Հոլիռուդհաուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոլիռուդհաուզ
Տեսակպաշտոնական նստավայր, պալատ և country house?
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունԷդինբուրգ
ՎայրHolyrood?
ՀասցեEH8 8DX[2]
ՓողոցԹագավորական Մղոն
ՍեփականատերԴավիթ I Շոտլանդացի
Օգտագործվում էպաշտոնական նստավայր
Ժառանգության կարգավիճակԱ կատեգորիայի գրանցված կառույց[3]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք

Հոլիռուդհաուզ (անգլ.՝ The Palace of Holyroodhouse[4], հայտնի է նաև Հոլիռուդի պալատ անվամբ), Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետի պաշտոնական նստավայրը Շոտլանդիայում։ Գտնվում է Էդինբուրգի Ռոյալ Մայլ թաղամասում՝ էդինբուրգյան դղյակի դեմ դիմաց։ 16֊րդ դարից ի վեր Հոլիռուդհաուզը եղել է Շոտլանդիայի միապետների հիմնական նստավայրը։ Այսօր այն պետական միջոցառումների և պաշտոնական ընդունելությունների կազմակերպման վայր է։ Եղիսաբեթ 2֊րդ թագուհին յուրաքանչյուր տարվա ամռան առաջին օրերն անցկացնում է Հոլիռուդհաուզում, որտեղ կազմակերպում է պաշտոնական ընդունելություններ և հանդիսություններ։ Շոտլանդիայի Մարի Ստյուարտ թագուհու (16֊րդ դար) բնակարանը՝ կից հարկաբաժիններով, կլոր տարին բաց է հասարակության համար՝ որպես թանգարան, բացառությամբ այն օրերի, երբ արքայական ընտանիքի որևէ ներկայացուցիչ գտնվում է պալատում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սըր Ուիլյամ Բրյուսի նախագիծը, արված 1850֊ական թվականներին[5]

Պալատը կառուցվել է 1671֊1678 թվականներին, քառանկյունաձև նախագծով՝ բացառությամբ 16֊րդ դարի հյուսիս֊արևմտյան աշտարակի, որը կառուցել է Ջեյմս V-ը։ Սըր Ուիլյամ Բրյուսը կառուցեց երեք հարկանի Բարոկկո ոճի պալատը Անգլիայի Չարլզ II թագավորի համար` ի նշան միապետական կարգերի պահպանման։ Պալատի հիմնական մուտքը արևմուտքից է։

Ետնաբակը, շատրվանը և ճակատամասերը

Հյուսիսային և հարավային ճակատամասերը ունեն սիմետրիկ, երեք հարկանի ճակատամասեր։ Պալատի ընդհանուր վերանորոգումն իրականացրել է ճարտարապետ Ռոբերտ Ռեյդը 1824-1834 թվականներին, որը նաև մասնակիորեն վերանորոգել է հարավ֊արևմտյան անկյունային աշտարակը։ Պալատի հյուսիս֊արևելյան անկյունում գտնվում են աբբայության եկեղեցու ավերակները։ Ներքին քառանկյունաձև ինտերիերի համար Բրյուսը հյուսիսային, հարավային և արևելյան ճակատամասերի վրա կառուցել է ինը կամարներից բաղկացած սյունաշարքով վերանդա, որն ընդգծում է երեք հիմնական հարկերի ընդհանուր տեսքը[6]։ Ճարտարապետական պատմաբան Դեն Քրուկշենկը Հոլիռուդհաուզը նշել է ԲիԲիՍի֊ի 2002 թվականին հրատարակած «Բրիտանիայի լավագույն շենքերի պատմություն» գրքում, որպես Բրիտանիայի իր կարծիքով ութ լավագույն կառույցներից մեկը[7]։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակության համար բաց սենյակները ներառում են 17֊րդ դարի նախկին թագավորական հարկաբաժնի սենյակները, Մեծ պատկերասրահը և 16֊րդ դարի բնակարանները՝ հյուսիս֊արևմտյան աշտարակում։

Մեծ սանդուղքի սրահը
Թագավորական ճաշասենյակը

Մեծ պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի ամենամեծ սրահը՝ Մեծ պատկերասրահը, կապում է թագավորի առանձնասենյակը արևմտյան թևի թագուհու հարկաբաժնի հետ։ Պատկերասրահը զարդարում են Շոտլանդիայի միապետների 110 դիմանկարները, սկսած լեգենդար Ֆերգուս I-ից, որը հավանաբար կառավարել է Քրիստոսից առաջ 330 թվականից։ Դիմանկարները լրացվեցին 1684-1686 թվականներին Ջեյքոբ դե Ուեթի կողմից։ Այս հավաքածուն նշանավոր է նրանով, որ ցույց է տալիս շոտլանդական արքայական ընտանիքի արյունակցական տոհմածառը, որը 17֊րդ դարի շոտլանդացիները համարում էին իրենց ազգային ինքնության, տոհմիկության և շարունակելիության գրավականը[8]։ 1707 թվականից ի վեր Շոտլանդիան Ուեստմինստերյան պալատում ներկայացնողներն ընտրվում են այստեղ։ Գեղեցիկ արքայազն Չարլին՝ Չարլզ էդուարդ Ստյուարտը, իր՝ պալատում ապրելու տարիներին պատկերասրահում կազմակերպում էր պարահանդեսներ։ Պատկերասրահը հետագայում վերածվեց կաթոլիկական մատուռի՝ Կառլոս X-ի համար։ Այսօր այն օգտագործվում է լայնածավալ միջոցառումների և ճաշկերույթների համար[9]։

Հյուսիսարևմտյան աշտարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսարևմտյան աշտարակի առաջին հարկի սենյակների հավաքակազմը բաղկացած է հանդիսությունների սրահից, որի մուտքը բացվում է Մեծ պատկերասրահից և մի ննջասենյակից, որն ունի երկու մասնավոր կողմնային սենյակներ։ Այս սենյակները 17֊րդ դարում զբաղեցնում էր լորդ Դարնլին, իսկ հետագայում դրանք վերանորոգված պալատի մաս կազմելով, դարձան թագուհու հարկաբաժնի մի մասը։ 1684 թվականին դուքս Ուիլյամ Համիլտոնը դարձավ հարկաբաժնի սեփականատերը[10]։ Մարի Անտուանետ թագուհին զբաղեցնում էր նմանատիպ հարկաբաժին աշտարակի երկրորդ հարկում, ընդ որում, թագուհու հարկաբաժնի ննջասենյակները միմյանց հետ կապված էին առանձին պարուրաձև սանդուղքով։

«Դևիդ Ռիցցիոյի սպանությունը», Ուիլյամ Ալենի կտավը (1833թ.)

Այդտեղ է կատարվել Դևիդ Ռիցցիոյի սպանությունը, երբ նրան թունավորել էին ընթրիքի ժամանակ[11] հյուսիսային թևի սենյակում և զբոսաշրջիկները հետագա դարերի ընթացքում հաճախ էին համոզվում, որ հատակին երևում էին նրա արյան հետքերը։ Գլխավոր սենյակների փայտե առաստաղները թվագրվում են Մարի Անտուանետի ժամանակները, իսկ MR (Maria Regina) և IR (Jacobus Rex) մոնոգրամները վերաբերվում են նրա ծնողներին՝ Մարիա Ռեջինային և Ջեյքոբս Ռեքսին և փորագրվել են 1559 թվականին, սակայն իրենց ներկայիս տեղում հաստատվել են 1617 թվականին[12]։

Այգիներ և բակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ետնաբակի շատրվանը
Էդուարդ VII֊ի արձանը պալատի բակում

Պալատի այգիները զբաղեցնում են 10 ակր տարածք, որի մեջ ներառվում է շատ ավելի ընդարձակ Հոլիռուդհաուզի զբոսայգին։ 16֊րդ դարում պալատի հյուսիսային մասում գտնվում էր մասնավոր այգի, որը փայտե պատշգամբով կապված էր հյուսիս֊արևմտյան աշտարակին։ 19-րդ դարում այն հեռացվեց, երբ արքայազն Ալբերտը որոշեց նրա տեղում կառքի ճանապարհ կառուցել[13]։ Պալատի փոքր պարտեզը, որը պահպանվել է 16-րդ դարից, հայտնի է որպես Մարի թագուհու լոգարան, թեպետ այն երբևէ չի օգտագործվել այդպիսի նպատակով[14]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը սկզբնապես հիմնադրվել է 1128 թվականին որպես Ավգուստինյան Հոլիռուդ աբբայություն՝ Շոտլանդիայի թագավոր Դևիդ I-ի պատվերով։ Ըստ ավանդազրույցի, Դևիդը Սուրբ խաչի տեսիլք է ունեցել, որից էլ ծագել է աբբայության անունը։ Անվան մեկ այլ ստուգաբանություն ևս հայտնի է, ըստ որի այն ծագել է Սուրբ խաչի մասունքից, որը պատկանել է Դևիդի մորը՝ Մարգարեթ թագուհուն[15]։ Որպես արքայական նստավայր, հատկապես էդինբուրգյան ամրոցին մոտ գտնվելու շնորհիվ, պալատը շուտով դարձավ կարևոր կառավարական կենտրոն։ 1189 թվականին մի խումբ ազնվականներ հավաքվեցին այնտեղ որոշելու գերի ընկած Վիլհելմ I Առյուծ թագավորի համար վճարելիք փրկագինը[16]։ 1326 թվականին Ռոբերտ դե Բրյուսը աբբայությունում կազմակերպեց շոտլանդական պառլամենտ, իսկ մինչև 1329 թվականն այն արդեն օգտագործվում էր որպես թագավորական նստավայր։ 1370 թվականին Դևիդ II-ը դարձավ շոտլանդական այն մի քանի թագավորներից առաջինը, որը թաղվեց Հոլիռուդում։ Հոլիռուդում 1430 թվականին է ծնվել շոտլանդական մեկ այլ արքա՝ Ջեյմս II-ը, որը ոչ միայն թագադրվել և ամուսնացել, այլև հուղարկավորվել է այնտեղ[16] ։ 1469 թվականին Հոլիռուդում կատարվեց Ջեյմս III արքայի և Մարգարեթ Դանիացու պսակադրության արարողությունը[15]։ Վաղ շրջանում արքայական նստավայրին հատկացվել էր աբբայության հյուրատունը, որը գտնվում է ներկայիս պալատի հյուսիսային կողաշարքում[16], սակայն 15֊րդ դարի վերջին հարկաբաժինն ամբողջովին հատկացվեց արքայական ընտանիքին[15]։

Ուրվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդազրույցի համաձայն պալատում գիշերները շրջում է Ագնես Սամփսոնի մերկ ուրվականը, որին կախարդության մեջ կասկածելու մեղադրանքով մերկացրել և խոշտանգումների ենթարկելով սպանել էին 1592 թվականին[17]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
  3. Historic Environment Scotland ID
  4. «Holyrood». Collins Dictionary. n.d. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. Daniel, William S. (1852), History of the Abbey and Palace of Holyrood. Edinburgh: Duncan Anderson. facing p. 139.
  6. «HOLYROODHOUSE, PALACE OF HOLYROODHOUSE INCLUDING GATES, GATEPIERS, BOUNDARY WALLS AND RAILINGS». Historic Scotland. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  7. Cruickshank, Dan. «Choosing Britain's Best Buildings». BBC History. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 3-ին.
  8. C. Wemyss, "The Art of Retrospection and the Country Houses of Post-Restoration Scotland" Architectural Heritage XXVI (2015), p. 32.
  9. Clarke, pp. 49–50.
  10. Clarke, pp. 51–52.
  11. Clarke, pp. 56–58.
  12. Clarke, p. 55.
  13. Clarke, p. 64.
  14. Clarke, pp. 63–64.
  15. 15,0 15,1 15,2 Clarke, p. 8.
  16. 16,0 16,1 16,2 McWilliam et al. p. 125.
  17. «Why you've more than a ghost of a chance of seeing a spook». The Scotsman. Edinburgh. 2004 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլիռուդհաուզ» հոդվածին։