Նորվեգիայի սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պատգամավորական ժողովը Էիդսվոլում. 1814 թվականի մայիս
Eidsvollsbygningen շենքը, որտեղ 1814 թվականին ընդունվել է Նորվեգիայի սահմանադրությունը

Էիդսվոլյան սահմանադրություն 1814 (նորվ.՝ the Constitution of the Kingdom of Norway), Նորվեգիայի սահմանադրություն, որը հաստատվել է 1814 թվականի մայիսի 17-ին Էիդսվոլում (Eidsvoll) պետական ժողովում (Riksforsamlingen): Սահմանադրությունը ընդունվեց այն ժամանակ, երբ Դանիան նորվեգական թագից հրաժարվեց հօգուտ Շվեդիայի (Քիլի հաշտության պայմանագրեր): Սահմանադրության ընդունողներից է եղել պատմաբան, գրող, պետական ծառայող Յակոբ Աալը[1][2]:

Սահմանադրությամբ Նորվեգիան հռչակվեց անկախ պետություն, որի բարձրագույն պետական մարմինը խորհրդարանն է՝ Սթորթինգը, որը ունի օրենսդրական և ֆինանսական լայն իրավասություններ: Խորհրդարանի ձևավորվումը իրականացվում է ուղղակի ընտրությունների միջոցով: Գործադիր իշխանությունը իրականացնում է թագավորը: Վերջինս իրավունք չունի ցրել խորհրդարանը՝ ունենալով միայն հետաձգող վետոյի իրավունք[1][2]:

Համաձայն սահմանադրության՝ երկրում պետք է տիրի խոսքի, մամուլի, ձեռնարկատիրության ազատություն, անձնական կյանքի անձեռնմխելիություն և այլն[1][2]:

Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորությունը (1814 թ.) (Շվեդիա) պարտավորվում էր ընդունել նորվեգական նոր սահմանադրությունը որոշակի փոփոխություններով, որոնք պայմանավորվում էին միության պայմանագրով[1]:

1814 թվականին ընդունված Էիդսվոլյան սահմանադրությունը որոշ փոփոխությունների ենթարկվելուց հետո (1905 թ., 1936 թ., 1946 թ. և այլն) ներկայումս էլ հանդիսանում է Նորվեգիայի սահմանադրությունը՝ երկրի գլխավոր իրավական փաստաթուղթը: Յուրաքանչյուր տարվա մայիսի 17-ին Նորվեգիայում նշվում է անկախության օրը (Նորվեգիայի սահմանադրության օր)[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Storting’s Information Corner (2011). "The Constitution - Complete text"
  2. 2,0 2,1 2,2 2,3 Kongeriket Norges Grunnlov.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]