Հարլեք (ամրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարլեք ամրոց
Harlech Castle*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Հարլեք ամրոց
Երկիր Անգլիա
Տիպ ամրոց
Չափանիշներ Մշակութային i, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 52°51′36″ հս․. լ. 4°06′33″ ամ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1986  (անհայտ նստաշրջան)
Համար 374
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Հարլեք (անգլ.՝ Harlech), միջնադարյան ամրոց, գտնվում է Մեծ Բրիտանիայի Գվինեդ շրջանում, Ուելսում։ Այն կառուցվել է Էդուարդ I-ի կողմից 1282-1289 թվականներին՝ Ուելսի արշավանքի ժամանակ։ 1986 թվականին ընդգրկվել է Մեծ Բրիտանիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարլեք ամրոց

Էդուարդ I-ը 1282 թվականի արշավանքի ընթացքում հրամայեց կառուցել Հարլեք ամրոցը, որը Հյուսիսային Ուելսում կառուցված յոթ ամրոցներից մեկն էր[2]։ Այն կառուցվել էր Ուելսում Անգլիայի ազդեցությունն ուժեղացնելու նպատակով։ Ամրոցը կանգնած է ծովի մոտ, բարձր ժայռի վրա։ Մի կողմից այն պաշտպանված էր ժայռով, իսկ մյուս կողմից՝ խորը խրամատով։ Հայտնի է ճարտարապետի անունը` վարպետ Ջեյմս Սենտ Ջորջացի։ Նա անձամբ է վերահսկել շինարարական աշխատանքները, որոնք տևել են յոթ տարի՝ 1283 թվականից մինչև 1290 թվականը։

Հարլեքը 1294-1295 թվականների ընթացքում դիմակայել է Մադոգ Ապ Լիվելինի պաշարմանը, ինչպես նաև առանցքային դեր է խաղացել Ուելսի վերջին, խոշոր ապստամբության ժամանակ, որը ղեկավարել է Օուեն Գլինդուրը։ 1404 թվականին, երկար պաշարման արդյունքում Գլինդուրը գրավեց ամրոցը և հինգ տարի բնակվեց այնտեղ։ Այդ ընթացքում Հարլեքը վերածվեց ապստամբների գլխավոր շտաբի։ 1409 թվականին Ուելսի արքայազնի (ապագա Հենրի V թագավորի) գլխավորությամբ անգլիական զորքերը ետ գրավեցին ամրոցը։ Օուեն Գլինդուրին հաջողվեց փախչել, բայց նրա ամբողջ ընտանիքը գերեվարվեց։ Հարլեքի անկումը, ըստ էության, ուելսացիների ապստամբության ավարտի սկիզբն էր։ Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի ժամանակ Հարլեքը յոթ տարի պահել էն Լանկաստերները, մինչև որ Յորքի ուժերը ստիպեցին նրան հանձնվել 1468 թվականին։ Այս պաշարումը անմահանում է «Men of Harlech» երգում։ 17-րդ դարի կեսերին՝ Անգլիական հեղափոխության ժամանակ, Հարլեքը արքայականների վերջին ամրոցն էր։ Խորհրդարան կողմնակիցների կողմից ամրոցի գրավումը նշանավորեց պատերազմի ավարտով։ Ներկայումս ամրոցը պատկանում է Ուելսի պատմական ժառանգության պահպանման ծառայությանը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցն ունի համակենտրոն կառուցվածք, պաշտպանության երկու գծով՝ ներքին և արտաքին պարսպապատից։ Նախկինում արտաքին պարսպապատը մի փոքր ավելի բարձր է եղել, քան այսօր։ Հարլեքը կառուցված է տեղական գորշ կանաչ ավազաքարից, որն օգտագործվել է աշտարակների և պատերի համար։ Ավելի փափուկ, դեղին ավազաքարն օգտագործվել է ամրոցի տարբեր դեկորատիվ հարդարանքների համար։ Հավանաբար այն բերվել է Բարմութի մոտակայքում գտնվող Էգինյան աբբայության շրջակայքից։

Հարլեք ամրոցի բերդապատնեշը և ներքին բակը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 374
ռուս..անգլ..ֆր.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Castles and Town Walls of King Edward in Gwynedd». UNESCO. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
  2. Taylor 2007, էջ. 6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարլեք (ամրոց)» հոդվածին։