Էլեանոր Վուդսթոքցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլեանոր Վուդսթոքցի
Eleanor of Woodstock,tree.jpg
Ծնվել էհունիսի 18, 1318
ԾննդավայրՎուդստոք, Արևմտյան Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիայի թագավորություն
Մահացել էապրիլի 22, 1355 (36 տարեկանում)
Մահվան վայրԴեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
ՔաղաքացիությունԱնգլիայի թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինReginald II, Duke of Guelders?
Ծնողներհայր՝ Էդուարդ II, մայր՝ Իզաբելլա Ֆրանսիացի
ԵրեխաներReginald III, Duke of Guelders?, Edward, Duke of Guelders? և Edward Graf van Gelre Heer van Roermond en Kessel?[1]
Eleanor of England, Duchess of Guelders Վիքիպահեստում

Էլեանոր Վուդսթոքցի (հունիսի 18, 1318, Վուդստոք, Արևմտյան Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիայի թագավորություն - ապրիլի 22, 1355, Դեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ, Նիդերլանդներ), անգլիացի արքայադուստր և ամուսնության բերումով՝ Գուելդերսների հերցոգուհի։ 1343 - 1344 թվականներին նա Գուելդերսների ժամանակավոր կառավարիչն էր՝ որպես իր մանկահասակ որդու խնամակալ։

Էլեանորը ծնվել է Օքսֆորդշայրի Վուդսթոք ամրոցում և Անգլիայի թագավոր Էդուարդ II-ի ու թագուհի Իզաբելլա Ֆրանսիացու դուստրն էր[2]։ Նա Անգլիայի թագավոր Էդուարդ III-ի կրտսեր քույրն էր ու Ռեջինալդ II Գուելդերսի երկրորդ կինը։ Էլեանորի մայրական կողմի պապիկն էր Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկը[3]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեանորին անվանակոչել են իր հայրական տատիկի՝ Էլեանոր Կաստիլիացու անունով։ Նրա հայրը դստեր չուրչինգին (ծես, որի ժամանակ մայրերն օրհնություն են ստանում ծննդաբերությունն անփորձանք անցկացնելու համար) վճարել է £333։ 1324 թվականին նրան հանձնել են իր զարմուհի Էլեանոր դե Կլերի խնամքին, որից հետո նրան ու իր կրտսեր քրոջը՝ Ջոան Թաուերցուն, Փլեշեյում հանձնել են Ռալֆ դե Մոնտերմերին ու Իզաբելլա Հեյսթինգսին։ 1325 թվականին Անգլիայի ու Կաստիլիայի միջև բանակցություններ էին ընթանում, որպեսզի Էլեանորին նշանեն Ալֆոնսո XI Կաստիլացու հետ, սակայն նրա օժիտի հետ կապված խնդիրների պատճառով դրանք ձախողվել են։

Էլեանորը վերադարձել է իր մայրիկի մոտ և 1330 թվականին վերջինիս կողմից բանակցություններ են նախաձեռնվել, որպեսզի Էլեանորին ու իր եղբորը՝ Քորնվոլի կոմս Ջոն Էլթամին ամnւսնացնեն իրենց ազգակից, Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ VI-ի որդու և դստեր հետ, սակայն դրանք նույնպես ձախողվել են։

Գուելդերսի հերցոգուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

1332 թվականի մայիսին Էլեանորն ամուսնացել է Վասսենբերգների տոհմից Գուելդերսների իշխող կոմս Ռեյնոուլդ II «սևի» հետ (անգլերեն՝ Ռեջինալդ), (ծնվ․ մոտ․ 1287), որը նրա մոր զարմուհի Ջոան Վալուացու կողմից կազմակերպած ամուսնություն էր։ Փեսան, որի մաշկի գույնը բավականին թուխ էր, իսկ բնավորությունը՝ կոպիտ, այրիացած տղամարդ էր, որն ուներ չորս դուստր։ Հայտնի էր, որ նա բանտարկել էր իր սեփական հորը ավելի քան վեց տարով։

Երբ Էլեանորը Սանդվիչից նավով ճանապարհ էր ընկնում, նրա օժիտը բաղկացած էր իսպանական կտորից կարված հարսանեկան շորից, գլխարկներից, ձեռնոցներից, կոշիկներից, մահճակալից, հազվագյուտ համեմունքներից ու շաքարի կտորներից։ Գուելդերսում նրան լավ են ընդունել։

Իր դժբախտ մանկությամբ պայմանավորված՝ Էլեանորը նյարդային էր ու չափազանց շատ էր ձգտում գոհացնել ամուսնուն, որը շուտով հոգնել է նրանից ու նրան հեռացրել արքունիքից (1338) պատճառաբանելով, թե նա տառապում է բորից։ Հետո ամուսինը փորձել է չեղյալ հայտարարել ամուսնությունը։ Սակայն Էլեանորը հայտնվել է Նեյմեյխենի արքունիքում, որպեսզի կասեցնի այդ գործընթացն ու մերկացել, ապացուցելով, որ ինքը բորով չի տառապում ու ստիպել ամուսնուն հետ ընդունել իրեն։ Ամուսինը մահացել է 1343 թվականի հոկտեմբերի 12-ին՝ իր ձիուց ընկնելու պատճառով։

Խնամակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու մահից հետո Էլեանորը դարձել է իր իննամյա որդի Ռեջինալդի խնամակալը Գուելդերսում։ Նրա խնամակալությունը պաշտոնական էր ու ձևական, և նրա համար դժվար եղավ այն ճանաչել տալ, իսկ 1344 թվականին նրան ստիպել են հրաժարվել խնամակալի իր պաշտոնից։ Հետագայում նա և Ռեջինալդը վիճել են վերջինիս կրտսեր եղբոր հետ խաղաղություն հաստատելու շուրջ և նա բռնագրավել է մոր հողերը։

Դեյվենտերում Էլեանոր Վուդսթոքցու գերեզմանաքարը Բրոյդերենչրչի մոտ

Մահ և հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1355 թվականի ապրիլի 22-ին, այրիանալուց տասներկու տարի անց, 36 տարեկան հասակում Ցիստերսյան մի մենաստանում Էլեանորը մահացել է աղքատության մեջ։ Նա չափազանց հպարտ էր իր եղբայր Էդուարդ III-ից օգնություն խնդրելու համար, և հուղարկավորվել է Դեյվենտեր վանքում։ Նրա գերեզմանաքարին պարզապես փորագրված է ԷԼԵԱՆՈՐ, սակայն Անգլիայում՝ Ուեստմինստերյան աբբայությունում, թագուհի Ֆիլիպա Հեյնաուլթի (եղբոր կնոջ) գերեզմանի հարավային կողմում պատկերված են Էլեանորն ու իր ամուսինը։

Զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեանորն ունեցել է երկու որդի․

  • Ռեջինալդ III "Գեր" (1334–1371)
  • Էդվարդ, Գուելդերսի հերցոգ (1336–1371).

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
8. Հենրի III
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
4. Անգլիայի թագավոր Էդուարդ I
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
9. Էլեանոր Պրովանսացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2. Անգլիայի թագավոր Էդուարդ II
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
10. Ֆերդինանդ Կաստիլացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
5. Էլեանոր Կաստիլիացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11. Ժաննա Դամարտինցի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1. Էլեանոր Վուդսթոքցի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12. Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ III
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
6. Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
13. Ֆրանսիայի թագուհի Իզաբելլա Արագոնցի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3. Իզաբելլա Ֆրանսիացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
14. Նավարայի թագավոր Հենրի I
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
7. Ջոան I Նավարացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
15. Բլանշ Արտուացի
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
  2. Alison Weir: Isabella: She Wolf of France
  3. Mary Anne Everett Green: Lives of the English Princesses