Եթովպական բարձրավանդակ
Եթովպական բարձրավանդակ, բարձրավանդակ Եթովպիայում, Աֆրիկայի հյուսիս–արևելքում։ Բաղկացած է տարբեր բարձրությունների վրա գտնվող և միմյանցից խոր կիրճերով անջատված մի շարք սարահարթերից և լեռնազանգվածներից։ Բարձրությունը 2000 մ–ից մինչև 3000 մ։ Առավելագույն բարձրությունը 4550 մ է (Ռաս Դաշան լեռնագագաթ)[1]։ Զբաղեցրած մեծ տարածքն ու բարձրությունը նկատի առնելով՝ երբեմն անվանում են Աֆրիկայի տանիք[2]։
Միջնադարում Եթովպական բարձրավանդակի հարավային մասում գոյություն է ունեցել Կաֆա անունով թագավորություն, որտեղից սուրճն արտահանվել է Արաբական թերակղզի։ «Կոֆե» եզրույթը ծագել է հենց այդ թագավորության արաբերեն անվանումից՝ qahwah (արաբ․՝ قهوة)[3][4]:
Եթովպական բարձրավանդակը սրճենու, ինչպես նաև ցորենի ու աշորայի մի շարք տեսակների հայրենիքն է։ Բնակլիմայական պայմաններն այստեղ նպաստավոր են տարեկան երեք բերք ստանալու համար։ Բարձրավանդակը հարուստ է ոսկու, պլատինի, ծծմբի,երկաթի, գորշ ածխի, գիպսի, կրաքարի պաշարներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
- ↑ Paul B. Henze, Layers of Time (New York: Palgrave, 2000), p. 2.
- ↑ Oxford English Dictionary, 1st ed. "coffee, n." Oxford University Press (Oxford), 1891.
- ↑ Weinberg & Bealer, 2001
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- B. Weinberg, B. Bealer The world of caffeine : the science and culture of the world's most popular drug. — New York: Routledge, 2001. — ISBN 0-415-92722-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ethiopian montane forests
- Ethiopian montane grasslands and woodlands|id=at1007
- Ethiopian montane moorlands|id=at1008
- Ethiopian Wolf Conservation Programme
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 489)։ ![]() |
|