Գրեյհաունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրեյհաունդ
GraceTheGreyhound.jpg
Տեսակշան ցեղատեսակ
ԲնաշխարհFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Գրեյհաունդ (անգլ.՝ greyhound, «մոխրագույն քերծե»), անգլիական քերծե։ Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի ստանդարտ № 158։

Գրեյհաունդները որսորդական շներ են, սակայն դա բնավ չի նշանակում, որ նրանք ընդունակ են որսին հետապնդելիս հաղթահարել հսկայական տարածություններ։ Նրանց հիմնական յուրահատկությունը` դա շատ արագ վազքն է կարճ հեռավորությամբ, որի շնորհիվ միանշանակ կարող են նապաստակ որսալ(որը ոչ բոլոր կենդանիներն են ի զորու)։

Անգլիական քերծեների ամենամեծ արագությունը արձանագրվել է 1994 թվականի մարտի 5-ին` Ավստրալիայում, Սթար Թայթլ անվամբ գրեյհաունդը զարգացրել է 67,32 կմ/ժ արագություն։

Վագրագույն գրեյհաունդ

Ցեղատեսակի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոսում գոյություն ուներ նման հարթ մաշկ ունեցող քերծեներ (եգիպ.՝ jesem), ինչը վկայում է Մերերուկայի դամբարանի պատկերներից (Մ. թ. ա. 24-րդ դար)[1]։ Մինչդեռ 2004 թվականին արված ԴՆԹ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ գրեյհաունդը մոտ կապ չի ունեցել այդ ցեղատեսակների հետ, սակայն հանդիսացել է հովվաշների հարազատները։ Ենթադրում են, որ նրանք բուծվել են «Vertagus» քերծեներից, որոնց պահում էին Արևելյան Եվրոպայի կամ Եվրասիայի կելտերը։ Ենթադրվում է, որ նրանք (կամ շները, որոնց նույն կերպ են անվանել) հայտնվել են Բրիտանական կղզիների տարածքում մ.թ.ա. VI-V դարերում Եվրոպայի կելտերի նախնիներից։

Պատմությունը որոշ մանրամասներ թաքցնում է Եվրոպայում գրեյհաունդների հայտնվելու վերաբերյալ, չնայած քերծեների որսը X-րդ դարում դարձել էր անգլիական ազնվականների համար զվարճանք և գյուղացիների համար սննդի աղբյուր։ Մինչդեռ 1014 թվականի «Օրենքներ անտառների համար» լույս տեսնելուց հետո գրեյհաունդը դարձավ ազնվականության բացառիկ արտոնությունը. գյուղացիներին խստիվ արգելվում էր պահել դրանք։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազքի ժամանակ
  • Սովորական հասակը (բարձրությունը հաշվվում է թիկունքից) մեծ արու շների հասակը կազմում է 71-76սմ, իսկ էգերի մոտ` 68-71սմ։
  • Ստանդարտը պայմանավորված չէ քաշով, սակայն այն հիմնականում կազմում է արուների մոտ 27-40կգ, իսկ էգերի մոտ` 26-34կգ։
  • Գույնը սպիտակ, ոսկեգույն, երկնագույն, շագանակագույն, սև, ավազագույն, ոսկեդեղին, սպիտակի համադրությունը նշված գույների հետ։
  • Մարմնային կառուցվածքը պնդակազմ, համաչափ և մկանուտ, հստակ ուրվագիծ, խորը կուրծք, զարգացած ուսեր, հետևի ամուր ոտքեր, երկարավուն գլուխ և երկար վիզ։
  • Ինտելեկտը համարվում են ամենախելացի և մարդուն շատ լավ հասկացող շներից մեկը, հեշտ ընտելացող վարժեցնելուն։
  • Խնամքը բավականին հեշտ, կարող են երջանիկ ապրել քաղաքային պայմաններում, երկարատև զբոսանք չեն պահանջում (օրական 2-3 անգամ` 1 ժամից ոչ ավելի)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kathryn A. Bard An Introduction to the Archaeology of Ancient Egypt. — John Wiley & Sons, 2015. — С. 171. — 508 с. — ISBN 9781118896112

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]