Նորվեգիայի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորվեգիայի զինանշան
Greater royal coat of arms of Norway.svg
Մանրամասնություններ
ՀաստատվածՀայտնի է 1285 թվականից[1]
ԹագՆորվեգիայի թագավորական թագ
ՇքանշաններՍուրբ Օլաֆի շքանշան

Նորվեգիայի զինանշան (բուկմոլ՝ Norges riksvåpen), երկրի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Իրենից ներկայացնում է թագավորական թագով պսակավորված կարմիր վահան` ոսկեգույն, թագադրված առյուծով, որը առջևի թաթերով բռնել է ոսկեգույն բռնակով արծաթե սակր։ Երկրի ղեկավարը օգտագործում է հատուկ անձնական զինանշան` ունենալով պատմուճան, Սուրբ Օլաֆի շքանշան և նորվեգական թագավորական թագ։ Նորվեգիայի զինանշանը Եվրոպայի ամենահին զինանշաններից է։ Ժամանակակից տեսքով հայտնի է 1285 թվականից Էրիկ Մագնուսսոն թագավորի մետաղադրամներից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ Նորվեգիայում, համաձայն 1937 թվականի մարտի 19-ի թագավորական հրամանի, կա օրենք Պետական զինանշանի մասին, որտեղ ասվում է[2].

Aquote1.png

1. Նորվեգիայի պետական զինանշանը իրենից ներկայացնում է թագավորական թագով պսակավորված կարմիր վահան` ոսկեգույն, թագադրված առյուծով, որը առջևի թաթերով բռնել է ոսկեգույն բռնակով արծաթե սակր։

2. Պետական զինանշանը պետք է լինի վահանաձև։ Վահանը պետք է պսակավորված լինի թագավորական թագով, որն առանձնանում է խաչով և իշխանությամբ։

3. Պետական զինանշանի ցանկացած փոփոխություն, պետական մարմինների կողմից օգտագործվելու համար, պետք է համաձայնեցվի Արտաքին գործերի նախարարության հետ, բացի այն դեպքերից, երբ նրանք փոխվում են երկրի ղեկավարի կողմից։

4. Նորվեգիայի Պետական կնիքը կազմված է թագավորական գահով պսակադրված Պետական զինանշանից և թագավորի ստորագրությամբ։

5. Պետական զինանշանի և կնիքի մասին թագավորական հրամանը ուժի մեջ է մտնում 1905 թվականի դեկտեմբերի 14-ից։

Aquote2.png


Զինանշանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկոն VI-ի (Նորվեգիայի թագավոր) զինանշան[3], թագավորել է 1343—1380 թվականներին

Զինանաշանի վրա նորվեգական թագավորների կողմից առյուծն առաջին անգամ հայտնվել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Հոկոն 4-րդն ու նրա տղան իրենց վահանների վրա ունեին առյուծի պատկերը։ Իսկ Էյրիկ Մագնուսսոնը առյուծին ավելացրեց նաև սուրն ու զինվորական սակրը։ Այդ օրվանից ոսկեգույն թագադրված առյուծը, որը առջևի թաթերով բռնել է ոսկեգույն բռնակով արծաթե սակր, հանդիսանում է Նորվեգիայի անփոփոխ զինանշանը։

Առյուծն ուժի խորհրդանիշն է, իսկ սակրը` ոչ միայն հին նորվեգացիների սիրողական զենքն է, այլև Նորվեգիայի երկնային հովանավոր Սուրբ Օլաֆի պիտույքներից[4][5]։ «Սուրբ Օլաֆի առասպելի» համաձայն[6], վերքը, որը հասցվել էր Օլաֆին սակրով, դարձել էր նրա մահվան պատճառ։

Զինանշանի օգտագործումը երբեք ամրագրված չի եղել օրենքով, այլ հիմնվել է միայն ավանդույթների վրա։ Ուշ միջնադարում սակրի բռնակը աստիճանաբար երկարացվել է, սակրը նմանվել է ալեբարդայի։ Իսկ ալեբարդան նորից սակրի է փոխարինվել 1844 թվականի հուլիսի 10-ի թագավորական հրամանով։

Նորվեգիայի զինանշանի վրա թագավորական թագի առկայության ավանդույթը վերաբերում է ռեֆորմացիայի ժամանակներին և վերջնականապես հաստատվել է 1671 թվականին[7], երբ միջնադարի բաց թագի փոխարեն պատկերել են փակ թագավորական թագով, որն առանձնանում է խաչով և իշխանությամբ։

1319 թվականին Նորվեգիան Շվեդիայի տիրապետության տակ էր, իսկ ավելի ուշ` Դանիայի։ Միայն 1905 թվականին Նորվեգիայի պետականությունը լիովին վերականգնվեց։

1905 թվականի հունիսի 7-ին Նորվեգիայի պառլամենտը չեղյալ հայտարարեց շվեդ-նորվեգիական պայմանագիրը և դրանից հետո Նորվեգիան գլխավորեց անկախ օրենսդրական միապետությունը։ Նորից ընտրված Նորվեգիայի թագավոր Հոկոն 7-րդի 1905 թվականի դեկտեմբերի 14-ի թագավորական դեկրետով հաստատվեց նոր Պետական զինանշանի նախագիծը, որը պետք է դառնար վերադարձ միջնադարի կանոնին և գործնականորեն տարբերվում էր 12-13-րդ դարերում հին դրամների և կնիքների վրա պատկերվածից։

1937 թվականի մարտի 19-ի թագավորական դեկրետով Պետական զինանշանի պատկերը նորից փոխվեց։ Զինանշանը ստացավ իր այժմեական տեսքը։

Զինանշանի վրա վերջին փոփոխությունները կատարվել են 1992 թվականի դեկտեմբերի 16-ին։ Թեթևակի փոխվել է առյուծի բաշի և առջևի թաթերի ուրվագծերը։

Նորվեգիայի թագավորական զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոն 5-րդի կնիքը զինանշանի պատկերով, 1299—1319

1905 թվականի դեկտեմբերի 30-ին հատուկ Թագավորական հրամանով ներմուծվեց Նորվեգիայի թագավորական զինանշանը, որը պետք է դառնար իշխանության ղեկավարի անձնական զինանշանը և Պետական զինանշանից տարբերվում էր նրանով, որ առանց թագի նորվեգական վահանը տեղադրված էր ոսկեգույն ծոպերով ծիրանագույն պատմուճանի ֆոնին` թագադրված նորվեգական թագավորական թագով։ Վահանը շրջապատված էր Սուրբ Օլաֆի շքանշանի շղթայով։

Նորվեգիայի զինանշանի միջնադարյան պատկերները[խմբագրել | խմբագրել կոդը]

12-րդ դարում ասպետական պահպանիչ հանդերձանքի և փակ սաղավարտի հայտնվելով` անհնարին դարձավ տեսնել զինվորների դեմքերը և տեսակավորել նրանց «մերոնք-թշնամի»։ Ճակատամարտի ժամանակ դա կարող էր խնդիր առաջացնել, և դրանից ելնելով անհրաժեշտություն առաջացավ զինվորների հեռվից տեսնելու տարբերիչ նշանների։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Norwegian national coat of arms on coins
  2. Королевский декрет от 19 марта 1937года.(չաշխատող հղում)
  3. Также изображает герб Швеции во втором и третьем полях, т.к. Хокон претендовал на шведский престол, и в 1362—1364 был королём Швеции под именем Хокан II Магнуссон.
  4. Святой Олаф и церковь Олевисте в Таллине
  5. Олаф Харальдссон, король Норвегии 1016—1030, прославлен в лике святых как Святой благоверный Олаф II Харальдссон, король Норвегии креститель и просветитель норвежцев.
  6. ««Сага об Олаве Святом», глава CCXXVIII, Снорри Стурлусон. Круг Земной. — М.: Наука, 1980. Издание подготовили: А. Я. Гуревич, Ю. К. Кузьменко, О. А. Смирницкая, М. И. Стеблин-Каменский.»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2016-11-16 
  7. Norwegian National Coat of Arms(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]