Մեթվենի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթվենի ճակատամարտ
Թվական1306 թվականի հունիսի 19
Մասն էՇոտլանդիայի անկախության առաջին պատերազմ
ՎայրՄեթվեն, Փերթից հյուսիս
ԱրդյունքԱնգլիացիների հաղթանակ
Հակառակորդներ
Շոտլանդական թագավորությունԱնգլիայի թագավորություն
Հրամանատարներ
Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ ԲրյուսԱյմեր դե Վալենս, Փեմբրոքի 2-րդ կոմս
Կողմերի ուժեր
45003000
Ռազմական կորուստներ
4000 զոհված600 սպանված կամ վիրավոր

Մեթվենի ճակատամարտ, Շոտլանդիայի անկախության համար մղված պատերազմների ընթացքում Շոտլանդիայի Մեվին գյուղի մոտ 1306 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցած ճակատամարտ։ Մարտադաշտի տեղի անորոշության պատճառով պահպանվող տարածքներով զբաղվող ոչ մի կազմակերպության ցանկում ընդգրկված չէ[1][2]։

Անգլիայի թագավոր Էդուարդ I-ը Այմեր դե Վալենսին նշանակել էր Շոտլանդիայի հատուկ լեյտենանտ։ Ամռան կեսին նա, սըր Հենրի Փերսիի ու սըր Ռոբերտ Քլիֆֆորդի հետ, հյուսիսային կոմսություններից հավաքած 3000 մարդուց բաղկացած բանակով տեղավորվել էր Փերթ քաղաքում։ Նա որոշել էր ոչ մեկի չխնայել ու բոլոր նրանք, ում ձեռքին զենք կհայտնվեր, առանց դատաստանի մահապատժի էին ենթարկվելու։ Այս մասին թագավորը (Բրյուսը) հավանաբար չի իմացել, որովհետև նա ասպետական ավանդույթների կողմնակից էր ու կոչ էր արել դե Վալենսին դուրս գալ Փերթի պարիսպներից ու մարտ վարել։ Դե Վալենսը, որը պատվարժան մարդու համբավ ուներ, պատճառաբանել էր, թե մարտ վարելու համար ուշ է և որ մարտահրավերը հաջորդ օրը կընդունի։ Թագավորն իր զորքի համար ճամբար է խփել Ալմոնդ գետից ոչ հեռու անտառների մեջ՝ նրանցից մոտ վեց մղոն հեռու։ Մթնշաղին, երբ Բրյուսի բանակը ճամբար էր պատրաստում ու շատերն անզեն էին, Այմեր դե Վալենսի բանակը հանկարծակի գրոհով հարձակվել է նրանց վրա[3]։

Թագավորն առաջին հարձակման ժամանակ ձիուց ցած է գցել Փեմբրոքի կոմսին (դե Վալենսին), բայց ինքն էլ է ընկել ձիուց ու սըր Ֆիլիպ Մոուբրեյին նրան գերի կվերցներ, եթե սըր Քրիստոֆեր Սեթոնը նրան չփրկեր։ Հարձակումից անակնկալի եկած ու թվով թշնամուն զիջելով՝ թագավորի բանակը հաղթելու շանս չուներ։ Բրյուսին ևս երկու անգամ գցել են ձիուց, բայց երկու անգամ էլ նորից փրկել։ Վերջապես, շոտլանդական ասպետներ Ջեյմս Դուգլասը, Նեյլ Քեմփբելլը, Էդուարդ Բրյուսը, Աթոլի կոմսը Ջիլբերտ դե Հեյն ու թագավորը ֆալանգ են կազմել ու ջախջախիչ պարտություն կրելով փախչելով ազատվել՝ թողնելով թագավորի ամենահավատարիմ հետևորդներին կա՛մ սպանված, կա՛մ էլ շուտով մահապատժի ենթարկվելու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Inventory battlefields». Historic Scotland. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  2. «Inventory of Historic Battlefields Research Report: Methven». Historic Environment Scotland. 2016 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  3. Scott, Ronald (1982). Robert the Bruce, King of Scots. Peter Bedrick Books. էջ 81.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barbour, John, The Bruce, trans. G. Eyre-Todd, 1907.
  • Barbour, John, The Bruce, trans. A. A. H. Duncan, 1964.
  • Barrow, G.W. S., Robert Bruce and the Community of the Realm of Scotland, 1964.
  • Barron, E. M., The Scottish War of Independence, 1934.
  • Hailes, Lord (David Dalrymple), The Annals of Scotland, 1776.
  • Macnair-Scott, R., Robert Bruce, King of Scots, 1982.