Կորեայի բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորեական թերակղզին առաջին անգամ բաժանվեց 38-րդ հորիզոնականով, հետագայում դեմարկացիոն գծով
Կորեական ապառազմականացված գոտի

Կորեայի բաժանումը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին 1945 թվականին։ Խորհրդա-ճապոնական պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը օկուպացրեց հյուսիսային Կորեան իսկ ԱՄՆ-ն հարավային Կորեան, և երկու օկուպացված տարածքների սահմանը անցնում էր հյուսային 38-րդ հորիզոնականով։

Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև բանակցությունները կապված միասնական Կորեա պետության հիմնադրման հետ տապալվեցին։ 1948 թվականին ՄԱԿ-ը ճանաչեց միայն ԱՄՆ օկուպացված տարածքի ինքնորոշման իրավունքը։ Ամերիկամետ Լի Սին Ման հաղթեց Հարավային Կորեայի ընտրություններում, իսկ Կիմ Իլ Սոնգը նշանակվեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ։ Սրան հետևեց Հարավային Կորեայի հանրապետության հիմնադրմանը, իսկ դրանից հետո Հյուսիսային կորեան հռչակվեց որպես Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետություն։ ԱՄՆ-ն աջակցեց հարավին, իսկ ԽՍՀՄ-ը` հյուսիսին և երկու պետություններից յուրաքանչյուրը ձգտում էր իշխանություն ձեռք բերել ամբող Կորեական թերակղզում։

Մի քանի տարի ռազմական բախումներից հետո Հյուսիսային Կորեան 1950 թվականին ներխուժեց Հարավային Կորեա, որպեսզի կոմունիստական կարգեր հաստատի թերակղզու այս հատվածում։ 1950-ից 1953 թվականներին տեղի ունեցած Կորեական պատերազմն ավարտվեց Կորեական հաշտության համաձայնագրով և երկու Կորեաները բաժանվեցին Կորեական ապառազմականացված գոտով (ԿԱԳ), ինչը անփոփոխ է մինչև մեր օրերը։ Կորեաների միջև դիվանագիտական հարաբերությունները դադարել են բաժանումից հետո։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայի իշխանության տակ (1910–1945)[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին Ռուս-ճապոնական պատերազմի ավարտից հետո Կորեան դե ֆակտո դարձավ Ճապոնիայի պոտեկտորատը և 1910 թվականին անէքսիայի ենթարկվեց Ճապոնիայի կողմից։ Կորեայի կայսր Կոջոնը հեռացվեց։ Հետագա տասնամյակներում ազգայինական և արմատական խմբերը, որոնք պայքարում էին Կորեայի անկախության համար, հիմնականում արտաքսված էին։ Լինելով գաղափարապես տարբեր` այս խմբերը չկարողացան համախմբվել մեկ ընդհանուր ազգայնական շարժման շուրջ[1][2]։ Չինաստանում Կորեայի ժամանակավոր կառավարությունը չկարողացավ հասնել համաշխարհային ճանաչման[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյու Վու-Հյոնը ելույթ է ունենում Կորեայի անկախության նախապատրաստման կոմիտեում, Սեուլ, 1945 թվականի օգոստոսի 16

1943 թվականի նոյեմբերին Երկրորդ համաշխարհային պատերազմի կեսերին Կահիրեի կոնֆերանսում Ֆրանկլին Դ. Ռուզվելտը, Ուինսթոն Չերչիլը և Չան Կայշին համաձայնվեցին, որ Ճապոնիան պետք է կորցնի բոլոր նվաճված տարածքները։ Կոնֆերանսի վերջում երեք տերությունների ղեկավարները հայտարարեցին, որ Կորեան պետք է լինի ազատ և անկախ[4][5]։ Ռուզվելտը հանդես եկավ Կորեայի նկատմաբ երաշխավորության գաղափարով, սակայն մյուս տերությունները համաձայնության չեկան։ Ռուզվելտը գաղափարը կիսեց Իոսիֆ Ստալինի հետ 1943 թվականի նոյեմբերի Թեհրանի կոնֆերանսում և 1945 թվականի փետրվարի Յալթայի կոնֆերանսում։ Ստալինը դեմ չէր, սակայն ցանկանում էր, որ երաշխավորության ժամանակաշրջանը կարճ տևի[6][7]։

Թեհրանի և Յալթայի կոնֆերանսներում Ստալինը խոստացավ միանալ դաշնակիցներին Խաղաղօվկիանոսյան պատերազմում Եվրոպայում հաղթանակից երեք ամիս անց։ 1945 թվականի օգոստոսի 8-ին, Հերոսիմայի վրա ատոմային ռումբ նետելուց երկու օր անց ԽՍՀՄ-ը պատերազմ հայտարարեց Ճապոնիային[8]։ Երբ պատերազմը սկսվեց հեռավոր արևելքում Խորհրդային զորքերի հրամանատար մարշալ Ալեքսանդր Վասիլևսկին կոչ արեց կերացիներին ապստամբել ճապոնացիների դեմ հանուն ազատության և անկախության[9]։

Խորհրդային զորքերը շատ արագ էին տեղաշարժվում և ԱՄՆ-ի կառավարությունը վախեցավ, որ ԽՍՀՄ-ը կնվաճի ամբողջ Կորեան։ 1945 թվականի օգոստոսի 10-ին երկու երիտասարդ սպա Դին Ռասկը և Շառլ Բոնեստիլը նախանշեցին ամերիկյան օկուպացիոն հատվածը։ Արագորեն աշխատելու և անպատրաստ լինելու պատճառով որոշվեց օկուպացիոն հատվածը բաժանել 38-րդ զուգահեռականով։ Այն ընտրվեց, որովհետև երկիրը բաժանվեց մոտավոր հավասար կեսերի, սակայն մայրաքաղաք Սեուլը մնաց ամերիկյան վերահսկողության ներքո։ Կորեայից ոչ մի փորձագետից խորհուրդ չհարցրեցին։ Այս երկու սպաները անտեղյակ էին, որ քառասուն տարի առաջ Ճապոնիան և նախահեղափոխական Ռուսաստանը քննարկել են կիսել Կորեան նույն զուգահեռականով։ Ռասկը հետագայում ասաց, որ ինքը տեղյակ էր և նա չէր հանդուրժի եթե ընտրվեր այլ գիծ[10][11]։ Բաժանման արդյուքում տասնվեց միլիոն կորեացի մնաց ամերիկյան հատվածում և ինը միլիոն` ԽՍՀՄ-ի հատվածում[12]։ Ի զարմանս ամերիկացիների, ԽՍՀՄ-ը անմիջապես համաձայնվեց բաժանմանը[9][13]։ Համաձայնությունը պեշտոնապես ընդունվեց Ճապոնիայի կապիտուլացիայից հետո[13]։

Խորհրդային զորքերը մտան Կորեա օգոստոսի 14-ին և արագորեն շարժվեցին հյուսիսարևել և օգոստոսի 16-ին հասան Վոնսան[14]։ Օգոստոսի 24-ին Կարմիր բանակը հասավ Փհենյան[13]։

Կորեայի վերջին գլխավոր նահանգապետ ճապոնացի Նաբույուկի Աբեն կապի մեջ մտավ բազմաթիվ ազդեցիկ կորեցիների հետ 1945 թվականի օգոստոսի սկզբից, որպեսզի փոխանցի իշխանությունը։ Օգոստոսին կորեացիները կազմակերպեցին ժողովրդական կոմիտե, որը նախապապատրաստելու էր Կորեան անկախության և ղեկավարում էր ձախակողմյան քաղաքական գործիչ Լյու Վու-Հյոնը։ 1945 թվականի սեպտեմբերի 6-ին Սեուլում գումարվեց ներկայացուցիչների համաժողով, որը հռչակեց կարճ կյանք ունեցած Կորեայի ժողովրդական հանրապետությունը[15][16]։ Մասնակի համաձայնությամբ Լի Սին Մանը, ով արտաքսված էր ԱՄՆ-ը, հռչակվեց նախագահ[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջեր 31–37. ISBN 978-0-415-23749-9.
  2. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 156–160. ISBN 978-0-393-32702-1.
  3. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 159–160. ISBN 978-0-393-32702-1.
  4. «Cairo Communique, December 1, 1943». Japan National Diet Library. 1943 թ․ դեկտեմբերի 1.
  5. Savada, Andrea Matles; Shaw, William, eds. (1990), «World War II and Korea», South Korea: A Country Study, GPO, Washington, DC: Library of Congress
  6. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 187–188. ISBN 978-0-393-32702-1.
  7. Stueck, William W. (2002), Rethinking the Korean War: A New Diplomatic and Strategic History, Princeton, NJ: Princeton University Press, էջ 20, ISBN 978-0-691-11847-5
  8. Walker, J Samuel (1997). Prompt and Utter Destruction: Truman and the Use of Atomic Bombs Against Japan. Chapel Hill: The University of North Carolina Press. էջ 82. ISBN 978-0-8078-2361-3.
  9. 9,0 9,1 Tertitskiy, Fyodor (2018 թ․ նոյեմբերի 6). «How Kim Il Sung became North Korea's Great Leader». NK News.
  10. Oberdorfer, Don; Carlin, Robert (2014). The Two Koreas: A Contemporary History. Basic Books. էջ 5. ISBN 9780465031238.
  11. Seth, Michael J. (2010 թ․ հոկտեմբերի 16). A History of Korea: From Antiquity to the Present. Rowman & Littlefield Publishers (published 2010). էջ 306. ISBN 9780742567177. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  12. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջ 53. ISBN 978-0-415-23749-9.
  13. 13,0 13,1 13,2 Hyung Gu Lynn (2007). Bipolar Orders: The Two Koreas since 1989. Zed Books. էջ 18.
  14. Seth, Michael J. (2010). A Concise History of Modern Korea: From the Late Nineteenth Century to the Present. Hawaìi studies on Korea. Rowman & Littlefield. էջ 86. ISBN 9780742567139. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  15. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջեր 53–57. ISBN 978-0-415-23749-9.
  16. Robinson, Michael E (2007). Korea's Twentieth-Century Odyssey. Honolulu: University of Hawaii Press. էջեր 105–106. ISBN 978-0-8248-3174-5.
  17. Tertitskiy, Fyodor (2018 թ․ օգոստոսի 8). «Why Soviet plans for Austria-style unification in Korea did not become a reality». NK News.