է անցնում դեպի Լյաոդուն Յոդոն ամրոց։ Կայսրը հրամայում է կառուցել կամուրջներ, Լյաո գետի ճահիճների վրա՝ ճեղանուղիներ։ Սենսոն և Կուկենսոն ամրոցներից Լյաոդունին օգնելու համար գալիս են 8000 հեծյալ գոգուրեացիներ։ Դաո Ցզունը պատրաստ էր հանդիպել 4000 հեծյալների և 40000 հետևակների։ Չժան Ցզունի հետևակը պարտություն է կրում գոգուրեացիներից։ Դաո Ցզունը հրամայում է կտրել փախածների գլուխները։ Բարձրանալով բլուրը, տեսնում է, որ կորեացիները հավաքում են զորքերը։ Այդ ժամանակ նա 4000 ձիավորներով հարձակվում է նրանց վրա և դադարեցնում նրանց առաջխաղացումը։

Շուտով Տանի բանակը հարավ-արևմուտքից հարձակվում է Պեկամ ամրոցի վրա։ Պարետ Սոն Դեըմը մարդ է ուղարկում Տանի կայսեր մոտ, որպեսզի պայմանավորվեն ամրոցի գաղտնի հանձնման համար։ Կայսրը փոխանցում է Տանի դրոշը, որը կախում են պատից։ Լի Շիցզին (李勣) խաբում և թալանում է քաղաքը։ Գերի է ընկնում 2000 զինվոր և 10000 ընտանիք։ Կայսրը ներում է բոլոր գերիներին։

Սոն Դեըմը դառնում է նահանգապետ։ Լի Շիցզին հավաքում է 700 զինվորներ և շարունակում պայքարել Տանի կողմից, բայց Տանի կայսրը նրանց պատվիրում է հեռանալ։

Լի Շիմին մոտենում է Անսի ամրոցին։ Հյուսիսից մոտենում են Կո Յոնսուի և Հեչժինի բանակները, ինչպես նաև մոհեյի 15000 հեծյալները։ Կայսրը որոշում է, որ ավելի լավ է կոտրել դաշտային բանակը՝ նրանց թույլ չտալով կապվել կայազորի հետ։ Կո Յոնսուն 40 լի շարժվում է առաջ և մոտենում ամրոցին։ Կայսրը 1000 թուրքերի՝ Աշինա Շեերոմի գլխավորությամբ ուղարկում է մարտի դաշտ։ Նրանք բախվում են մոհեների հետ և հետ են վերադառնում։ Կո Յոնսուն մոտենում է ամրոցին ևս 8 լի և կանգնում է լեռան լանջին։ Հաջողվում է թուլացնել Կո Յոնսույի զգոնությունը՝ հաղորդելով առաջիկա խաղաղ զրույցների մասին։ Լի Շիցզին 15000 զինվորներով զբաղեցնում է արևմտյան անցումը, Չժանսուն Ուցզին և Նյու Ցզինդան 8000 ձիավորներով թաքնվում է հյուսիսում, կայսրը 4000 ձիավորներով և 8000 հետևակով պետք է հարձակվեր լեռան վրա։ Արևածագին Կո Յոնսուն որոշում է հարձակվել Լի Շիցզիի բանակի վրա։ Կայսրը հրամայում է ազդանշան ուղարկել ամբողջական հարձակման համար։ Գոգուերացիները սկսում են վերդասավորվել նրանց ետ մղելու համար։ Շիցզիի հետևակները հարձակվում են գոգուրեացիների վրա և սկսում է ճակատամարտը։ Մահանում է 20000 գոգուրեացի։ Կայսրը հրամայում է ոչնչացնել կամուրջները և շրջապատել դրանք։ Կո Յոնսուն և Կո Հեչժինը 3680 զինվորներով հանձնվում են գոգուրեացիներին և 3300 մոհեներ մահապատժի են ենթարկվում։ Կո Յոնսուն և Կո Հեչժեն ներվում են։

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրը ուներ 2 պալատ՝ քաղաքում և քաղաքից դուրս։

Առաջին մայրաքաղաքը Կուննեում էր, 427թվականին վանը տեղափոխվում է Փհենյան։ Քաղաքը կառուցված էր առանց որևէ նախագծի և իրենից ներկայացնում էր դասական կառույց։ Բացի մայրաքաղաքից կային մի քանի տասնյակ քաղաքներ, որտեղ կառուցված էին դատարաններ։

Բանտեր չկային։ Մեղավորներին դատապարտում էին և երեխաներին ու կնոջը ստրկության են մատնվում։ Խռովարարներին կապում էին սյուներին և այրում, կտրում էին գլուխները, ընտանիքը ստրկության էին տալիս։ Գողը պետք է վերադարձներ գողացվածի տասներկուսապատիկը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոգուրեացիները սիրում էին տարբեր գեղեցիկ կառույցներ։ Նրանք ուտելիքի մեջ չափավոր էին։ Նրանց ավանդույթները և լեզուն նման էին պույոսցիներին։ Հենվելով այդ փաստի վրա, չինացիները ասում էին, որ գոգուրեացիները և պույոսցիները նույն ծագում ունեցող ժողովուրդներ են։ Գիշերները գոգուրեացի տղամարդիկ և կանայք հավաքվում էին երգում և պարում։

Տոնակատարությունների համար նրանք ունեին տարբեր հագուստներ ոսկուց և արծաթից պատրաստված զարդեր։ Կենցաղում հագնում էին գործվածքներ, մետաքսե, կաշվե և մորթյա հագուստներ։

Հարգանքը արտահայտում էին մեկ ոտքը բարձրացնելով։ Քայլում էին արագ, ինչպես պույոսցիները։ Սիրում էին խոսել կոշտ և գռեհիկ։ Մեծերը և փոքրերը լվացվում էին մեկ գետում և քնում էին նույն սենյակում, ինչը անընդունելի էր չինական տեսակետից։

Հարսանիքները նշվում էին հարսի տանը։ Ամուսինները այդտեղ ապրում էին այնքան ժամանակ, մինչև որդի էր ծնվում։ Դրանից հետո նրանք տեղափոխվում էին։ Փեսայի ընտանիքը երիտասարդ զույգերին խոզ էր տալիս և գինի։ Ամուսինները հաճախակի էին թողնում իրենց կանանց։

Մահացածին դնում էին դագաղի մեջ։ Այնուհետև դագաղը տեղափոխում էին դամբարան, որտեղ այն կարող էր մնալ երեք տարի։ Հետո ընտրում էին հարմար օր և թաղում։ Թաղման ժամանակ նվագում էին երաժշտական գործիքներ և պարում էին, բերում էին ոսկի, արծաթ և այլ թանկարժեք իրեր և դնում էին գերեզմանին։ Վերջինս պատրաստված էր քարերից, իսկ շուրջը տնկված էին սոճիներ և նոճիներ։ Մահացածի հագուստը, տարբեր պարագաները, ձիերը դրվում էին գերեզմանի մոտ և հյուրերը հերթով վերցնում էին դրանք։ Ծնողները կամ ամուսինը երեք տարի, եղբայրները 3 ամիս պետք է պարտադիր սգային մահը։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ քիչ տեղեկություններ են պահպանվել կորեացիների լեզվի մասին։ Ա. Վ. Վովինը կարծում էր, որ գոգուրեացիների լեզուն, որը նման էր ճապոներենին, հիմնականում տարածված էր միայն իշխանության հարավային շրջաններում։ Մինչդեռ հյուսիսային շրջանում տարածված էր կորեերենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Когурё». Mapio.net (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  2. Глава I АЗИЯ НА РУБЕЖЕ ДРЕВНОСТИ И СРЕДНЕВЕКОВЬЯ КОРЕЯ В ПЕРИОД ТРЕХ ГОСУДАРСТВ:
  3. Когурё цари
  4. Роза Шотаевна Джарилгасинова Этногенез и этническая история корейцев по данным эпиграфики. — Наука. — 1979. — С. 143. — 180 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Н. Я. Иакинф (Бичурин) (о. Иакинф) «Собрание сведений…»
  • Л. Н. Гумилёв «Хунну в Китае»/I. Тление/Корея
  • Ким Бусик. Самгук Саги (Исторические записи трёх государств). Кн. 2. Летописи Когурё. Летописи Пэкче. М.: «Восточная литература». 1995 г.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոգուրեո» հոդվածին։