Դանֆերմլայն վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանֆերմլայն վանք
Dunfermline Abbey Geograph.jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակԱբբայություն
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ՏեղագրությունԴանֆրմլին
ՎանականությունԲենեդիկտյան միաբանություն
Ժառանգության կարգավիճակԱ կատեգորիայի գրանցված կառույց
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետWilliam Burn?
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն
Հիմնադրված12-րդ դար
Կոորդինատներ: 56°4′11.280000100003″ հս․ լ. 3°27′48.9600001″ ամ. ե. / 56.06980000002777587° հս․. լ. 3.463600000028° ավ. ե. / 56.06980000002777587; 3.463600000028
dunfermlineabbey.co.uk

Դանֆերմլայն վանք, եկեղեցի Շոտլանդիայում, ծխական եկեղեցի է Դանֆերմլայնում, Ֆայֆ, Շոտլանդիա։ Քահանան (սկսած 2012 թվականից) պատվելի ՄերիԷնն Ռ․ Ռեննին է։ Եկեղեցին զբաղեցնում է հնադարյան սրբավայրի տեղն ու ընդարձակ միջնադարյան բենեդիկտինյան վանքի տրանսեպտը, որը 1560 թվականին թալանվել է շոտլանդական ռեֆորմացիայի ընթացքում ու խարխլվել։ Հին վանքի մի մասը շարունակում էր օգտագործվել այդ ժամանակ և վանքի ենթակառուցվածքների մի մասը դեռևս կանգուն են։ Դանֆերմլայն վանքը Շոտլանդիայի ամենակարևոր մշակութային վայրերից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ I-ի թագավորության ժամանակների նավը

Սուրբ երրորդության ու սուրբ Մարգարեթի բենեդիկտինյան համալիրը հիմնադրվել է 1128 թվականին Շոտլանդիայի թագավոր Դավիդ I-ի կողմից, բայց վանական հաստատությունը հիմնված էր ավելի վաղ շրջանի կառույցի վրա, որը հետ էր գնում դեպի նրա հոր՝ թագավոր Մաել Քոլուիմ մեք Դոննչադայի, այսինքն Մալքոլմ III-ի կամ Մալքոլմ Քենմորի (իշխած 1058-93 թվականներին) և իր թագուհու՝ սուրբ Մարգարեթի թագավորության տարիները։ Այն գլխավորվում էր Դանֆերմլայնի վանահոր կողմից, որոնցից առաջինը Քեթրբերիի Ջեոֆրին էր, նախկինում Քենթրբերիի քրիստոնեական եկեղեցու քահանա, Քենթի մենաստանը, որը հավանաբար ապահովել է Դանֆերմլայնին իր առաջին վանականներով։ Իր իշխանության գագաթնակետին այն հսկել է չորս գյուղաքաղաք, արքայական երեք դատարան և ընդարձակ տարածքների մի ամբողջություն, որոնք ձգվում էին հյուսիսում Մորեյից մինչև հարավ՝ Բերվիքշայր[1]։

Իր հիմնադրումից տասնամյակներ անց վանքն ընդունում էր նշանակալի նվիրատվություններ, ինչպես կարելի է տեսնել անհատ բարերարների ու համքարությունների 26 ալտարների նվիրաբերումից ու այն նաև ուխտավորների կարևոր հավատատեղի էր, քանի որ այնտեղ է գտնվում սուրբ Մարգարեթի տապանն ու պաշտամունքը, որի կողմից ինչպես հետագայում էին պնդում, կառուցվել է վանքը և որի համար ավելի վաղ հիմնադրման հրովարտակ էր արձակվել[2]։ Այդ առաջին եկեղեցու, այսինքն սուրբ երրորդության եկեղեցու հիմքերը գտնվում են 12-րդ դարում կառուցված հոյակապ ռոմանական նավի տակ։

1303 թվականի ձմռանը Անգլիայի թագավոր Էդվարդ I-ի արքունիքը գտնվել է վանքում, իսկ նրա մեկնումից հետո հաջորդ տարի կառույցների մեծ մասն այրվել է[2]։

Դանֆերմլայն վանքի ու ջրաղացի Ջեյմս Ֆիթլերի փորագրությունը Սքոթիա Դեպիկտայում

Ավելի ուշ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավերված սեղանատունը
Դանֆերմլայն ծխական եկեղեցի

Շոտլանդական բարեփոխումների ընթացքում՝ 1560 թվականի մարտին, վանքը թալանվել է։ Վանքի ենթակառույցների որոշ հատվածներ դեռևս պահպանվում են, գլխավորապես ընդարձակ սեղանատունն ու պահակատան սենյակները, որը նախկին քաղաքային պարսպի մի մասն էր։ Նավը նույնպես պահպանվել է ու 1570 թվականին վերնորոգվել Քարնոքի Ռոբերտ Դրամոնդի կողմից։ Ծառայել է որպես ծխական եկեղեցի մինչև 19-րդ դարը, և հիմա կազմում է նոր եկեղեցու վեստիբյուլը։ Ուղղահայց ոճի այս շենքը, որը բացվել է հանրային պաշտամունքի համար 1821 թվականին, զբաղեցնում է հնադարյան սրբավայրի ու տրանսեպտի տեղը, չնայած սկզբնական կառույցից տարբերվում է ոճով ու համամասնություններով։ Նաև պահպանվել է սեղանատան հարավային պատը մի գեղեցիկ պատուհանով։ Վանքի մոտ գտնվում է Դանֆերմլայն պալատի ավերակը, որը նույնպես մասն է եղել սկզբնական վանական համալիրի և կապվել է դրան պահակատան միջոցով։

Դանֆերմլայն վանքը՝ Շոտլանդիայի ամենակարևոր մշակութային վայրերից մեկը, արժանացել է ավելի շատ թագավորական ուշադրության, քան թագավորությունում որևէ այլ վայր, բացառությամբ Այոնայի։ Ոչ թագավորական ամենահայտնի անուններից մեկը, որը կապվում է վանքի հետ, հյուսիսային վերածննդի պոետ Ռոբերտ Հենրիսոնն է։ Սուրբ Մարգարեթի ու Մալքոլմ Քենմորի գերեզմանը Լեյդի մատուռի ավերված պատերի ներսում վերականգնվել է թագուհի Վիկտորիայի[2] հրամանով։

Այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանֆերմլայն վանքի կողապատկեր

Հին եկեղեցու երգչախմբի տեղում գտնվող ժամանակակից կառույցը շոտլանդական ազգային եկեղեցուն պատկանող ծխական եկեղեցի է, որն այսօր էլ կրում է Դանֆերմլայն վանք անունը։ Քահանան (սկսած 2012 թվականից) պատվելի ՄերիԷնն Ռ․ Ռեննին է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի արևմտյան դուռը

Հին շենքը պարզ ու վիթխարի ռոմանական ճարտարապետության սքանչելի օրինակ է, ինչպես վկայում է նավը, և արևմտյան ճակատամասում ունի գեղեցիկ մուտք։ Մեկ ուրիշ հարուստ մուտք է բացահայտվել 1903 թվականին արևելյան պատում, երբ մասոնները հուշարձանի տեղ էին փորում երկրորդ բոերական պատերազմում զոհված զինվորների համար։ Այդ հուշարձանի համար ուրիշ տեղ է հատկացվել, որպեսզի հին ու գեղեցիկ մուտքը հնարավոր լինի պահպանել։ Այս սուրբ կառույցը պահպանվում է հրապարակավ, իսկ անհատ բարեգործությամբ տեղադրվել են գունավոր ապակիներով մի քանի պատուհաններ։ Մումբայում աֆղանական եկեղեցու (նվիրված սուրբ Հովհաննես Մկրտչին) դուռն ու աջակողմը կառուցվել են Դանֆերմլայն վանքի նմանությամբ։

Նշանավոր արարողություններ և թաղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Մարգարեթ շոտլանդուհին հուղարկավորվել է այստեղ 1093 թվականին․1250 թվականի հունիսի 19-ին, իր սրբադասումից հետո նրա մասունքներն արտաշիրիմվել ու տեղավորվել են բարձր ալտարի մոտ՝ աճյունասափորում։ Նրա ամուսին Մալքոլմի մասունքները նույնպես արտաշիրիմվել են ու թաղվել Մարգարեթի կողքին։
  • Շոտլանդիայի թագավոր Դունկան II,1094 թվական
  • Շոտլանդիայի թագավոր Էդգարը թաղվել է այստեղ 1107 թվականին
  • Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր I-ը թաղվել է այստեղ 1124 թվականին, իսկ նրա թագուհի Սիբիլլա Նորմանդացին՝ 1122 թվականին
  • Շոտլանդիայի թագավոր Դավիդ I-ը թաղվել է այստեղ 1153 թվականին, իսկ նրա թագուհի Մաուդը՝ Հանթինգդոնի դքսուհին, 1130 թվականին
  • Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ IV-ը թաղվել է այստեղ 1165 թվականին
  • Ջայլ Բրիգթ՝ Անգուսի կոմս, թաղված է այստեղ
  • Անգուսի կոմս Ադամ, թաղված է այստեղ
  • Անգուսի կոմս Ջայլ Քրիստ, թաղված է այստեղ
  • Անգուսի կոմս Դոննչադ, թաղված է այստեղ
  • Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր III-ը թաղվել է այստեղ 1286 թվականին, նրա առաջին կին Մարգարեթ անգլուհին՝1275 թվականին, իրենց որդիներ Շոտլանդիայի թագավոր Դավիդը՝1281 թվականին, և Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդրը՝ 1284 թվականին
  • Էլիզաբեթ դե Բուրգ՝ Շոտլնդիայի թագավոր Ռոբերտ I-ի կինը, թաղվել է այստեղ 1327 թվականին
Աշտարակի քանդակազարդերը
  • Ռոբերտ դե Բրյուսը թաղվել է 1329 թվականին, երգչախմբի վայրում, որտեղ այժմ ծխական եկեցեցին է։ Բրյուսի սիրտը գտնվում է Մելռոսում, իսկ ոսկորները՝ Դանֆերմլայն վանքում, որտեղ 1818 թվականին կմախքը հայտնաբերելուց հետո դրանք պատշաճ շուքով վերաթաղվել են նոր եկեղեցու ամբիոնի տակ։1891 թվականին ամբիոնը տեղափոխվել է հետ և հատակին տեղադրվել է մոնումենտալ փորագրություն՝ ցույց տալու համար արքայական դամբարանը։
  • Մաթիլդա շոտլանդուհի, Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ I-ի դուստրը, թաղվել է այստեղ 1353 թվականին
  • Անաբելլա Դրումոնդը՝ Ռոբերտ III-ի կինն ու Ջեյմս I-ի մայրը, թաղվել է այստեղ 1401 թվականին
  • Ռոբերտ Ստյուարտը՝ Ալբանիի դուքսը, թաղվել է այստեղ 1420 թվականին
  • Եպիսկոպոս Ջեյմս Բրյուս, թաղվել է 1447 թվականին
  • Ջորջ Դյուրի, (մահացած 1577 թվականին), հուշարձանը շենքի հյուսիսային թևում
  • Ռոբերտ Փիթքեիրն (հովանավոր) (մահացած1584 թվականին), հուշարձանը շենքի հյուսիսային թևում
  • 1600 թվականին Չառլզ I-ի ծննդավայր, որը Շոտլանդիայում ծնված վերջին բրիտանական միապետն էր
  • Ուիլյամ Սչոն՝ շոտլանդական թագավորական ունեցվածքի պատասխանատուն, թաղվել է այստեղ 1602 թվականին․ գերեզմանը դեռ տեսանելի է
  • Բալկարեսի 1-ին լորդ Դավիդ Լինդսեյը՝ Բալկարեսի Ջոն Լինդսեյի որդին ու Բալկարեսի1-ին կոմս Ալեքսանդր Լինդսեյի հայրը, ամուսնացել է այստեղ 1611 թվականին։

Ուրիշ թաղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չառլզ Բրյուս, Էլջինի 5-րդ կոմս
  • Մարգարեթ Վեյք, Լիդելլի 3-րդ բարոնուհի Վեյք

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանֆերմլայնի վանահայր
  • Շոտլանդիայի վանքեր ու մենաստաններ
  • Շոտլանդական եկեղեցական ծխերի ցուցակ
  • Ֆայֆում տեղանունների ցուցակ
  • Ռոբերտ Հենրիսսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lamont-Brown Fife in History and Legend pp.178-80.
  2. 2,0 2,1 2,2 Chisholm, 1911

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]