Իդրիս Դեբի Իտնո
Իդրիս Դեբի Իտնո | |
![]() | |
Կուսակցություն՝ | Patriotic Salvation Movement? |
---|---|
Կրթություն՝ | Institut aéronautique et école de pilotage Amaury de la Grange? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և զինծառայող |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունիսի 18, 1952 (67 տարեկան) |
Ծննդավայր | Fada, French Equatorial Africa |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Hinda Deby Itno? |
Զավակներ | Brahim Déby? |
Պարգևներ | |
Իդրիս Դեբի Իտնո (ֆր.՝ Idriss Déby Itno, հունիսի 18, 1952, Fada, French Equatorial Africa), Չադի պետական, քաղաքական և զինվորական գործիչ, 1990 թվականի դեկտեմբերի 2-ից 4-ը Փրկություն հայրենասիրական շարժման նախագահ, 1990 թվականից Չադի նախագահ։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանակային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իդրիս Դեբին ծնվել է 1952 թվականի հունվարի 26-ին Ֆադայում՝ Չադի հյուսիս-արևելքում։ Էթնիկ ծագումով զագավա է[1]։ Դեբին զինվորական ծառայության է անցել, 1976 թվականին նա դասընթացներ է անցել Ֆրանսիայում և ստացել է օդաչուի դիպլոմ[2], իսկ 1978 թվականին վերադարձել է Չադ, որտեղ ընթանում էր առաջին քաղաքացիական պատերազմը[1]։ Ուշացումով նա միացել է «Հյուսիսի զինված ուժեր» ապստամբ խմբին՝ Խիսսեն Խաբրեի գլխավորությամբ։ 1982 թվականին նա օգնել է Խիսսեն Խաբրեին տապալել նախագահ Գուկունի Ուետդեյին[3]։
1989 թվականի ապրիլին Դեբին մեղադրվել է Խաբրեի կառավարության տապալման նպատակի համար[1], որից հետո փախել է Լիբիա, հետո՝ Սուդան, որտեղ 1990 թվականի ապրիլին ստեղծել է Փրկություն հայրենասիրական շարժումը[2]։ Խմբի կազմավորումից հետո Դեբին իր կողմնակիցների հետ հարձակումներ են իրականացրել Խաբրեի զորքերի վրա՝ Սուդանի Դարֆուր շրջանում գտնվող իրենց ռազմաբազայից[1]։ 1990 թվականի նոյեմբերի 30-ին Դեբիի զորքի կողմից Աբեշե քաղաքը գրավելուց հետո Խաբրեն և իր շրջապատը լքել են մայրաքաղաքը[4]։ և դեկտեմբերի 1-ին Իդրիս Դեբիի ղեկավարությամբ գործող ջոկատները մտել են Նջամենա։

Պետության ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականի հուլիսի 3-ին երկրում տեղի են ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ հաղթել է Իդրիս Դեբին՝ հավաքելով ձայների 71,59 % [5]։
Երկրորդ քաղաքացիական պատերազմը Չադում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագահական ընտրությունների շեմին Ժողովրդավարական փոփոխությունների միացյալ ճակատը ապրիլի սկզբից սկսել է շարժում երկրի խորքից և 2006 թվականի ապրիլի 13-ին փորձել են գրավել Նջամենան և տապալել նախագահին, սակայն կռիվների ընթացքում կառավարական ուժերը կարողացել են հետ մղել հարձակումը[6]։ Մայիսի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Դեբին վերընտրվել է՝ հավաքելով ձայների 64,67 % [5]։
2007 թվականի ամռանն ու աշնանը Լիբիայի միջնորդությամբ Տրիպոլիում լայնամասշտաբ խաղաղ բանակցություններ են ընթացել Չադի կառավարության և ապստամբ չորս հիմնական խմբավորումների՝ (UFDD, UFDD-F, RFC, CNT) միջև։ Բանակցությունների արդյունքում նույն թվականի հոկտեմբերի 25-ին Սիրտում խաղաղ համաձայնագիր է ստորագրվել՝ Իդրիս Դեբիի, Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի և Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի ներկայությամբ։ Որպես համաձայնագրի մաս՝ ընդդիմադիրները և կառավարությունը որոշել են անհապաղ դադարեցնել կրակը, համընդհանուր համաներում իրականացնել, իրավունք տալ ապստամբներին՝ միանալու զինվորներին և ստեղծել քաղաքական կուսակցություններ[7][8]։ Սակայն նոյեմբերին համաձայնագիրը խախտվել է և երկրում նորից զինված գործողություններ են բռնկվել։ 2008 թվականի հունվարի վերջին ապստամբները շարժվել են մայրաքաղաք։ Փետրվարի 2-ին նրանց ջոկատները մտել են Նջամենա՝ դաժան մարտեր բռնվելով կառավարական զորքերի հետ։ Երկու օր կռվելուց հետո նրանք նահանջել են քաղաքի ծայրամասեր։ Փետրվարի 6-ին Դեբին հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ հայտնելով հակառակորդի կործանման մասին[9], և Սուդանին մեղադրել է ապստամբներին աջակցելու համար։ Փետրվարի 14-ին նա երկրում արտակարգ դրություն է մտցրել՝ 15 օր ժամկետով[10]։
2009 թվականի հունվարին ութ ապստամբ խմբավորումներ միավորվել են «Դիմադրության ուժերի միություն» խմբավորման մեջ՝ Իդրիս Դեբիի տապալման նպատակով[11]։
2011 թվականի ապրիլի 25-ին երկրում տեղի են ունեցել հերթական նախագահական ընտրությունները, որտեղ Դեբին նորից վերընտրվել է՝ հավաքելով ձայների 83,59% [5]։
2016 թվականի ապրիլի 22-ին Դեբին հաղթել է Չադի նախագահական ընտրություններում և սկսել է նախագահի պաշտոնում աֆրիկյան պետության կառավարման հինգերորդ ժամկետը։ Ապրիլի 10-ի ընտրություններին Դեբին ստացել է ձայների 61,5% [12]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Իդրիս Դեբիի տղաներից մեկը՝ Բրահիմը սպանվել է 2007 թվականի հուլիսի 2-ին՝ իր Փարիզի արվարձանում գտնվող Կուրբևուա քաղաքի իր տան ավտոկայանատեղիում [13][14]։
Զարմիկ Աբդալլա Մոհամադ Ալին 2003 թվականի հունիսից մինչև 2005 թվականի փետրվարը հանդիսացել է երկրի վարչապետը[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Idriss Déby» (անգլերեն)։ Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Екатерина Адамова, Кирилл Новиков, Антон Парыгин, Максим Сухманский, Анна Черникова (01.09.2003)։ «Все мировые лидеры»։ Журнал «Власть»
- ↑ «Chad country profile» (անգլերեն)։ BBC News։ 12 May 2011
- ↑ CHAD: Idriss Deby, a president under siege, IRIN, 19 April 2006
- ↑ 5,0 5,1 5,2 «Elections in Chad» (անգլերեն)։ AFRICAN ELECTIONS DATABASE
- ↑ «Чад кромешный» (ռուսերեն)։ Газета "Коммерсантъ"։ 14.04.2006
- ↑ «Echo effects: Chadian instability and the Darfur conflict», Sudan Issue Brief 9, Small Arms Survey, февраль 2008 года.
- ↑ «Ливия способствовала мирному договору в Чаде», BBC News, 26 октября 2008 года.
- ↑ «Chad’s leader says government ‘in total control’»։ Associated Press (MSNBC)։ 6 февраля 2008 года։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին։ Վերցված է 15-05-2011
- ↑ «Президент Чада объявил в стране чрезвычайное положение» (ռուսերեն)։ "Лента.Ру"։ 15.02.2008
- ↑ «Повстанцы Чада объединились для свержения президента Идриса Деби» (ռուսերեն)։ "Лента.Ру"։ 19.01.2009
- ↑ Президента Чада переизбрали на пятый срок
- ↑ «В Париже убит сын президента Чада» (ռուսերեն)։ NEWSru.com։ 2 июля 2007 г.
- ↑ «В пригороде Парижа убит сын президента Чада» (ռուսերեն)։ "Лента.Ру"։ 02.07.2007
- ↑ «Президенты с самым большим стажем и их семьи. Топ-10»։ Газета «Коммерсантъ»։ 02.03.2005
|