Ինչոն
Քաղաք-մետրոպոլիտ | |||||
---|---|---|---|---|---|
Ինչոն | |||||
인천광역시 仁川廣域市 | |||||
| |||||
Երկիր | Հարավային Կորեա | ||||
Համայնք | Հարավային Կորեա | ||||
Ներքին բաժանում | 8 կու, 2 կուն | ||||
Գլուխ | Սոնգ Յոնգիլ | ||||
Հիմնադրված է | 1883 թ. | ||||
Մակերես | 964,53 կմ² | ||||
ԲԾՄ | 7 մետր | ||||
Պաշտոնական լեզու | կորեերեն | ||||
Խոսվող լեզուներ | կորեերեն | ||||
Բնակչություն | ▲2 993 492 մարդ (2023)[1] | ||||
Խտություն | 2689 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | կորեացիներ | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | +82 32 | ||||
Պաշտոնական կայք | incheon.go.kr/inpia/en/index.html | ||||
| |||||
Ինչոն (հանգըլ՝ 인천광역시, հանջա՝ 仁川廣域市, հնացած՝ Չեմուկփո (հանգըլ՝ 제물포시, հանջա՝ 濟物浦市), քաղաք և նավահանգիստ Կորեական թերակղզում՝ Հարավային Կորեայում։ Դեղին ծովի Կահվանման ծոցում Սեուլի նախանավահանգիստն է։ Սեուլից և Բուսանից հետո բնակչության թվաքանակով Հարավային Կորեայի երրորդ քաղաքն է։
Ինչոնը համարվում է երկրի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից մեկն է, քանի որ քաղաքում է գտնվում թերակղզու արևմտյան ափի ամենամեծ նավահանգիստը և երկրի ամենախոշոր Ինչոն օդանավակայանը։
Հանգանի գետաբերանին հարմար տեղադրության արդյունքում Ինչոնի նավահանգիստը Բուսանի նավահանգստից հետո մեծությամբ երկրորդը դարձավ։
Նավահանգիստը հիմնադրվել է 1883 թվականին «Չեմուլփո» անվամբ և ունեցել է ընդամենը 4700 բնակիչ։ Այժմ սա դինամիկ զարգացող քաղաք է, որի բնակչությունը ավելի քան 2.5 մլն․ է։ Ինչոնը նաև ունի ազատ առևտրի գոտու կարգավիճակ, որով գրավում է օտար ներդրողների ուշադրությունը։ Կորեայում այդպիսի կարգավիճակ ընդամենը երկու քաղաք ունի․ մյուսը Բուսանն է։
Ինչոնը հաճախ անվանում են «Կորեայի մայրաքաղաքի դարպասներ» և դիտվում է որպես Մեծ Սեուլի մի մաս։ Սեուլի և Ինչոնի մետրոպոլիտենները կապված են միմյանց հետ։ Սակայն Ինչոնը անկախ վարչատարածքային միավոր է և Կորեայի կարևորագույն քաղաքներից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի վայրում մարդու բնակեցումը վերագրվում է նեոլիթյան դարաշրջանին։ 4-րդ դարի վերջում և ամբողջ միջնադարում Կորեայի կարևորագույն առևտրական կենտրոններից մեկն էր։ Կորեայի առաջին նավահանգիստներից մեկն է, որը նախատեսված է օտարերկրյա առևտրի համար։
Ինչոնը մինչև 1981 թվականի հուլիսի 1-ին ուղիղ ենթակայության քաղաք կարգավիճակ ստանալը Գյոնգի նահանգի մաս էր կազմում։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչոնը բաժանված է 8 շրջանի («կու») և 2 գավառի («կուն»)․
- Բուփյոնգ շրջան • (부평구; 富平區)
- Դոնգ շրջան • (동구; 東區)
- Գյեյանգ շրջան • (계양구; 桂陽區)
- Ջունգ շրջան • (중구; 中區)
- Նամ շրջան • (남구; 南區)
- Նամդոնգ շրջան • (남동구; 南洞區)
- Սո նահանգ • (서구; 西區)
- Յոնսու շրջան • (연수구; 延壽區)
- Գանգհվա շրջան • (강화군; 江華郡)
- Օնգջին շրջան • (옹진군; 甕津郡)
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչոն (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 1.7 (35.1) |
4.4 (39.9) |
9.6 (49.3) |
16.1 (61) |
21.3 (70.3) |
25.4 (77.7) |
27.6 (81.7) |
29.0 (84.2) |
25.5 (77.9) |
19.7 (67.5) |
11.8 (53.2) |
4.7 (40.5) |
16.4 (61.5) |
Միջին օրական °C (°F) | −2.1 (28.2) |
0.3 (32.5) |
5.1 (41.2) |
11.3 (52.3) |
16.4 (61.5) |
20.9 (69.6) |
24.0 (75.2) |
25.2 (77.4) |
21.1 (70) |
15.0 (59) |
7.6 (45.7) |
0.9 (33.6) |
12.1 (53.8) |
Միջին ցածր °C (°F) | −5.4 (22.3) |
−3.1 (26.4) |
1.7 (35.1) |
7.6 (45.7) |
12.8 (55) |
17.6 (63.7) |
21.5 (70.7) |
22.4 (72.3) |
17.5 (63.5) |
11.0 (51.8) |
3.9 (39) |
−2.6 (27.3) |
8.7 (47.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 20.6 (0.811) |
20.8 (0.819) |
40.5 (1.594) |
57.7 (2.272) |
100.3 (3.949) |
112.0 (4.409) |
319.6 (12.583) |
285.8 (11.252) |
153.5 (6.043) |
53.4 (2.102) |
51.0 (2.008) |
19.3 (0.76) |
1234,4 (48,598) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 6.6 | 5.3 | 6.7 | 7.3 | 8.7 | 9.7 | 14.9 | 12.5 | 8.2 | 6.2 | 8.5 | 7.3 | 101.9 |
% խոնավություն | 61.5 | 61.8 | 63.4 | 64.1 | 70.3 | 74.8 | 82.2 | 79.1 | 73.1 | 67.3 | 63.9 | 62.0 | 68.6 |
Միջին ամսական արևային ժամ | 178.0 | 181.5 | 204.9 | 219.4 | 231.4 | 203.4 | 156.8 | 191.0 | 197.6 | 211.2 | 168.6 | 171.0 | 2314,9 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինչոն» հոդվածին։ |
|
|