Ֆորմոսա
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Ֆորմոսա | |||
| Formosa | |||
| |||
| 26°11′5″S 58°10′33″W / 26.18472°S 58.17583°W | |||
| Երկիր | |||
| Համայնք | Formosa Department? | ||
| Քաղաքապետ | Ֆերնանդո դե Վիդո | ||
| Հիմնադրված է | 1879 թվականի ապրիլի 8 թ. | ||
| Մակերես | 75 կմ² | ||
| ԲԾՄ | 57 մ | ||
| Բնակչություն | 198 074 մարդ (2001) | ||
| Ժամային գոտի | UTC-3 | ||
| Հեռախոսային կոդ | +54 03717 | ||
| Փոստային ինդեքս | P3600 | ||
| Փոստային դասիչ | P3600 | ||
| Պաշտոնական կայք | muniformosa.com.ar | ||
|
| |||
Ֆորմոսա (իսպ. Formosa), քաղաք Արգենտինայում։
Աշխարհագրությունը և կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորմոսա քաղաքը գտնվում է Արգենտինայի հյուսիսի ծայրամասում, Պարագվայ գետի ձախ ափին։ Այս քաղաքը հանդիսանում է Ֆորմոսա պրովինցիայի վարչական կենտրոնը և նրա ամենախոշոր քաղաքը։
Քաղաքի կլիման խոնավ է, մերձարևադարձային, ամռանը երբեմն լինում են չոր ժամանակահատվածներ։ Ամռանը հիմնականում ջերմաստիճանը տատանվում է +30°С-ից մինչև +45°С, ձմռանը՝ +12°С-ից մինչև +23°С։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև եվրոպացիների Ֆորմոսա գալը, այն բնակեցված է եղել տոբա և վիչի հնդկացիական ժողովուրդներով։ Քաղաքը հիմնադրվել է 1879 թվականի ապրիլի 8-ին։ Քաղաքի անվանումը ծագել է հին իսպանական fermosa բառից, որը նշանակում է «հիասքանչ»։ Այդպես են անվանել Պարագվայ գետի թեքումը, որտեղ հիմա քաղաք է կառուցված, իսպանացի նավաստիները այստեղ փնտրում էին լեգենդար Արծաթե լեռները (Sierra de Plata)։
Տնտեսությունը և տեսարժան վայրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հերթին Ֆորմոսա քաղաքը հանդիսանում է խոշոր վարչական կենտրոն։ Նրա տնտեսության մեջ մեծ դեր է խաղում տեղական գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, հատկապես բամբակի և փայտի։
Ֆորմոսան ժամանակակից ճարտարապետության քաղաք է, բայց XIX դարի վերջի և ХХ դարի սկզբի մի քանի շինություններ գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը, ինչպիսիք են Մայր տաճարը, մարզպետարանի շենքը և այլն։
Տեղական տոները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carneval (փետրվար)
- Քաղաքի օրվա տոն (Día de la Fundación) (ապրիլի 8)
- Կաթողիկե Տիրամոր տոն (Fiesta de la Virgen de la Catedral) (հուլիսի 16)
- Գետի տոն (Fiesta del Río) (նոյեմբեր)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորմոսա» հոդվածին։ |
| ||||||||||
