Լիանկուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Picto infobox map.png
Լիանկուր
Liancourt walleye view.jpg
Տեսակկղզեխումբ և վիճելի տարածք
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա և Flag of Japan.svg Ճապոնիա
Վարչատարածքային միավորUlleung-eup? և Okinoshima?
Մակերես187 554 քառակուսի մետր[1]
Պահպանման տարածքDokdo Island Natural Reserve?
Բնակչություն34 մարդ (հունիս 2020)[2]

Լիանկուր կղզեխումբ (հանգըլ՝ 독도 - Դոկտո, ճապ.՝ 竹島 - Թեքսիմա), փոքր կղզեխումբ Ճապոնական ծովի արևմտյան մասում։ Տեղակայված է հյուսիսային լայնության 37°14'30" և արևելյան երկայնության 131°52′ աստիճանում։

Վիճելի տարածք է համարվում Հարավային Կորեայի և Ճապոնիայի միջև[3]։ Սառը պատերազմից հետո կղզիները վերահսկվում են Հարավային Կորեայի կողմից[4]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեայում կղզիներն կոչվում են Դոկտո (հանգըլ՝ 독도/獨島[5], կորեերենից բառացիորեն թարգմանած՝ միայնակ կղզիներ), իսկ Ճապոնիայում Թեքսիմա (竹島, ճապոներենից բառացիորեն թարգմանած՝ Բամբուկե կղզիներ

Կղզիներն անգլերենով կոչվում են Լինկուրի ժայռեր (անգլ.՝ Liancourt Rocks)։ Այս անվանումը ծագել է «Le Liancourt» ֆրանսիական կետորսական նավի անունից, որի անձնակազմի անդամները այն առաջին եվրոպացիներն էին, ովքեր հայտնաբերել էին կղզին և 1849 թվականին քարտեզում պատկերել։

Ռուսաստանում դրանք կոչվել են «Մենելայի» և «Օլիվուցի» ժայռեր (ռուս.՝ Скалы «Менелай» и «Оливуца»)՝ ի պատիվ 19-րդ դարի ռուսական Մենելայ կորվետի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://dokdo.mofa.go.kr/eng/introduce/location.jsp
  2. https://dokdo.mofa.go.kr/eng/introduce/residence.jsp
  3. Charles Scanlon «South Koreans vent fury at Japan» BBC Online, 18 March 2005
  4. «Liancourt Rocks / Takeshima / Dokdo / Tokto», Globalsecurity
  5. Կա տառադարձման մի քանի տարբերակ՝ Dokdo, Tokto, Tokdo, Dokto։