Կահիրեի կոնֆերանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չան Կայշին, Ֆրանկլին Ռուզվելտը և Ուինսթոն Չերչիլը Կահիրեի վեհաժողովում

Կահիրեի կոնֆերանս, անգլո-ամերիկա-չինական կոնֆերանս Ուինսթոն Չերչիլի, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի և Չան Կայշիի մասնակցությամբ. տեղի Է ունեցել 1943 թվականի նոյեմբերի 22-26-ին, Կահիրեում։

Քննարկվել են Ճապոնիայի դեմ ռազմական գործողությունների ծավալման ու Հեռավոր Արևելքի ետպատերազմյան կարգավորման հարցեր։ Ընդունված դեկլարացիայում նշվում Էր, որ Չինաստանին պետք է վերադարձվեն Ճապոնիայի կողմից գրավված բոլոր տարածքները (Մանջուրիա, Ֆորմոզա և Պեսկադորյան կղզիներ), «ի հարկին» ազատություն և անկախություն տրվի Կորեային և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 190 CC-BY-SA-icon-80x15.png