Ջոան Թաուերցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոան Թաուերցի
Joan Queen of Scotland.jpg
Ծնվել է՝հուլիսի 5, 1321
ԾննդավայրԹաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն
Մահացել է՝սեպտեմբերի 7, 1362 (41 տարեկանում)
Վախճանի վայրՀարթֆորշիր, Անգլիա
Christ Church Greyfriars
ՏոհմՊլանտագենետներ
ՀայրԷդուարդ II[1]
ՄայրԻզաբելլա Ֆրանսիացի[1]

Ջոան Անգլիացի (5 հուլիսի, 1321 – 7 սեպտեմբերի, 1362), հայտնի որպես Ջոան Թաուերցի, քանի որ ծնվել է Լոնդոնի Թաուերում, Շոտլանդիայի թագավոր Դավիդ II-ի կինն ու թագուհին։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Անգլիայի թագավոր Էդվարդ II-ի ու Իզաբելլա Ֆրանսիացու կրտսեր դուստրը՝ Ջոանը ծնվել է Լոնդոնի Թաուերում 1321 թվականի հուլիսի 5-ին[2]։ Նրա քույր-եղբայրներն էին՝ Անգլիայի թագավոր Էդվարդ III-ը, Քորնվոլի կոմս Ջոն Էլթամցին և Էլեանոր Վուդսթոքցին։

Նորթհեմփթոնի համաձայնագրի շրջանակներում 1328 թվականի հուլիսի 17-ին Բերվիք-ըփոն-Թվիդում Ջոանին ամուսնացրել են Շոտլանդիայի թագավոր Դավիդ II-ի հետ[3]։ Ջոանը յոթ տարեկան էր, Դավիդը՝ չորս[4]։ Ամուսնությունը տևել է 34 տարի, բայց եղել է անպտուղ ու, ըստ երևույթի, սիրազուրկ[5]։

Ջոանն ու Դավիդ II-ը Ֆիլիպ VI-ի հետ՝ պատկերված ֆրոիսարտի Ժամանակագրության մի մանրանկարի մեջ

1329 թվականի հունիսի 7-ին Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ I-ը մահացել է ու Դավիդը դարձել է թագավոր։ Նա թագադրվել է Սքոնի վանքում 1331 թվականի նոյեմբերին[6]։

1333 թվականի հուլիսին Բերվիք-ըփոն-Թվիդի մոտ Հալիդոն Հիլլի ճակատամարտում Անգլիայի թագավոր Էդվարդ III-ի ու իր պաշտպանյալ Էդվարդ Բալիոլի հաղթանակից հետո Դավիդին ու Ջոանին ապահովության համար ուղարկել են Ֆրանսիա։ 1334 թվականի մայիսին նրանք հասել են Բուլոն-սյուր-Մեր, որտեղ նրանց դիմավորել է թագավոր Ֆիլիպ VI-ը, որը Ջոանի մոր զարմիկն էր։ Քիչ բան է հայտնի Ֆրանսիայում շոտլանդական թագավորի ու թագուհու կյանքի մասին, բացի այն, որ Շատո Գայարը հատկացվել է նրանց որպես բնակավայր և որ թագավորը նրանց հարգանքով էր վերաբերում[7]։

Այս ընթացքում Դավիդի ներկայացուցիչները Շոտլանդիայում նորից գլուխ են բարձրացրել, որը հնարավորություն է տվել Դավիդին ու Ջոանին 1341 թվականի հունիսին վերադառնալ ու իշխանությունը վերցնել իր ձեռքը։ 1346 թվականի հոկտեմբերի 17-ին Դարհեմ կոմսությունում Նեվիլի խաչի ճակատամարտի ընթացքում Դավիդը գերի է վերցվել ու տասնմեկ տարի բանտարկված մնացել Անգլիայում։ Չնայած Էդվարդ III-ը թույլ էր տվել Ջոանին մի քանի անգամ այցելել ամուսնուն Լոնդոնի Թաուերում, նա այդպես էլ չի հղիացել [8]։ 1357 թվականին Դավիդի ազատ արձակվելուց հետո Ջոանը որոշել է մնալ Անգլիայում[8]։ Նա կապված էր իր մայրիկի հետ, որին խնամում էր նրա մահից առաջ[9]։

Ջոանը մահացել է 1362 թվականին, 41 տարեկան հասակում, Հերթֆորդշայրի Հերթֆորդ ամրոցում։ Թաղվել է Լոնդոնի Գրեյֆրայերս քրիստոնեական եկեղեցում, որն ուժեղ ռմբակոծության է ենթարկվել Բլիցի ընթացքում (Բրիտանիայի ռմբակոծությունը Գերմանիայի կողմից 1940 և1941 թվականներին Երկրորդ աշխարհամարտի տարիներին)։ Գերեզմանի տեղն անհետացել է։

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Ahnentafel

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kindred Britain
  2. Panton (2011), 281
  3. Marshall, (2003), 36
  4. Castor (2011), 313
  5. Ashley (1999), 551
  6. Brown (2004), 321
  7. Marshall (2003), 37
  8. 8,0 8,1 Marshall (2003), 38
  9. Mortimer (2008), 338

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ashley, Mike. The Mammoth Book of British Kings and Queens. London: Robinson Publishers, 1999. 1-84119-096-9
  • Brown, Michael. The Wars of Scotland, 1214–1371. Edinburgh: Edinburgh University Press, 2004. 978-0748612383
  • Marshall, Rosalind. Scottish Queens 1034–1714. East Linton: Tuckwell Press, 2003. 978-0859766777
  • Mortimer, Ian. The Perfect King The Life of Edward III, Father of the English Nation. London: Vintage, 2008. 978-0099527091
  • Panton, James. Historical Dictionary of the British Monarchy. Lanham, MD: Scarecrow Press, 2011. 978-0810857797