Հարավային Կորեայի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարավային Կորեայի ժամանակակից մշակույթը զարգացել է Կորեայի ավանդական մշակույթի հիմա վրա, որի կրողները հին կորեական քոչվոր ցեղերն էին։ Հազարավոր տարիներ շարունակ, պահպանելով հին Կորեական մշակույթը (որը իր վրա կրել էր հին չինական մշակույթից ազդեցությունը), Հարավային Կորեան 1988 թվականին՝ Կորեայի բաժանումից հետո, կանգնում է իր սեփական՝ Հյուսիսային Կորեայի հետ կապ չունեցող զարգացման ճանապարհին։ Հարավային Կորեայի, հատկապես Սեուլի արդյունաբերականացման, ուրբանիզացիայի ու արևմտավարացման արդյունքում, կորեացիների կյանքում բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան։ Տնտեսության և ապրելակերպի փոփոխությունները հանգեցրին բնակչության մեծ՝ քաղաքներում կենտրոնացմանը և գյուղական բնակավայրերում բնակավչության թվի նվազմանը, ընդ որում՝ բազմանդամ գերդաստանային տնտեսությունները բաժանվում են փոքր ընտանիքների։ Այսօր Կորեայի մշակութային շատ տարրեր, հատկապես զանգվածային մշակույթը (անգլ.՝ Pop Cultur), տարածվել է ամբողջ աշխարհում և դարձել է աշխարհի ամենանշանավոր մշակութային ուժերից մեկը[1][2][3][4][5]։

Դանչոն նախշզրադերով նկարազարդված մեծ թմբուկ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 20-րդ դարը կորեական գրականության վրա իր մեծ ազդեցությունն է ունեցել դասական չինական գրականությունը։ Նաև չինական գեղագրությունը, ավելի քան հազար տարի շարունակ, օգտագործվել է կորեական գրականության մեջ։ Ժամանակակից գրականությունը հիմնականում կապված է հանգըլի զարգացման հետ, որը ստեղծել է Չուսոն դինաստիայի չորրորդ թագավորը՝ Սեջոն Մեծը (세종대왕)։ 1443 թ-ին կորեական այբուբենի հրատարակումը շատերին անակնկալի բերեց, քանի որ չկար ոչ մի հիշատակում այն մասին, որ արքան այբուբեն է ստեղծում, ինչից կարելի է ենթադրել, որ նա դա գաղտնի էր անում[6]։ Այս քայլը, ի սկզբանե, նպատակաուղված էր գիտա-պաշտոնական դասի՝ Յոնբանի (կորեերեն՝ 양반), ինչպես նաև հասարակ մարդկանց (այդ թվում՝ նաև կանանց) շրջանում գրագիտության տարածմանը։ Հանգըլի ստեղծումից առաջ տեքստերը գրելու և կարդալու համար օգտագործվում էր հանջան՝ չինական հիերոգլիֆերը, և միայն հարուստ ընտանիքների զավակները կարող էինի իրենց թույլ տալ կրթություն ստանալ և սովորել այն։ Բացի դրանից, ինչպես ցանկացած այլ լեզու, հանջան ունակ չէր արտահայտել կորեերեն բառերի ամբողջ իմաստը, ինչի արդյունքում դժվար էր հասկանալ, թե ինչ են ասում քաղաքացիները[7]։ Սակայն հանգըլը միայն 19-րդ դարի երկրորդ կեսին գերիշխող դիրք գրավեց կորեական գրականության մեջ, ինչը բերեց կորեական գրականության զարգացմանը։ Օրինակ՝ Սինսոսոլը (կորեերեն՝ 신소설 բառացի՝ նոր վեպ) կորեական վեպ տեսակ է, որոնք գրվում էր հանգըլով։

Ժամանակակից պոեզիայում իմաժիզմին և ժամանակակից պոեզիային հատուկ այլ մեթոդների որդեգրման փորձեր են արվել, մասնավորապես՝ այդ մեթոդները օգտագործվել են 20-րդ դարի ամերիկացի ժամանակակից հեղինակների (Օր․՝ Էզրա Փաունդի, Թոմաս Էլիոթի) գործերի թարգմանություններում։ Հանրապետական ժամանակաշրջանում մեծ տարածում ունեին հայրենասիրական ստեղծագործությունները։

1970-ականներից սկսած՝ գերակշռում էր քնարերգական պոեզիան։ Պոեզիան բավականին տարածված է ժամանակակից Հարավային Կորեայում, ինչպես հրապարակված, այնպես էլ գրված ստեղծագործությունների քանակի առումով։

Լրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական թերթեր

Հարավային Կորեան ունի 10 հիմնական թերթ և 3 հիմնական հեռուստառադիոընկերություն։ Երեք խոշոր թերթերն են՝ Չոսոն Իլբոն (조선일보), Չունան Իլբոն (중앙일보) և Դոնա Իլբոն (동아일보)։ Հանկյորեն (한겨레) ձախակողմյան(ընդդիմական) թերթ է։ "KBS"-ը, "MBC"-ը և "SBS"-ը հանդիսանում են 3 ամենամեծ հեռուստաալիքները։ Իսկ EBS-ը կրթական հեռուստաալիք է և նախատեսված է աշակերտների, ուսանողների, ինչպես նաև՝ մեծահասակների համար։

Կորեայում նաև լույս են տեսնում մի շարք թերթեր և ամսագրեր։ Դրանցից ամենահայտնիներց մեկը Չոսոն Իլբոն (중앙일보) է որը կորեական Չոսոն Իլբոն (중앙일보) օրաթերթի առցանց տարբերակն է։ Այլ ամսագրերի շարքում են նաև՝ "K Scene Magazine"-ը (Կեյ Սին Մագըզին), Չունան Իլբոն (중앙일보), "Korea Post"-ը (Կորեա Փոստը), "Korea Times"-ը (Կորեա Թայմս), Yonhap News Agency (Յոնփան Նյուս Աջնսին), OhmyNews International-ը (ՕՄայՆյուզ Ինթերնաշնըլ)։ "Korea Herald"-ը (Կորեա Հերալդ) և "PRKorea"-ը (ՊիԱրԿորեա) օտարների համար նախատեսված անգլալեզու թերթեր են, որոնք իրենց ընթերցողին տրամադրում են ընթացիկ նորություններ աշխարհի տարբեր կողմերից։

Չնայած հիմնական թերթերը ունեն իրենց առցանց տարբերակը և իրենց ընթերցողին առաջարկում են նյութեր կորեերեն կամ անգլերեն լեզուներով, սակայն կան մի քանի աղբյուրներ, որոնք գոյություն ունեն միայն առցանց տիրույթում։ Դրանց թվին են պատկանում Թվային Չոսոն Իլբոն, Սեուլ Թայմսը, Կորեայի կառավարության գլխավոր էջը և Donga.com- ը, որը առցանց կայք է, որը մի քանի լեզուներով կորեական նորություններ է ապահովում։ "OhmyNews"-ը կորեական կայք է, որը հիմնադրվել է Օ Յոն Հոյի (오연호) կողմից 2000 թ.-ին, կայքը հիմնված է քաղաքացիական լրագրություն վրա։ Կայքի հիմնական գաղափարը այն է, որ հասարակ մարդիկ կարող են հեռախոսով կամ էլ.փոստով կայքին ուղարկել տարբեր պատմությունների վերաբերյալ իրենց տեսակետները, որից հետո դրանք խմբագրվում են կամավորների և պրոֆեսիոնալ խմբագրիչների կողմից և տեղադրվում կայքէջում։ "OhmyNews"-ը անցկացրել է այն ժամանակվա նորընտիր նախագահ Նո Մու Հյոնի (노무현) առաջին հարցազրույցը[8]։

Արտաքին ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեան պատմականորեն իր վրա կրել է Չինաստանի ազդեցությունը, իսկ վերջին տարիներին նրա վրա մեծ ազդեցություն ունեն Արևմտյան երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն։ Արևմտյան մշակույթի ազդեցությունն ու արագ արդիականացումը փոխել են նաև մարդկանց ուտելու սովորությունները. շատ մարդիկ այժմ, բացի ավանդական կորեական խոհանոցից, վայելում են արևմտյան և այլ ասիական երկրների կերակուրներ։ Պիցցան հարավկորեացիների շրջանում արտասահմանյան ամենասիրված կերակուրներից մեկն է, չնայած այստեղ պատրաստվող պիցցայի բացադրատոսը տարբերվում է արևմուտքում մատուցվող պիցցայից, որը հաճախ պարունակում է եգիպտացորեն, բաթաթ, մայոնեզ, բուլկոգի և մի շարք այլ բաղադրիչներ։ Արևմտյան ռեստորանների (օր․՝ համբուրգերի և պաղպաղակների) և սրճարանների ցանցերը նույնպես շատ տարածված են Հյուսիսային Կորեայում։ 12 մեծ բրենդների կողմից բացված սրճարանների թիվը 2010 թվականին աճել է․ դրանք հիմա հասանելի են ավելի քան 2000 տարբեր վայրերում[9], իսկ քոփիս (coffee+office)[10] բառը ստեղծվել է սրճարանը որպես գրասենյակ օգտագործելու երևույթը նկարագրելու համար[11]։ Վերջին ժամանակաշրջանում դեպի կորեերեն անգլերեն բառերի մեծ ներհոսք է նկատվում, այդ փոխառնված բառերը երբեմն վերածվում են Կոնգլիշի (Կորեական ոճով անգլերեն անգլ.՝ Korean+ English): Կոնգլիշ բառերը փոխառնված են անգլերենից։ Անգլերեն լեզվից փոխառնված բառերի օրինակներ են․

  • 아이 쇼삥 Eye shopping (այ շոփինգ)— Խանութի ցուցափեղկերին նայել, առանց ինչ-որ բան գնելու մտադրության։
  • 서비스 Service (սոբիսը)—սովորաբար նշանակում է «շնորհակալություն», ինչպես, օրինակ, գնումների համար տրվող նվերը կամ հետագա անվճար ծառայությունների համար տրվող կտրոն։
  • 핸드 폰 Hand phone (հենդը փոն) — բջջային հեռախոս։
  • 파이팅 Fighting (ֆայթինգ) — բառացի՝ «ի մարտ» կամ «առաջ» օգտաործվում է դժվար դրության մեջ գտնվող մարդուն գոտեպնդելու և ոգևորելու համար։
  • 원샷 One shot (վանշաթ) բառացի՝ «մինչև վերջ» օգտագործվում է արկոհոլային խմիչքներ խմելու ժամանակ՝ առաջարկելով դատարկել բաժակը։

Քանի որ անգլերենն ունի հնչյուններ, որոնք գոյություն չունեն կորեերենում, Անգլերենից փոխառված բառերի այդ հնչյունները պետք է փոխարինվեն կորերենում գոյություն ունեցող նմանատիպ հնչյուններով, օրինակ՝ [փ]՝ անգլերեն [ֆ]-ի փոխարեն, [ջ]՝ անգլերեն [զ]-ի փոխարեն։

  • coffee (커피) քոփի
  • pizza (피자) պիցցա

Ճապոնիայի զանգվածային մշակույթը (pop culture) տասնամյակներ շարունակ արգելված էր Կորեայում, թեև արգելքը այդքան էլ արդյունավետ չէր և այն արբանյակային հեռուստաալիքներով և երիտասարդական մշակութային ֆիլմերի և ամսագրերի միջոցով այն հասավ Կորեա[12]։ Հարավային Կորեայի երիտասարդները մանգա են կարդում, լսում են ճապոնական ռոք և ռեփ, իսկ Կորեայում նորաձևությունը նմանություններ ունի ճապոնական փողոցային նորաձևության միտումի հետ, որոնք ծագել են Հարաձուկու և Ռոպոնգի քացաքներում։ Ճապոնիայի զանգվածայի մշակույթի (pop culture) արգելքը հանվել է 2000 թվականին[13]։

Ավանդական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանսորին (판소리) կորեական ավանդական երաժշտական ժանր է, որը սկիզբ է առել դեռևա 1392–1897 թվականներին`Չոսոն արքայատոհմի օրոք[14][15]։ «Պան» (կորեերեն՝ ) նշանակում է բաց տարածք, որտեղ հավաքվում են մարդիկ, «սորի»(կորեերեն՝ 소리) նշանակում է հնչյուն[14][15][16]։ Պանսորի ներկայացումներին մասնացում են 2 մարդ՝ երգիչը և թմբկահարը։ Երգչուհին պատմում է պատմությունը՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, որը տարիների մարզում է պահանջում, իսկ թմբկահարը նրան օգնելու համար հանգիստ տեմպ է ապահովում, ինչպես նաև հոգեպես աջակցում է երգչին[14][16]։ Հանդիսականները նույնպես խրախուսվում են մասնակցել ներկայացմանը և աջակցել երգչին։

Պանսորիի նպատակ էր պատմել հեքիաթներ և պատմություններ այն մարդկանց, ովքեր դրանք լսելու ժամանակ ունեն, քանի որ պատմությունների մեծ մասը սկզբից մինչև վերջ լսելու համար պահանջվում է 3-ից 9 ժամ։ Կան հինգ ավանդական պատմություններ, որոնք կատարվում են հանդիսատեսի համար, բայց քանի որ Պանսորին բանավոր էր փոխանցվում, ժամանակի ընթացքում մոռացվել են բազմաթիվ պատմություններ։ Յուրաքանչյուր պատմություն ունի իր թեման, այն կարող է լինել որդիական հարգանք, սիրո կամ իր «հան»-ը գիտակցող մարդու տառապանքների մասին։ «Հան»-ը մարդու ներսում ապրող բացասական զգացմունք է, որը սովորաբար կապված է վշտի, ափսոսանքի կամ վրդովմունքի հետ[17]։

Տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջջային հեռախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայի քաղաքացիների մոտավորապես 98%-ը ունի բջջային հեռախոսներ և այն օգտագործում է ոչ միայն զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու, այլև ուղիղ հեռարձակմամբ հեռուստացույց դիտելու, կայքեր այցելելու և օնլայն խաղերին հետևելու համար։ Հարավկորեական "Samsung" և "LG"կորպորացիաներն աշխարհում բջջային հեռախոսներ արտադրող խոշորագույն ընկերություններից են։ Հեռախոսների նոր մոդելները թանկ են Հարավային Կորեայում, բայց դա չի խանգարում, որ հարավկորեացի սպառողները փոխեն իրենց հեռախոսները միջինում 11 ամիսը մեկ։

Հարավկորեական շատ հեռախոսների մեջ ներդրված է Թվային Մուլտիմեդիոն Հեռարձակման ընդունիչ (կորեերեն՝ Digital Multimedia Broadcasting (DMB)), որի միջոցով այժմ կարելի է դիտել 7 ալիք։ Վաճառվել են ավելի քան 1 միլիոն այդպիսի հեռախոսներ, իսկ "KT Corporation" և "SK Telecom" ընկերությունները ռադիոծածկույթով են ապահովել խոշորագույն քաղաքների տարածքների մեծ մասը։

«Nokia»-ն, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն բջջային ընկերություններից մեկը, Հարավային Կորեայում իր վաճառքների նվազման պատճառով հրաժարվել է հարավկորեական շուկայինց։ Motorola ընկերությանը բաժին է հասնում ընդհանուր հեռախոսների վաճառքների 4%-ը։

Հարավային Կորեան նվաճեց "LG Mobile World Cup"-ը, որը "LG Electronics"-ի կողմից կազմակերպված տեքստային հաղորդագրությունների մրցույթ է[18]։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առցանց խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեան հայտնի է որպես կիբեռսպորտի կենտրոն։ Կորեան նաև հայտնի է որպես լավագույն կիբեռսպորտմեններ դաստիարակող երկիր։ Քանի որ խաղերի ընկալումները փոխվել են, Կորեական խաղային շուկան մեծացել է չափերով և ընդլայնել իր տարածվածությունը։

Ինտերնետ-սրճարան Սեուլում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսախաղերը Հարավային Կորեայում 1980-ականների կեսերից սկսել են մեծ տարածում վայելել, սակայն 2000-ականների սկզբին նրանց հայտնիությունը հասավ անհավանական չափերի, ինչը պայմանավորված էր հանրաճանաչ "Ragnarok Online", "Maple Story" և "Lineage II" խաղերի թողարկմամբ։ Այդ ժամանակից ի վեր Հարավային Կորեայում խաղային արդյունաբերությունը կայուն աճում է ամեն տարի։ 2018 թվականին համար կանխատեսվում 10,5 միլիարդ ԱՄՆ դոլար[19] շուկայի եկամուտ։

Հայտնիության աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ականների սկզբին վերոնշյալ խաղերի թողարկումը, ինչպես նաև "World Cyber Games", "Electronic Sports World Cup", "Major League Gaming" և մի շարք այլ նոր միջազգային մրցաշարերի կազմակերպումը թույլ տվեց տեսախաղերի ոլորտին շատ ավելի արագ տեմպերով զարգանալ։ Այս մրցաշարերի շահերում մրցանակային ֆոնդը հաճախ հասնում էր 1 միլոն ԱՄՆ դոլարի։ Մրցաշարերը շատ տարածված են Հյուսիսային Կորեայում և ունեն բազմաթիվ հեռուստադիտողներ։ Ըստ մասնագետների հաշվարկների՝ 2019 թվականին կիբեռսպորտի ոլորտի եկամուտ կհասնի 1 միլիարդ ԱՄՆ դոլարի[20]։

PC bangs (Ինտերնետ սրճարան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսախաղերը շատ տարածված են Հարավային Կորեայում, բայց բոլոր չէ, որ կարող են հայտնի հմակարգչային խաղեր խաղալու համար ԱՀ (անձնական համակարգիչ) գնել։ Սկզբնական բարձր գինը բերել է "PC bang"-ի ոլորտի աճին։ "PC bang"-ը (PC방) բառացի թարգմանությամբ նշանակում է անձնական համակարգչով սենյակ։ "PC bang"-երը հասարակական սրճարաններ են, որտեղ հաճախորդները կարող են ոչ թանկ ժամավճարի փոխարեն համակարգչային խաղեր խաղալ հզոր և բարձրակարգ համակարգիչներով։ Այժմ միայն Հարավային Կորեայում կա շուրջ 25,000 այդպիսի սրճարան, որտեղ 2007 թվականին ժամավճարը տատանվում էր 0.44 ԱՄՆ դոլարից մինչև 1.30 ԱՄՆ դոլար[21]։ Այս էժան սրճարանների մոդոելի հաջողությունը շնորհիվ "PC bang"-երը դարձել ուսանողների ամենասիրելի ժամանցային վայրերից մեկը և դրանք նաև ծառայում են որպես միանման խաղային հետաքրքրություններ ունեցող մարդկանց հանդիպման վայր[22]։

Կախվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայում տեսախաղերը օրեցօր ավելի տարածված են դառնում և դա նաև երկրի երիտասարդության բարօրության վերբերյալ մտահոգությունների առիթ է դառնում։ Տեսախաղերից կախվածությունը շարունակում է հարավկորեական կառավարության համար մտահոգիչ երևույթ լինել։ Այս խնդրի լուծման համար զգալի գումարներ են ներդրվել այդ խնդրով զբաղվող ծրագրերի մեջ։ Կառավարության կողմից կիրառված գործողություններից մեկը «Մոխրոտի օրենք»-ն է, որը նաև հայտնի է որպես «Անջատման օրենք»։ Այս օրենքը թույլ չի տալիս 16 տարեկանից ցածր ցանկացած անձին երեկոյան 10-ից մինչև առավոտյան 6-ը առցանց խաղեր խաղալ[23]։

Խմիչքային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Հարավային Կորեայի խմելու մշակույթի «կանոների»՝ մարդիկ հաճախ միասին խմելիս խաղում են խմիչքային խաղեր։ Նրանք կարող են խաղալ տարբեր խաղեր և կարող են փոխել խաղը ամեն փուլի ավարտից հետո։ Խաղերի համար օգտագործվում են արկոհոլի տարբեր տեսակներ, բայց ավելի հաճախ խմում են սոջու՝ հայտնի կորական խմիչք։ Երբեմն մարդիկ իրար են խառնում սոջուն և գարեջուրը և կոչում են այն «սո-մակ» ՝ «սո»-ն սոջու բառից, իսկ «մակ»-ը կորեերեն մեկջու բառից, որը նշանակում է գարեջուր։

Զանգվածային(Փոփ) մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոփ երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական փոփ խմբերը և աստղերից շատերն օրեցօր ավելի հայտնին են դառնում Արևելյան և Հարավարևելյան Ասիայում։ Քեյ փոփ աստղերի շրջանում շատ են երիտասարդ կատարողները։ 1970-80-ական թվականներին հայտնի դարձան շատ երաժիշտներ, նրանցից մեկն էր այդ շրջանի անվանի երաժիշտ Չո Յոն Փիլը(조용필): Նա օգտագործել է մի շարք երաժշտական գործիքներ, այդ թվում նաև՝ սինթեզատորը։ Նա նաև հայտնի է ռոք երաժշտությունը հայտնի դարձնելու համար։ Քեյ փոփի տարածումը իրականացել է մի քանի աղբյուրների շնորհիվ, այդ թվում՝ Յութուբի և այլ հոսանքային ծառայությունների։ Սոցիալական մեդիաների զարգացումը նպաստել է քեյ փոփի համաշխարհային տարածմանը[24]։ Քեյ փոփի համաշխարհային ֆենոմեն դառնալու վերաբերյալ գերակշռող բացատրությունը այն «հիբրիդային» կարծիքն է, ըստ որի չինական, ճապոնական և հնդկական մշակույթները որպես մեծ Ասիական մշակույթ կարող են փոխարինել գերիշխող Արևմտյան մշակույթին (Չուա, 2004 թ.)։ Արագ և լայն համաշխարհային տարածում ունենալով՝(հատկապես՝ Արևելքում) քեյ փոփը դարձել է Կորեայի գլխավոր արտահանվող «արտադրանքներից» մեկը։ Քեյ փոփը ունի 2 գործոների ճիշտժամանակյա առևտրային համադրություն, դրանք են՝ 1․ Ասիայում և ամբողջ աշխարհում երաժշտական շուկայի համաշխարհային ազատականացում և 2․ Յութուբի և նման այլ թվային տեխնոլոգիաների արագ առաջխաղացում, որոնք նախընտրում են ցուցադրել շատ ֆոտոգենիկ կատարողներ ամբողջ աշխարհից, ինչպես նաև՝ կորեական աղջիկների և տղաների խմբերին(Օհ, 391)։

1992 թվականին Seo Taiji and Boys խմբի ստեղծումը շրջադարձային նշանակություն ունեցավ Քեյ փոփի համար, քանի որ խումբը իր երաժշտության մեջ օգտագործել էր 1990-ականների ամերիկյան փոփ երաժշտության տարրեր։ Պարզաբանման համար նշենք, որ նրանց հայտնությունը հիմնված էր երաժշտության նորարարական խառնուրդեր անելու վրա, քանի որ նրանք հմտորեն համադրում էին տարբեր ժանրեր օրինակ`ռեփ, սոուլ, ռոքնռոլ, տեխնո, պանկ, հարդկոռ և նույնիսկ փոնջակ (կամ թրոթ ՝կորեական երաժշտական ժանր), և արդյունքում ստացվեց յուրօրինակ երաժշտական ժանր, որտեղ ռեփն օգտագործվում է միայն երգի տների միջև, երգը կատարվում է փոփ ոճով և դինամիկ պարային շարժումներով։ Seo Taiji and Boys խումբը ցույց տվեց, թե ինչպես է հնչում կորեական ռեփը և ընդլայնեց քեյ փոփի սահմանները[25]։

2002-ին ԲոԱն դարձավ առաջին կորեական փոփ աստղը, որը հայտնի դարձավ Ճապոնիայում, ճապոնական արգելքի չեղարկումից հետո, որը գոյություն ուներ Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր և սահմանափակում էր երկրների միջև ժամանակակից մշակույթի «ներմուծումն ու արտահանումը»։ Այդ իսկ պատճառով նրան շնորհվել է «Բարի կամքի դեսպանի» կոչում՝ Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև լավ հարաբերությունների վերականգնմանը գործում մեծ ներդնում ունենալու համար։

Բացի այդ, կա նաև ավանդական կորեական փոփ երաժշտությունը՝ թրոթը։ Թրոթը սիրված է մեծահասակների կողմից, կան շատ հայտին թրոթ երգիչներ (օրիանակ` Թե Ջինան և Նա Հունան), որոնք հիմնականում 50-70 տարեկան են, իսկ երբեմն նաև՝ ավելի տարիքով։ Այնուամենայնիվ, վերջերս թրոթը վերածնունդ է ապրել` շնորհիվ երիտասարդ, մասամբ թրոթ երգչուհի Ջան Յունջոնի ով հայտնի է դարձել իր «Օմոնա» երգով։

Նորէբան (Կարաոկե)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարաոկեն Կորեայում հաճախ կոչվում է «Նորէբան» (노래방, բառացիորեն ՝ «երգի սենյակ»), բայց «նորէբան» բառը կորեերենում ունի նաև այլ հոմանիշներ, օրինակ՝ նորէ յոնսըպջան (노래 연습장) կամ նորե յոնսըպշիլ (노래 연습실): «Նորէբան»-ներ կան նույնիսկ տրանսպորտային միջոցներում, օրինակ՝ զբոսաշրջային ավտոբուսներում։ Նորէբանի համարժեքն է Ճապոնիայում գործող Կարաոկե-Բոքսը, մինչդեռ Կորեայում կարաոկե (가라오케) է կոչվում կարաոկե բարում հանդիսատեսի առջև երգելը։ Վերջերս հայտնվել են նաև մետաղադրամով աշխատող կարաոկեներ, որոնք իրենց վճարման ձևով տարբերվում է գործող կարաոկեներից։

Կորեական փոփ մշակույթը Կորեայից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան քոլեջներում ամեն տարի սովորում է 70,000 կորեացի ուսանող։ Ավելին, միայն 2010 թվականին ներգաղթյալների թիվը կազմել է ավելի քան 1 միլիոն՝ գրանցելով ռեկորդային չափանիշ։ Ներգաղթյալները նպաստել են կորեական փոփ մշակույթի տարածմանը։ Հալուի կամ Կորեական ալիքի ազդեցությունը զգալի է նաև ԱՄՆ-ում․ այստեղ կորեական կինոնկարները, արվեստը, նորաձևությունը և երաժշտությունը երբևէ այսքան մեծ տարածում չեն ունեցել, ինչպես հիմա։ Օրինակ՝ հարավկորեական հանրաճանաչ «Շիրի»(쉬리) կինոնկարը միայն ԱՄՆ-ում վաճառել է ավելի քան 5.78 միլիոն տոմս[26]։

Կորեական ալիքի հաջողության պատճառներից մեկը պայմանավորված է Կորեայի կառավարության՝ իր փոփ մշակույթի արտադրության և տարածման գործում մեծ ներգործությամբ։ Վերջին տարիներին եղել են փոփոխություններ նոր երգեր, ֆիլմեր և մշակութային այլ արժեքներ ստեղծելու և հանդիսատեսին հասցնելու միջոցների հասանելիութան ոլորտում։ Բացի այդ՝ կորեական մշակույթի տարրերի և արևմտյան գաղափարների համարդրումը նույնպես նպաստում է կորեական փոփ մշակույթի տարածմանը։

Ֆիլմեր և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին «Շիրի» ֆիլմի գրանցած հաջողությունից հետո կորեական ֆիլմերը օրեցօր ավելի հայտնի են դառնում։ Հարավային Կորեան այն եզակի երկրներից է, որտեղ ներքին շուկայի գերակշիռ մասը չի պատկանում հոլիվուդյան ֆիլմարտադրողներին։ Դա մասամբ պայմանավորված է նրանով որ կինոթատրոնները պարտավոր են տարեկան առնվազն 73 օր կորեական ֆիլմեր ցուցադրել։

«Շիրի» ֆիլմը Հյուսիսային Կորեական լրտեսի մասին է, որը Սեուլում հեղաշրջում է պատրաստում։ Ֆիլմը Կորեայի պատմության մեջ առաջինն էր, որ միայն Սեուլում վաճառեց ավելի քան 2 միլիոն տոմս, իսկ ճապոնական շուկայում ֆիլմը վաստակել է 14 միլիոն դոլար։ Դրա շնորհիվ ֆիլմը վաճառված տոմսերի քանակով գերազանցել է «Մատրիցա» և «Աստղային պատերազմներ» հանրաճանաչ ֆիլմերին։ «Շիրի» հաջողությունը նպաստեց այլ կորեական կինոնկարների բյուջեի մեծացմանը։ Կորեական «Շիրի»-ը դիտելու համար կինոթատրոններ են գնացել կինոթատրոնների մշտական այցելուներից ավելի քան 5,8 միլիոնը։ Ֆիլմը տեղի կինոթատրոններում դիտել են ավելի շատ հանդիսատեսներ քան, հոլիվուդյան «Տիտանիկ»-ը։ Ֆիլմի արտադրութայն մեջ ամենաշատ ներդրումներ կատարած ընկերություը՝ "KDB Capital"-ը (ԿեյԴիԲի Քափիթըլ), ռիսկային կապիտալով աշխատող ընկերություն էր։ "KDB Capital" ընկերություը կատարել էր շուրջ 333,000 դոլար ներդրում և արդյունքում ստացավ 300 տոկոսով ավելի եկամուտ (Շիմ, 33)։ Այս ընկերության փորձի շնորհիվ Կորեայի կառավարությունը հետաքրքրվեց ժամանցի ոլորտից եկամուտ ստանալու հնարավորությամբ։

2000 թվականին «Միացյալ անվտանգության գոտի» ֆիլմը հասավ մեծ հաջողության և նույնիսկ գերազանցեց «Շիրի» ֆիլմին։ Մեկ տարի անց «Ընկեր» ֆիլմը գրանցեց նմանատիպ հաջողություն։ Հարավային Կորեայում «Իմ տարօրինակ ընկերուհին» ռոմանտիկ կատակերգությունը վաճառած տոմսերի քանակով գերազանցել է կինոթատրոններում միևնույն ժամանակահատվածում ցուցադրվող «Հարրի Փոթեր» և «Մատանիների տիրակալը» ֆիլմերին։ Այնուհետև «Միացյալ անվտանգության գոտի» ֆիլմի ռեժիսորը՝ Պակ Չան Ուկը, նկարահանել է մի շարք այլ ֆիլմեր ոչ միայն Կորեայում, այլ նաև արտերկրում որոնցից ամենահայտնին «Օլդբոյ»-ն է։ Կիմ Կի Դուկը նույպես հարգված կինոռեժիսոր է, նա հայտնի է հանդիսատեսից հուզական արձագանք ստանալու համար նվազագույն երկխոսություն օգտագործելու սովորության համար։ Նրա առավել հայտնի գործերից են «Դատարկ տուն» և «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ և նորից գարուն» ֆիլմերը։ 2004 թվականի դրությամբ, նոր ֆիլմերը շարունակում են նոր ռեկորդներ սահմանել։ Կորեական արտադրության շատ ֆիլմեր ավելի հայտնի են, քան ամերիկյան ֆիլմերը[27]։ Թե՛ «Սիլմիդո» թե՛ «Թեգուկգի» (Եղբայրություն) ֆիլմերը դիտել են ավելի քան 10 միլիոն մարդ, ինչը կազմում է Կորեայի բնակչության գրեթե մեկ քառորդը[27]։ «Սիլմիդո» ֆիլմը հիմնված է գաղտնի հատուկուժային ստորաբաժանման մասին իրական պատմության վրա։ «Սիլմիդո» ֆիլմը ռեժիսոր Պակ Չան Ուկի՝ Կորեական պատերազմի մասին նկարահանված ֆիլմերից մեկն է, ինչպես «Շիրի»-ն։ «Հրեշ» կինոնկարը (2006), որը միաժամանակ և՛ սոցիալական երգիծանք էր և՛ ֆիլմ՝ հրեշների մասին, վաճառված տոմսերի քանակով նոր ռեկորդներ սահմանեց Կորեայում, իսկ ամերիկյան շուկայում վաստակեց 1,8 միլիոն դոլար[28]։

Այս հաջողությունը գրավեց Հոլիվուդի ուշադրությունը։ «Շիրի»-ի նման ֆիլմերը այժմ տարածվում են Միացյալ Նահանգներում։ 2001 թ.-ին "Miramax" ընկերությունը գնել էր «Իմ կինը գանգստեր է» կորեական հայտնի կատակերգական մարտաֆիլմի ամերիկյան տարբերակը նկարահանելու իրավունքը։

Կորեական շատ ֆիլմեր արտացոլում են նաև Կորեայի բաժանման և վերամիավորման յուրահատուկ հանգամանքները։

Դորամաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական հեռուստատեսությունը և, մասնավորապես, կարճ հեռուստասերիալները, որոնք կորեացիները կոչում են «դոռամա», վերջին ժամանակներում չափազանց մեծ տարածում գտել են Կորեայի սահմաններից դուրս։ Դրամաները արտահանվող գլխավոր մշակութային արժեքներրից էին, որ ապահովեցին Կորեական ալիքի առաջընթացը ինչպես Ասիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Այս միտումը մեծացրել է կորեական աստղերի համբավը և նպաստել է Կորեայի փոփ մշակույթի հեղինակության բարձրացմանը։ Կորեական դրամաների ալիքի գրանցած հաջողությունների առաջին օրինակներից մեկը 1997 թվականին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) կողմից կորեական «Ի՞նչ պիսին է սերը իրականում» հեռուստասերիալի հեռարձակումն էր, որը շատ հայտնի դարձավ։ Ի պատասխան հանդիսատեսների պահանջարկին ՝ 1998 թվականին CCTV-ն նորից հեռարձակեց դոռաման և գրանցեց չինական հեռուստատեսության պատմության մեջ երբևէ գրանցված երկրորդ ամենաբարձր վարկանիշը։ 1999 թվականին Թայվանում և Չինաստանում հեռարձակված «Աստղեր իմ սրտում» կորեական հեռուստասերիալը շատ հայտնի դարձավ։ Այդ ժամանակվանից ի վեր, կորեական հեռուստատեսային դրամաները արագորեն գրավում տարբեր են երկրների հեռուստաալիքների եթերաժամերը։ Այդ երկրների շարքում են Հոնկոնգը, Թայվանը, Սինգապուրը, Վիետնամը և Ինդոնեզիան, որտեղ ԶԼՄ-ների ազատականացման գործընթացը սկսվում է 90-ականներից[29]։

Դրամաները կարող են լինել տարբեր թեմաներով, բայց Կորեայից դուրս ամենահայտնի սիրավեպերն են («Ամեն ինչ Եվայի մասին», «Աշունը իմ սրտում», «Ձմեռային սոնատ», «Իմ չքնաղ տիկինը», «Դեպի դրախտ տանող աստիճաններ», «Ֆուլ հաուս», «Իմ անունը Կիմ Սամ Սոն է», «Պալատը», «Իմ աղջիկ», «Ծաղիկներից էլ գեղեցիկ տղաներ», «Փայլուն ժառանգություն», «Դու գեղեցիկ ես», «Սրտի լարեր» «Խորհրդավոր այգի»,«Դեպի երազանք») և պատմական դրամատիկ սերիալներ,(«Դե Ջան Քըմ», «Ծովի տիրակալը», «Ջումոն», «Սկանդալ Սոնգյուգվանում»)։ Կորեան նաև հեռարձակել է իր առաջին լրտեսական բլոկբաստեր դրաման՝ «Այրիս»-ը։

Կորեական մուլտիպլիկացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեան բոլորին հայտնի է այն փաստով որ այստեղ է արտադրվել «Սիմսոնները» սիթքոմը, բայց մի շարք այլ անգլալեզու անիմացիոն սերիալների (օրինակ՝ «Ֆուտուրամա»,« Բլրի արքան», «Ավատար. Լեգենդ Աանգի մասին», «Գրիֆինների ընտանիքը») հիմնական անիմացիան, միջանկյալ նկարազարդումը և գունավորումը նույնպես կատարվում են Կորեայում։ Ինչպես նաև կատարվել են փոքր ներդրումներ և հարավկորեական համագործակցություններ ճապոնական անիմեների համար։ Այս աշխատանքը կատարվում է մասնագիտորեն՝ անկախ դրանում Կորեական տոնի կամ ձևի առկայությունից։

Վերջերս «Պինգվին Պորորո» մուլտֆիլմը դարձավ Հարավային Կորեայի ամենահայտնի մշակութային «արտահանումներից» մեկը․ այն ցուցադրվել է աշխարհի 120 երկիրներում[30]։ Փոքրիկ կապույտ պինգվի մասին պատմող այս մուլտսերիալը ունի 1500 լրացուցիչ մասեր և իր առանձին բաժինը թեմատիկ զբոսայգում։ Պորորոն այնքան հզոր է, որ կորեացիները նրան անվանում են «Նախագահ Պորորո»։ Ըստ Սեուլի բիզնեսգործակալության՝ այս տարի Պորորոն համաշխարհային վաճառքից կստանա 38 միլիարդ վոն (մոտավորապես 36 միլիոն ԱՄՆ դոլար), իսկ "Iconix"-ի՝ կերպարի հեղինակ հանդիսացող ընկերության գինը կհասնի 389,3 միլիարդ վոնի[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yong Jin, Dal (2011). «Hallyu 2.0: The New Korean Wave in the Creative Industry». International Institute Journal. 2 (1).
  2. CNN, By Lara Farrar for. «'Korean Wave' of pop culture sweeps across Asia». {{cite news}}: |last1= has generic name (օգնություն)
  3. «The Global Impact of South Korean Popular Culture: Hallyu Unbound ed. by Valentina Marinescu». ResearchGate.
  4. Kim, Harry (2016 թ․ փետրվարի 2). «Surfing the Korean Wave: How K-pop is taking over the world | The McGill Tribune». The McGill Tribune. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  5. Duong Nguyen Hoai Phuong, Duong Nguyen Hoai Phuong. «Korean Wave as Cultural Imperialism» (PDF). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Kim-Renaud, Young-Key (1997). The Korean Alphabet: Its History and Structure. University of Hawaii Press. ISBN 9780824817237.
  7. Language, Learn Korean and Speak Korean-Learning the Korean. «zKorean - History of Hangul Part II». zKorean. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. «South Korean Newspapers and News Sites». World-newspapers.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  9. «In Korea, coffee shops just keep on multiplying». Korea Joongang Daily/IHT. 2010 թ․ օգոստոսի 30.
  10. COACHING DECO Արխիվացված 2011-07-07 Wayback Machine Elle Magazine Korea 2009.10.01
  11. Schott, Ben (2010 թ․ սեպտեմբերի 10). «Coffice». The New York Times.
  12. Baker, Michael (1996 թ․ հոկտեմբերի 29). «S. Korea Doesn't Find It Easy To Block Japanese Culture».
  13. Kirk, Don (2000 թ․ հուլիսի 3). «South Korea opens the Gates to Pop Culture From Japan». The New York Times.
  14. 14,0 14,1 14,2 pansoriethnomusicology, Author (2017 թ․ մայիսի 16). «What is Pansori?». Pansori: A Study. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  15. 15,0 15,1 «UNESCO - Pansori epic chant». ich.unesco.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  16. 16,0 16,1 «P'ansori | Korean music». Encyclopedia Britannica. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  17. «What is Han?». Hyun Jin Preston Moon. 21 հունիսի, 2018 թ.
  18. Choe, Sang-Hun (2010 թ․ հունվարի 27). «Rule of Thumbs: Koreans Reign in Texting World». The New York Times. Seoul. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
  19. +ableau. (2017). Game market revenue in South Korea from 2013 to 2018 (in trillion Korean won). Retrieved from Statista: https://www.statista.com/statistics/248666/game-sales-in-south-korea/
  20. Harmon, A. (2015, January 1). Electronic sports.. Salem Press Encyclopedia., p. 2p.
  21. Ihlwan, M. (2007, 3 27). "South Korea: Video Games' Crazed Capital". BusinessWeek Online., pp. p21-21. 1p.
  22. 1p. Schaeffer, J. (2007, November 1). "Hanging Out at the PC Bang", Faces, Vol. 24 Issue 3, pp. p20-22. 3p.
  23. Zhou, P. (2017, 3 14). South Korea Computer Gaming Culture . Retrieved from ThoughtCo.: https://www.thoughtco.com/south-korea-computer-gaming-culture-1434484
  24. Lie, John (2014). K-Pop. California: University of California Press. էջ 108.
  25. Lenchner, Frank J; և այլք: (2012). The Globalization Reader. Willey-Blackwell. էջ 362. ISBN 978-0-470-65563-4.
  26. Ter Molen, Sherri L. "A Cultural Imperialistic Homecoming: The Korean Wave Reaches the United States". In Yasue Kuwahara ed., Korean Wave: Korean Popular Culture in Global Context (Basingstoke, GBR: Palgrave Macmillan, 2014), 149-179.
  27. 27,0 27,1 http://www.koreanfilm.org/kfilm03.html
  28. https://www.boxofficemojo.com/releasegroup/gr3118486021/?ref_=bo_tt_gr_1
  29. Lenchner, Frank J; և այլք: (2012). The Globalization Reader. Wiley Blackwell. էջ 359. ISBN 978-0-470-65563-4.
  30. Kim, Hana. «The Secret of Pororo reaching 389 Billion Success (3890억원 갑부 뽀로로, 성공 비결 알려준다)». Hankyoung Economics (한국경제). Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  31. «Korean animation : Of penguins and politics Pororo the penguin could be the next Teletubbies». The Economist. 2011 թ․ հուլիսի 7. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.