Էլեանոր Պրովանսացի
Էլեանոր Պրովանսացի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1223[1] |
Ծննդավայր | Էքս-ան-Պրովանս |
Մահացել է | հունիսի 25, 1291 |
Մահվան վայր | Amesbury, Wiltshire, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Amesbury Abbey |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Հենրի III[2] |
Ծնողներ | հայր՝ Ramon Berenguer IV, Count of Provence?[2], մայր՝ Beatrice of Savoy?[2] |
Երեխաներ | Էդուարդ I[2], Մարգարեթ Անգլիացի (Շոտլանդիայի թագուհի)[1][2], Beatrice of England?, Edmund Crouchback?[2], Katherine of England?, Richard of England?[1], John of England?[1], William of England?[1] և Henry of England?[1] |
Eleanor of Provence Վիքիպահեստում |
Էլեանոր Պրովենսացի (1223[1], Էքս-ան-Պրովանս - հունիսի 25, 1291, Amesbury, Wiltshire, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), Անգլիայի թագուհի որպես Հենրի III-ի կին 1236 թվականից մինչև իր մահը` 1272 թվականը: Նա եղել է Անգլիայի ռեգենդ՝ իր ամուսնու բացակայության ժամանակ՝ 1253 թվականին[3]:
Չնայած նա լիովին հավատարիմ էր իր ամուսնուն և պաշտպանում էր նրան Սիմոն դը Մոնֆորի ապստամբության ժամանակ, նրան լոնդոնցիների մեծամասնությունը ատում էր: Սրա պատճառն այն էր, որ իր հետ Անգլիա էր բերել մեծ թվով ազգականների՝ հայտնի որպես «Սավոյարդներ», և նրանց տրվել էին ազդեցիկ պաշտոններ կառավարությունում և արքունիքում: Էլեանորը հարձակման է ենթարկվել քաղաքացիների կողմից և նրա ուղղությամբ նետվել են քարեր, ձվեր և բանջարեղեն:
Էլեանորը հինգ երեխայի մայր էր, ներառյալ ապագա թագավոր Էդուարդ I-ի: Նա փայլում էր իր մտքով, բանաստեղություններ գրելու ունակությամբ և ժամանակի նորաձևության թելադրողն էր:
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Էքս ան Պրովանսում: Նա Պրովասնի կոմս Ռամոն Բերենգեր IV-ի (1198–1245) և Բեատրիս Սավոյեցու (1198–1267) երկրորդ դուստրն էր: Նա լավ կրթված երեխա էր և շատ էր սիրում ընթերցանել: Նրա երեք քույրերը նույնպես ամուսնացել էին թագավորների հետ[4]: Երբ նրա ավագ քույր Մարգարետ ամուսնացավ Լուի IX-ի հետ, նրանց մորեղբայր Վիլյամը կապնվեց Անգլիայի թագավոր Հենրի III-ի հետ և առաջարկեց ամուսնանալ Էլեանորի հետ:
Իր մոր և տատիկի նման Էլեանորը աչքի էր ընկնում իր գեղեցկությամբ: Նա մուգ մազերով սևահեր էր մեծ աչքերով[5]: Պիրս Լանտոֆտը նրա մասին ասել է «Կոմսի աղջիկը ամենաբարոյականն էր իմ կյանքում»[6]: 1235 թվականի հունիսի 22-ին Էլեանորը նշանվեց Թագավոր Հենրի III-ի (1207–1272) հետ[7]: Հավանաբար Էլեանորը ծնվել է 1223 թվականի վերջում, քանի որ Մաթևոս Փարիզեցին նրան բնորոշում էր «jamque duodennem» (արդեն տասներկու), երբ նա մեկնեց Անգլիայի թագավորություն ամուսնանալու համար:
Թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլեանորը ամուսնացավ թագավոր Հենրի III-ի հետ Անգլիայում 1236 թվականի հունվարի 14-ին[8]: Նա երբեք չէր տեսել թագավորին մինչև ամուսնանալը Քենթերբերիի տաճարում և անգամ երբեք ոտք չէր դրել նրա թագավորությունում[9]: Էլեանորը հագել էր փայլուն ոսկեգույն հագուստ, որն ընդգծում էր նրա կոնքերը[10]: Դրանից հետո զույգը մեկնեց Լոնդոն, որտեղ նրանց դիմավորեց ցնծացող ամբոխը և Էլեանորը թագադրվեց որպես Անգլիայի թագուհի Ուեստմինստերյան աբբայությունում[11]: Նրա սերը դեպի ամուսինը 1236 թվականից սկսած նշանակալի մեծացավ:
Հակաժողովրդականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլեանորը միշտ հավատարիմ է եղել իր ամուսնուն, սակայն իր հետ բերել էր մեծ թվով մորեղբայրներ և զարմիկներ, «Սավոյացիներ», և նրա ազդեցությունը ու հակաժողովրդականությունը բերեց բարոնների երկպառատկման Հենրիի կառավարման ժամանակ[12]: Նրա մորեղբայր Վիլյամ Սավոյացին դարձավ նրա ամուսնում մոտ խորհրդականը` բերելով անգլիացի բարոնների զայրույթը[13]:
Չնայած Էլեանորը և Հենրին ունեին որոշ տարաձայնություններ, երբ Հենրին մեկնեց Գասկոնիա 1253 թվականին, որպես ռեգենտ թողեց Էլեանորին: Էլեանորը հավատարիմ մնաց իր ամուսնու ուղղությանը` տղամարդորեն քննադատելով Սիմոն դը Մոնֆորին:
1263 թվականի հուլիսի 13-ին, երբ նա նավարկում էր Թեմզայով, նրա վրա հարձակվեցին Լոնդոնի քաղաքացիները[14]:
Թագուհի այրի[խմբագրել | խմբագրել կոդը]
1272 թվականին Հենրին մահացավ և նրանց որդի Էդուարդը, ով 33 տարեկան էր դարձավ Անգլիայի թագավոր Էդուարդ I: Էլեանորը մնաց Անգլիայում որպես թագուհի այրի և մեծացրեց մի քանի թոռների, այդ թվում Էդուարդի որդի Հներիին և դուստր Էլեանորին, Բերատրիսի որդի Հովհանին: Երբ նրա թոռ Հենրին մահացավ 1274 թվականին իր գրկում, Էլեանորը առավոտյան հրամայեց, որ իր սիրտը թաղվի Գիլֆորդի մոտ, որպես հիշատակ Հենրիին: 1275 թվականին մահացան Էլեանորի մյուս երկու դուստրերը` Մարգարետը փետրվարի 26-ին և Բերատրիսը մարտի 24-ին:
Նա մեկնեց կանանց մենաստան, սակայն կապ պահպանեց իր որդու, թագավոր Էդուարդի և քրոջ` Ֆրանսիայի թագուհի Մարգարետի հետ:
Էլեանորը մահացել է 1291 թվականի հունիսի 24/25-ին Էյմսբերիում, Սոլսբերիից ութ մղոն հյուսիս: Նա հուղարկավորվեց Էյմսբերիի Աբբայությունում: Նրա գերեզմանի հստակ տեղը հայտնի չէ, լինելով միակ Անգլիայի թագուհին, որի գերեզմանի վայրը անհայտ է: Նրա սիրտը տեղափոխվեց Լոնդոն և թաղվեց Ֆրանկիսյան մենաստանում[15]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Kindred Britain
- ↑ Strickland, Agnes. Lives of the Queens of England: From the Norman Conquest
- ↑ Cox, 1974, էջ 463
- ↑ Costain, 1959, էջ 125-126
- ↑ Costain, 1959, էջ 140
- ↑ Charles Cawley, Medieval Lands, Provence
- ↑ Sadler, 2008, էջ 32
- ↑ Costain, 1959, էջ 127
- ↑ Costain, 1959, էջ 129
- ↑ Costain, 1959, էջ 129-130
- ↑ Costain, 1959, էջ 130-140
- ↑ Cox, 1974, էջ 50
- ↑ Costain, 1959, էջ 253-254
- ↑ Howell, 2004