Մաժորիտար համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաժորիտար համակարգ (ֆր.՝ majorite - մեծամասնություն), ավանդական քաղաքական փիլիսոփայություն կամ օրակարգ, որի պնդմամբ, բնակչության մեծամասնությունը (երբեմն դասակարգվելով ըստ կրոնի, լեզվի, սոցիալական դասի կամ որևէ այլ նույնականացնող գործոնի) հասարակության մեջ ունի որոշակի գերակայության աստիճան և իրավունք ունի մնացյալի հանդեպ որոշումներ կայացնել։

Ըստ մաժորիտար համակարգի ընտրական օկրուգում դեպուտատական տեղեր ձեռք է բերում այն թեկնածուն կամ կուսակցության թեկնածուների խումբը, որը հավաքել է օրենքով նախատեսված ձայների մեծամասնությունը։ Ներկայումս տարածված են բացարձակ կամ հարաբերական (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Հնդկաստան, Մեքսիկա և այլն) մեծամասնության համակարգերը։ Բացարձակ մեծամասնության դեպքում ընտրվում է ձայների (կամ պարզ) մեծամասնություն (50%+1) հավաքած թեկնածուն։ Հարաբերական մեծամասնության դեպքում անհրաժեշտ է հավաքել ձայների ավելի մեծ քանակ, քան հակառակորդներից յուրաքանչյուրը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 145