Ղանձլամեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ղանձլամեր
Helleborus niger .JPG
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Տրիբա Helleboreae
Ցեղ Ղանձլամեր (Helleborus)
L., 1753

Ղանձլամեր , եղեբորոս, մրտի տակ, ծննդյան վարդ, քրիստոսածաղիկ (լատ.՝ Helleboarus), գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 24 տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Helleborus niger

Ցողունի բարձրանում է՝ 50 սմ է։ Տերևներն արմատամերձ են, կաշեկերպ, մատնաձև կտրտված։ Ծաղիկները խոշոր են, դեղնականաչավուն, կանաչավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը բազմատերևիկ է, սերմերը՝ էլիպսաձև կամ գնդաձև՝ ատամնաձև ելուստներով։

Ծաղկի բանաձև՝ Male and female sign.svg[1]։

Տարածում և էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 14 տեսակ, տարածված է Եվրոպայում, հատկապես Միջերկրածովյան երկրներում, Արևելքից մինչև Փոքր Ասիա։

Սովորաբար ղանձլամերը աճում է լեռներում, ստվերային վայրերում։ ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ղանձլամեր կովկասյան (H. caucasicus

Հանդիպում է Լոռու մարզի անտառներում և անտառեզրերին։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունավոր է։ Օգտագործվում է բժշկության մեջ, ճշումը կարգավորելու համար[2]։ Մեղրատու է։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ The Plant List տվյալների 2010 թվականին, ղանձլամերի դասը ընդգրկում է 14 տեսակ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сербин А.Г. и др. Медицинская ботаника. Учебник для студентов вузов. — Харьков: Изд-во НФаУ: Золотые страницы, 2003. — С. 129. — 364 с. — ISBN 966-615-125-1
  2. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — Высш. шк., 1990. — С. 212—213. — ISBN 5-06-000085-0
  3. «Species in Helleboarm»։ The Plant List (2010). Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org։ Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 5 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png