Երկրորդ բարոնական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրորդ բարոնական պատերազմ

Թվական 1264–1267
Վայր Անգլիայի թագավորություն
Պատճառ Բարոնների պառակտում Հենրի III-ի կառավարությունից
Արդյունք Սկզբնական բարոնական հաջողություն,
Թագավորականների հաղթանակ
Հակառակորդներ
Թագավորական ուժեր Բարոնական ուժեր
Հրամանատարներ
Հենրի III
Արքայազն Էդուարդ
Թագուհի Էլեանոր
Սիմոն դը Մոնֆոր
և այլ բարոններ

Երկրորդ բարոնական պատերազմ (1264–1267), քաղաքացիական պատերազմ Անգլիայում Սիմոն դը Մոնֆորի գլխավորած մեծ քանակով բարոնների զորքերի և թագավոր Հենրի III-ի զորքերի միջև, որոնց սկբնական շրջանում առաջնորդում էր թագավորը, ավելի ուշ նրա որդին` ապագա թագավոր Էդուարդ I-ը։ Պատերազմն ուղեկցվեց հրեաների մի շարք կոտորածնեով Սիմոն դը Մոնֆորի կողմնակիցների, այդ թվում նրա որդիներ Հենրիի և Սիմոնի կողմից։ Հարձակումների նպատակն էին չեզոքացնել բարոնների պարքերը։ Մեկ տարի կատավարելուց հետո Մոնֆորը սպանվեց թագավորական զորքերի կողմից Իվշեմի ճակատամարտում[1]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի III-ի կառավարման տարիներն ավելի շատ հիշվում են սահմանադրական ճգնաժամով և քաղաքացիական պայքարով, որի պատճառն էր հավելյալ ֆինանսների պահանջը Հենրի III-ի կողմից, սակայն ինչը բերեց ավելի մեծ խռովությունների և Անգլիայի բարոնները երկպառակտվեցին ահագնացող սովի պայմաններում։

Ֆրանսիայում ծնված Լեյսթերի կոմս Սիմոն դը Մոնֆորը, որպես օտարերկրացի կարողացավ ստանալ Լեյսթերի կոմսի կոչումը իր անգլիացի մոր շնորհիվ և ամուսնացավ Հենրիի քույր Էլեանորի հետ, առանց Հենրիի համաձայնության և առանց համաձայնության անգլիացի բարոնների հետ (այդ ժամանակ դա պարտադիր էր)։ Արդյունքում թշնամություն սկսվեց նրանց միջև։ Նրանց հարաբերությունները դարձան ճգնաժամային, երբ Մոնֆորը դատապարտվեց իր գործողությունների համար որպես Գասկոնիայի կառավարիչ։

Մոնֆորը առավելություն ստացավ Անգլիայում հակահրեական քաղաքականության շնորհիվ։ Պաշտոնապես հակահրեական կոտորածները հովանավորում էր Կաթոլի եկեղեցին, դրանից բացի հուսալքված մեծ պարքեր ունեցող Բարոնները մեծ հող հանդիսացան Մոնֆորի համար կազմակերպել ապստամբություն և պահանջել հրեաների նկատմամբ պարքերի չեղարկում[2][3]։

Հենրին նաև պատերազմի մեջ էր մտել Հոհենշտաուֆեն տոհմի դեմ Սիցիլիայում` ֆինանսավորելով Հռոմի պապ Իննոկենտիոս IV-ին, որպեսզի վերադարձնի Սիցիլիայի թագավոր տիտղոսը իր երկրորդ որդի Էդմունդի համար։ Սրա պատճառով շատ բարոններ անհանգստացան, որ Հենրին գնում է իր հոր հետքերով և նրա պես մեծ պարտքեր կկուտակի։ Երբ Հենրիի ֆինանսավորումը ավարտվեց, Իննոկենտիոսը տիտղոսը տրամադրեց Շառլ Անժուացուն։

Սիմոն դը Մոնֆորը դարձավ այն բարոնների առաջնորդը, որոնք ցանկանում էին վերակենդանացնել Ազատությունների մեծ խարտիան և ստիպել թագավորին հրաժարվել իշանության մեծ մասից բարոնների օգտին։ 1258 թվականին յոթ առաջատար բարոններ ստիպեցին Հենրիին համաձայնվել Օքսֆորդի պահանջներին, ինչով վերջ էր դրվում Անգլո-նորմանական աբսալյուտիզմին` իշխանություն տալով քսանչորս բարոնների ժողովին և հող հանդիսանալով խորհրդարանի գումարման ամեն երեք տարին մեկ անգամ։

Իր դիրքերը վերականգնելու համար 1259 թվականին Հենրին ստացավ Ֆրանսիայի թագավոր Լուի IX-ի աջակցությունը Փարիզի պայմանագրով` համաձայվելով հանձնել Ֆրանսիային իր, հոր և նրա նախնիների կողմից սկսած 1202 թվականին Ֆրանսիայում նվաճված հողերը։ 1261 թվականին Հռոմի պապը փաստաթուղթ ուղարկեց, որով վերականգնում էր Հենրիի իշխանությունը։ Բարոնական ընդդիմությունը հայտարարեց սեփական խորհրդարանի ձևավորման մասին և իրենց ձեռքն առան տեղական իշանությունը, սակայն քաղաքացիական պատերազմի սպառնալիքի տակ նահանջեցին, իսկ Մոնֆորը փախավ Ֆրանսիա, իսկ ընդդիմախոսների առաջնորդ Ռիչարդ դը Կլարեն անցավ թագավորի կողմը։ Քինգսթոնի պայմանագրով համաձայնվեց չեղարկել Հենրիի և բարոնների միջև համաձայնությունները, դե Կլարեն նշանակվեց նախնական դատավոր և Լուի IX-ին իր տեսակետը արտահայտելու իրավունք ստացավ։ Այնուամենայնիվ Հենրիի կառավարության ոչ կառուցողական քաղաքականությունը բերեց լարվածության աճին։ Թագավորի դիրքերն ավելի թուլացան Ռիչարդ սը Կլարեի մահից հետո, երբ նրան փոխարինեց Ժիլբերը, ով անցավ ընդդիմության կողմը։

1263 թվականի ապրիլին Սիմոն դը Մոնֆորը վերադարձավ Անգլիա և հրավիրեց ապստամբ բարոնների ժողով Օքսֆորդում։ Կռիվնները սկսվեցին Ուելսի սահմանին և աշնանը արդեն երկու կողմերը զգալի բանակներ հավաքեցին։ Դը Մոնֆորը շարժվեց Լոնդոն և քաղաքը ապտամբեց` բանտարկելով թագավորին և թագուհուն Թաուերում։ Երբ նրանք բանտարկված էին դը Մոնֆորը սկսեց կառավարել երկիրը Հենրիի անունից։ Սակայն նրա աջակիցները շուտով հեռացան և Հենրին կարողացավ վերադարձնել իշանությունը։ Դրան հետևեցին բռնություններ և հալածանքներ կռվող երկու կողմերից և Հենրին դիմեց Լուիին որպես դատավոր, ինչին սկզբում համաձայն էր նաև Մոնֆորը։ 1264 թվականին Լուին պաշտպանեց Հենրիին` չեղարկելով Օքսֆորդի պահանջները։ Որոշ ապստամբ բարոններ համաձայնվեցին այս որոշման հետ, սակայն ավելի արմատամետները Մոնֆորի գլխավորությամբ որոշեցին շարունակել ապստամբությունը և երկու կողմը պատրաստվեց պատերազմի։

Պատերազմի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կռիվներն սկսվեցին 1264 թվականի փետրվարին Սիմոն Մոնֆորի տղաներ Հենրիի և Սիմոն կրտսերի հարձակումներով թագավորի աջակիցների վրա Ուելսի սահմաններին։ Պարտքերի չեղարկումը (պարտապանը հրեաներն էին) Մոնֆորի կողմից զինվելու կոչի մասն էին[3]։

Դրան հաջորդեցին Մոնֆորի դաշնակիցների հարձակումները հրեական համայնքների վրա՝ հույս ունենալով գտնել և ոչնչացնել իրենց պարտքերի մասին գրությունները[2][4]։ Այս կոտորածների հետևանքով սպանվեց Վուսթերի հրեաների մեծ մասը[5], որը կազմակերպել էին Մոնֆորի որդի Հենրին և Ֆերերսի կոմս Ռոբերտը[6]։

Այս ֆոնին հրեաների ջարդեր տեղի ունեցան նաև Լոնդոնում, մոտ 500 հրեա սպանվեց[4]։ Հրաձակումներ տեղի ունեցան Վինչեսթերում Սիմոն կրտսերի գլխավորությամբ։ Հակահրեական բռնություններ տեղի ունեցան նաև Լինքոլնում և Քեմբրիջում[4], հրեական համայնքները նաև թիրախ դարձան Կենտերբերիում Ժիլբերտ դը Կլերությամբ[7] և Նորթհեմփթոնում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Norgate 1894
  2. 2,0 2,1 2,2 Jacobs 1906
  3. 3,0 3,1 Mundill 2002, էջ. 254 says "Simon de Montfort … used the cancellation of Jewish debts to his own advantage and had managed to convince followers that it was worth rebelling for."
  4. 4,0 4,1 4,2 Mundill 2010, էջեր. 88–99
  5. Mundill 2002, էջ. 42
  6. Willis-Bund & Page 1924
  7. Huscroft 2006, էջ. 105