Աննա Կլևացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Կլևացի
անգլ.՝ Anne of Cleves
Anne of Cleves, by Hans Holbein the Younger.jpg
Անգլիայի թագուհի
հունվարի 6 1540 - հուլիսի 9 1540
Նախորդող Ջեյն Սեյմուր
Հաջորդող Եկատերինա Հովարդ
 
Քաղաքացիություն՝ Գերմանիա
Մասնագիտություն՝ Կոնսորտ թագուհի
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 22, 1515
Ծննդավայր Դյուսելդորֆ, Գերմանիա
Վախճանի օր հուլիսի 16, 1557 (41 տարեկանում)
Վախճանի վայր Լոնդոն, Անգլիայի թագավորություն
Թաղված Վեստմինստերյան աբբայություն
Դինաստիա House of La Marck
Հայր John III, Duke of Cleves
Մայր Maria of Jülich-Berg
Ամուսին Հենրի VIII
 
Ինքնագիր Anne of Cleves Signature.svg

Աննա Կլեվացին (գերմ.՝ Anna von Jülich-Kleve-Berg, անգլ.՝ Anne of Cleves; սեպտեմբերի 22 1515 - հուլիսի 17 1557), Հենրի VIII-ի չորրորդ կինը։ Հենրի VIII-ի հետ բաժանումից հետո մնաց Անգլիայում` համարվելով «Անգլիայի թագավորի սիրելի քույրը» (անգլ.՝ the King's Beloved Sister

Արքայադուստր Կլևացի[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Կլևացին ծնվել է Դյուսելդորֆում՝ դուքս Յոհան III-ի և Մարիա ֆոն Յուլիխբերգի ընտանիքում[1]։ Հորական կողմից սերում էր Լամարկների տոհմից։

Արքայադստեր մանկության և երիտասարդության մասին քիչ տվյալներ են պահպանվել։ Բացի նրանից ընտանիքը երկու դուստր՝ Սիբիլան և Ամելիան և որդի ուներ՝ Վիլհելմը։ Հայտնի է, որ Աննան շատ մոտ էր մոր՝ դքսուհի Մարիայի հետ[2]։

Աննային, ինչպես և նրա քույրերին, դաստիարակել է մայրը։ Ստացել է նվազագույն անհրաժեշտ կրթություն․ կարդում էր և գրում մայրենի լեզվով, սակայն նա չգիտեր ո՛չ լատիներեն, ո՛չ ֆրանսերեն, չէր կարողանում ո՛չ երգել, ո՛չ պարել, ո՛չ երաժշտական գործիքներ նվագել․ «քանի որ Գերմանիայում հանդիմանում են այն կանանք, որոնք երաժշտական կրթություն են ստանում (անգլ.՝ ...for they take it heere yn Germanye for... an occasion of lightenesse that great Ladyes... have enye knowledge of musike[2]։ Նրա արժանիքների թվում կարելի է նշել հեզաբարո բնավորությունը և ձեռագործությունը։

1527 թվականին՝ 12 տարեկան հասակում, Աննան նշանվեց Լոթարինգիայի դուքս, Անտուան II-ի որդի և ժառանգ՝ Ֆրանսուա I-ի հետ։ Տղան այդ ժամանակ 10 տարեկան էր, և նշանդրեքը ոչ պաշտոնական բնույթ էր կրում ու չեղյալ համարվեց 1535 թվականին[3]։

Ինչ վերաբերվում է ընտանիքի կրոնական հայացքներին, ապա այն միանշանակ չէր։ Վիլհելմը՝ Աննայի եղբայրը, լյութերական էր, մինչդեռ դքսուհի Մարիային բնութագրում էին որպես «իսկական կաթոլիկ»[4]։ Աննայի հայրը համակրում էր Ռեֆորմացիային և Շմալկալդենի լիգայի կողմնակիցներից էր, որը ղեկավարում էր Սիբիլայի ամուսինը՝ Յոհան Ֆրիդրիխ Բարեհոգին, որը հանդես էր գալիս Կառլ V կայսեր և նրա կրոնական քաղաքականության դեմ։

Խնամախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսնացուի որոնումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Սեյմուրի մահից գրեթե անմիջապես հետո Հենրի VIII-ը սկսեց նոր կնոջ փնտրտուքները։ Չնայած ժառանգորդ արքայազն Էդուարդին՝ հարստության ճակատագիրը մշուշոտ էր և ժառանգականությունն ապահովելու համար նրան ևս մեկ որդի էր պետք։ Չցանկանալով կրկին բարեկամական կապեր հաստատել իսպանացի միապետների հետ՝ նա որոշեց իր համար ֆրանսուհի կին փնտրել[5]։ Ֆրանցիսկ I արքան դուստր ուներ՝ Մարգարիտան, հերցոգ դը Գիզան ևս դուստրեր ուներ՝ Ռենեն, Լուիզան և Մարին։ Հենրիխը առաջարկեց Ֆրանցիսկ I-ին՝ Կալեում ազնվազարմ օրիորդների հետ հանդիպման մտադրության մասին, որպեսզի նրանց մեջից ընտրի ամենաարժանիին[6]։ Ֆրանցիսկը մերժեց առաջարկը՝ նշելով, որ ընդունված չէ ֆրանսուհիներին ի ցույց դնել «ինչպես շուկայում վարգուն ձիերի»[7]։

Անհաջողության մատնվելով ֆրանսիացի հարսնացուների հարցում՝ Հենրին ուշադրություն դարձրեց ոչ վաղ անցյալում այրիացած դքսուհի Քրիստինա Դանիացիին։ 1538 թվականի մարտին նա Բրյուսել ուղարկեց արքունիքի նկարիչ Հանս Հոլբայն Կրտսերին՝ դքսուհու դիմանկարն անելու հանձնարարությամբ, որը տեսնելով Հենրին ցնծություն ապրեց։ Սակայն դեսպանորդներին Քրիստինան պատասխանեց, որ նա չի ցանկանում ամուսնանալ Հենրիի հետ։

Իր սկանդալային անձնական կյանքի պատճառով Հենրիխը այնպիսի չարագույժ վարկ էր վայելում մայրցամաքում, որ ոչ մի եվրոպացի գործիչ չէր ցանկանում նրա հետ ամուսնացնել իր դստերը կամ քրոջը, իսկ հավանական հարսնացուներից մեկը՝ Մարի դը Գիզը, կարծես թե ի պատասխան Հենրիխի առաջարկին հայտարարեց, որ թեև ինքը բարձրահասակ է, սակայն իր վիզը կարճ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Anne von Kleve» (անգլերեն)։ thepeerage.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-14-ին։ Վերցված է 2010-04-24 
  2. 2,0 2,1 Из письма Николаса Уоттона к Генриху VIII Sir Henry Ellis. Original letters, illustrative of English history. Vol. II. Особенности орфографии цитат, приводимых на языке оригинала, сохранены.
  3. Strickland, Agnes, 1853, էջ` 246
  4. Fraser, Antonia, 1993, էջ` 298
  5. Weir, Alison, 1991, էջ` 381
  6. Эриксон, Кэролли, 2008, էջ 256
  7. Линдсей, Карен, 1996, էջ 205

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Линдсей, Карен. Разведённые. Обезглавленные. Уцелевшие. Жёны короля Генриха VIII / Пер. с англ. Т. Азаркович. — М: КРОН-ПРЕСС, 1996. — 336 с. — 10 000 экз. — ISBN 5-232-00389-5
  • Лоудз, Дэвид. Генрих VIII и его королевы / Пер. с англ. Ю.И. Губатова. — Ростов-на-Дону: Феникс, 1997. — 320 с. — 10 000 экз. — ISBN 5-85880-544-2
  • Перфильев, Олег. Жёны Синей Бороды. В спальне Генриха VIII. — М: ОЛМА-ПРЕСС, 1999. — 415 с. — 7 000 экз. — ISBN 5-224-00599-X
  • Эриксон, Кэролли. Мария Кровавая / Пер. с англ. Л.Г. Мордуховича. — М: АСТ, 2008. — 637 с. — (Историческая библиотека). — 2 000 экз. — ISBN 5-17-004357-6
  • Fraser, Antonia. The Six Wives of Henry VIII. — London: Phoenix, 1993. — 589 с. — ISBN 978-1-8421-2633-2
  • Starkey, David. Six Wives: The Queens of Henry VIII. — New York: HarperPerennial, 2004. — 880 с. — ISBN 0-06-0005505
  • Strickland, Agnes. Memoirs of the queens of Henry VIII.: and of his mother, Elizabeth of York. — Philadelphia: Blanchard and Lea, 1853. — 420 с.
  • Weir, Alison. The Six Wives of Henry VIII. — New York: Grove Press, 1991. — 656 с. — ISBN 0-8021-3683-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Հենրի VIII-ի կանայք