BNP Paribas
BNP Paribas (արտասանվում է Բե-Էն-Պե Պարիբա), ֆրանսիական ֆինանսական կոնգլոմերատ, Crédit Agricole-ի, Société Générale-ի և Groupe BPCE-ի հետ մեկտեղ կազմում է այդ երկրի բանկային շուկայի «մեծ քառյակը»[13]։ 2018 թվականին իր ունեցած ակտիվների ծավալով աշխարհի խոշորագույն բանկերի շարքում զբաղեցրել է իններորդ տեղը[14]։ 2010 թվականին Global Finance ամսագրի հրատարակած աշխարհի 50 ամենահուսալի բանկերի ցանկում գրավել է 18-րդ տեղը[15]։ 2011 թվականից ներառված է համաշխարհային մասշտաբով համակարգային նշանակություն ունեցող բանկերի շարքում[16]։ Համարվում է Եվրոպայի խոշորագույն և աշխարհի յոթերորդ բանկը[17]։ Կազմավորվել է 2000 թվականին Փարիզի ազգային բանկի (BNP) և Paribas բանկի միաձուլման արդյունքում։ Գրանցված է Euronext Paris բորսայի առաջին շուկայում ու Euro Stoxx 50 բորսային շուկայի ինդեքսում[18], ինչպես նաև ֆրանսիական CAC 40 index ինդեքսում։
BNP Paribas-ը ինչպես հատավճարային, այնպես էլ ներդրումային ծառայություններ է մատուցում 30 միլիոնից ավելի հաճախորդների Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում ու Լյուքսեմբուրգում։ Նրա դուստր ընկերությունները գործում են նաև Լեհաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում էլ հանդես է գալիս Bank of the West բրենդով։
BNP Paribas-ը ֆրանսիական խոշորագույն բանկային խումբն է, ինչպես նաև խոշորագույն բանկը եվրոգոտում։ 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո մտել էր աշխարհի խոշորագույն բանկերի հնգյակի մեջ[19]։ Չնայած 2014 թվականին իրավա-ֆինանսական որոշ բարդությունների, դժվարությունների մեջ է ընկել՝ ներառյալ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները խախտելու պատճառով խոշոր տուգանքով պատժվելը, այդուհանդերձ շարունակում է մնալ աշխարհի խոշորագույն բանկերի տասնյակում[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ 2,0 2,1 https://www.unepfi.org/net-zero-banking/members/
- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/bnp-paribas?rid=78787381113-69
- ↑ SIRENE (ֆր.)
- ↑ տարեկան հաշվետվություն
- ↑ https://invest.bnpparibas/document/universal-registration-document-annual-financial-report-2024-pdf — P. 4.
- ↑ https://www.paris-europlace.com/fr/paris-europlace/membres-1222
- ↑ https://www.iif.com/Membership/Our-Member-Institutions/t/Name/b/A/e/E
- ↑ https://www.afb.fr/lafb/liste-des-adherents/#B
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 https://group.bnpparibas/une-representation-responsable-aupres-des-autorites-publiques
- ↑ https://live.euronext.com/en/product/equities/FR0000131104-XPAR
- ↑ https://www.londonstockexchange.com/market-stock/0HB5/bnp-paribas-sa/overview
- ↑ «The world's 100 largest banks, 2021». S&P Global Market Intelligence. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Leading world banks by assets | Statistics». Statista. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Рейтинг «безнадежный». Российские банки не вошли в топ-50 самых надежных банков мира
- ↑ «2018 list of global systemically important banks (G-SIBs)» (PDF; 176 kB) (անգլերեն). Secretariat to the Financial Stability Board Bank for International Settlements. 2018 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «The world's 100 largest banks, 2021». S&P Global Market Intelligence. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Constituents». boerse-frankfurt.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «How BNP Paribas Became One of the World's Biggest Banks – SBNN». SBNN (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
- ↑ «These are the 23 biggest global banks – all with more than $1 trillion of assets». Business Insider France (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- List of branches and ATMs of BNP Paribas in France (with addresses, contacts and agencies opening hours)
- Source d'Histoire, the website of the Archives and History department in BNP Paribas
- Պաշտոնական կայքը
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «BNP Paribas» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||