Jump to content

Յակոբինյան դիկտատուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակոբինյան դիկտատուրա
քաղաքական գաղափարախոսություն Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվՅակոբինյան ակումբ Խմբագրել Wikidata
ԵրկիրՖրանսիա Խմբագրել Wikidata
ԺամանակաշրջանՖրանսիական հեղափոխություն Խմբագրել Wikidata
Weltkarte über die Regierungssysteme
Պետությունների դասակարգումն ըստ կառավարման ձևերի
Հանրապետական համակարգ
     Նախագահական հանրապետություն

     Կիսանախագահական հանրապետություն      Խորհրդարանական հանրապետություն      Դիրեկտորիա


Միապետական համակարգ

     Խորհրդարանական միապետություն      Սահմանադրական միապետություն      Բացարձակ միապետություն


Բռնապետական համակարգ (հիմնականում՝ հանրապետություններում)

     Միակուսակցական համակարգ      Սահմանադրական կարգի տապալման արդյունքում ստեղծված
(դե ֆակտո՝ ռազմական դիկտատուրա)


     այլ համակարգեր կամ անհասկանալի
քաղաքական իրավիճակ

Թարմացվում է


Յակոբինյան բռնապետություն՝ հեղափոխական-դեմոկրատական իշխանություն, Ֆրանսիական հեղափոխության (18-րդ դար) բարձրակետը։

Հաստատվել է 1793 թ.-ի մայիսի 31-հունիսի 2-ի ժողովրդական ապստամբության հետևանքով, երբ իշխանության գլուխ են անցել յակոբինյանները (այստեղից էլ՝ անվանումը)։ Հենվում էր քաղաքային մանր ու միջին բուրժուազիայի, գյուղացիության մեծամասնության և պլեբեյության հեղափոխական դաշինքի վրա։

Յակոբինյան բռնապետությունը հաստատվեց ֆրանսիական հեղափոխության համար բախտորոշ պահին, ներքին թշնամիների խռովությունների (ապստամբել էին միապետության կողմնակիցները՝ ժիրոնղիստները), հակահեղափոխական տեռորի, արտաքին ինտերվենցիայի պայմաններում։ Հանրապետությունը փրկելու համար անհրաժեշտ էր ժողովրդի ուժերի մեծագույն լարում, հեղափոխական վճռականություն։ (Յակոբինյանները հենվելով ժողովրդական լայն զանգվածների վրա՝ պաշտպանեցին բազմաքանակ գյուղացիության և քաղաքային չքավորության շահերը։

Կառավարման կարգի իրավական ձևակերպում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբինյան բռնապետությունի կառավարման կարգի իրավական ձևակերպումը կատարվեց աստիճանաբար և ավարտվեց Ֆրանսիայում «կառավարման ժամանակավոր հեղափոխական կարգի» սահմանումով։ Օրենսդիր և գործադիր իշխանությունը կենտրոնացավ Կոնվենտի և նրա կոմիտեների ձեռքում։ Հասարակական փրկության կոմիտեն ըստ էության կատարում էր հեղափոխական կառավարության պարտականություն, Հասարակական անվտանգության կոմիտեի հիմնական խնդիրն էր պայքարը ներքին հակահեղափոխության դեմ։ Կոնվենտի հատուկ լիազորություններով օժտված կոմիսարները ուղարկվեցին դեպարտամենտները և բանակ։

Յակոբինյան բռնապետությունի աշխատանքին մեծապես աջակցում էին Յակոբինյան ակումբը, Փարիզի կոմունան, Կորդեչիերների ակումբը, բազմաթիվ ժողովրդական ընկերություններ։ Կարճ ժամանակում Յակոբինյան բռնապետությունը լուծեց բուրժուական հեղափոխության հիմնական խնդիրները և պահպանեց նրա նվաճումները։ Լուծվեց հեղափոխության հիմնական՝ ագրարային հարցը, որի շնորհիվ գյուղացիներին վերադարձվեցին ֆեոդալների զավթած հողերը, մտցվեց հեղափոխական տեռոր, ապրանքների համընդհանուր մաքսիմում։

Ջախջախիչ հարված հասցվեց ներքին հակահեղափոխությանը։ Ստեղծվեց ազգային բանակ։ Բայց, երբ Յակոբինյան բռնապետությունի շնորհիվ վերացավ հին կարգերի վերականգնման վտանգը, սոցիալական ուժերի բլոկի ներսում սրվեց հակամարտությունը։ Ցակոբինյան իշխանության բուրժուական սահմանափակվածությունը (մաքսիմումի տարածումը աշխատավարձի վրա, քաղաքային և գյուղական բանվորների գործադուլների հետապնդումը, «կատաղիների» մեկուսացումը, «հեղափոխական բանակի» ցրումը և այլն) հարուցեց քաղաքային և գյուղական ցածր խավերի դժգոհությունը։

Սկսվեց յակոբինյան խմբավորման քայքայումը և Յակոբինյան բռնապետությունի ճգնաժամը։ 1794 թվականի հունիս-հուլիսին Կոնվենտում կազմակերպվեց դավադրություն Մ․ Ռոբեսպիերի գլխավորած հեղափոխական իշխանության դեմ։ Տերմիդորյան հեղաշրջման (1794 թ.-ի հուլիսի 27-28) հետևանքով Յակոբինյան բռնապետությունը տապալվեց, նրա ղեկավարները մահապատժի ենթարկվեցին։ Յակոբինյան բռնապետությունի պատմական նշանակությունը այն էր, որ վճռական հաղթանակի հասցրեց Ֆրանսիայում բուրժուական հեղափոխությունը, պաշտպանեց նրա նվաճումները արտաքին և ներքին հակահեղափոխությունից, սկիզբ դրեց հեղափոխական ավանդույթներին, որոնք մեծ դեր խաղացին 19-20-րդ դարերի հեղափոխական շարժման մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 106