Տիբեստի բարձրավանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիբեստի տեղը քարտեզի վրա

Տիբեստի (Tibesti) բարձրավանդակ Կենտրոնական Սահարայում (Չադի Հանրապետությունում)։ Բարձրությունը մինչև 3415 մ է (Էմի Կուսի հրաբուխ)։ Կազմված է բյուրեղային թերթաքարերից, լավաներից, ավազաքարերից։ Կտրտված է ժամանակավոր հոսքերի խոր կիրճերով։ Ստորոտներին և մինչև 1200 մ բարձրության հովիտներում աճում են փյունիկյան արմավենի, դում արմավենի, ակացիա։ 1600 մ–ից բարձր օշինդրի ու հացազգիների կղզյակներ և լեռնային կիսաանապատներ են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 695