Մահամաթ Դեբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահամաթ Դեբի
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր հունվարի 1, 1984(1984-01-01)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Massakory
Քաղաքացիություն  Չադ
Հայր Իդրիս Դեբի Իտնո
Ամուսին Aisha Mahamat Idriss Deby Itno?

Մահամաթ Իդրիս Դեբի Իտնո (ֆր.՝ Mahamat Idriss Déby Itno, հունվարի 1, 1984(1984-01-01)[1], Massakory), Չադի պետական և ռազմական գործիչ։ Չադի անցումային ռազմական խորհրդի նախագահ 2021 թվականի ապրիլի 20-ից[2] մինչև 2022 թվականի հոկտեմբերի 10-ը։ Նախկինում նա զինված ուժերի հրամանատարի տեղակալն էր Հյուսիսային Մալիում չադական միջամտության ժամանակ։ Չադի հանգուցյալ նախագահ Իդրիս Դեբիի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Չադի ռազմական ուսումնարանների Միացյալ խմբում։ Հետագայում վերապատրաստվել է Ֆրանսիայում՝ Էքս ան Պրովանսի ռազմական դպրոցում։ Վերադառնալուց հետո աշխատել է պետական հիմնարկների անվտանգության ծառայությունում՝ որպես հետևակային խմբի հրամանատարի տեղակալ։ Առաջին մարտական փորձը ստացել է 2006 թվականի ապրիլին, երբ ապստամբները հարձակվել են Չադի մայրաքաղաքի վրա, այնուհետև մասնակցել է ռազմական գործողություններին երկրի արևելքում ժանդարմերիայի ղեկավար գեներալ Աբու Բաքր ալ-Սաիդի հետ։ Քարոզարշավի ավարտից հետո Մահամաթ Դեբիին շնորհվել է մայորի կոչում։ Ղեկավարել է զորքերը Ամ-Դամի ճակատամարտի ժամանակ, որտեղ հաղթանակ է տարել ապստամբների նկատմամբ։

Այնուհետև նշանակվել է զրահատանկային ստորաբաժանման հրամանատար։ 2013 թվականի հունվարին դարձել է Մալիում չադական զինված ուժերի հրամանատարի տեղակալ՝ գեներալ Ումար Բիկիմոյի հրամանատարությամբ։ 2013 թվականի փետրվարի 22-ին ղեկավարել է զորքերը Մալիի հյուսիսում գտնվող Ադրար Իֆորաս լեռներում ապստամբների դեմ մղված ճակատամարտում։ Ապստամբների բազան ոչնչացվել է, ապստամբները ծանր կորուստներ են կրել, սակայն զոհվել են 26 չադցի զինվորներ, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերի հրամանատար Աբդել Ազիզ Հասան Ադաման։ Մահամաթը ստանձնել է Մալիում չադական զորքերի ամբողջական ղեկավարությունը և ղեկավարել հյուսիսում ապստամբների դեմ գործողությունները[3]։

2021 թվականի ապրիլի 20-ին Չադում փոփոխությունների և համաձայնության ճակատի ապստամբների ձեռքով հոր մահից հետո Զինված ուժերի հրամանատարները հայտարարություն արեցին, որ Չադի ընտրված կառավարությունն ու խորհրդարանը լուծարվել են, ստեղծվել է անցումային ռազմական խորհուրդ Մահամաթ Դեբիի գլխավորությամբ և նա երկիրը կղեկավարի 18 ամիս[4]։

Ունի Կակա մականունը. արաբերենի տեղական բարբառում այս բառը նշանակում է «տատիկ», իսկ Մահամաթը մանուկ հասակում դաստիարակվել է տատիկի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://presidence.td/portrait/
  2. «Chad President Idriss Deby dies visiting front-line troops: Army». aljazeera.com (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  3. «Le général Mahamat Idriss Déby Itno, 29 ans et fils d'Idriss Deby, commande la force tchadienne au Mali». bamada.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  4. «Chad's President Idriss Déby dies 'in clashes with rebels'». BBC News. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահամաթ Դեբի» հոդվածին։