Բեզոարյան այծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քարայծից)
Jump to navigation Jump to search
Բեզոարյան այծ
Բեզոարյան այծ
Բեզոարյան այծ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ (Bovidae)
Ցեղ Capra
Տեսակ Բեզոարյան այծ (C. aegagrus)
Միջազգային անվանում
Capra aegagrus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 VU hy.svg
Խոցելի տեսակ

Բեզոարյան այծ, քարայծ կամ մորուքավոր այծ (լատ.՝ Capra aegagrus), սնամեջ-եղջերավորների ընտանիքի երկկճաղակվոր կենդանի, լեռնային վայրի այծ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի երկարությունը մոտ 1,5 մետր է, կենդանի քաշը՝ 80 կգ։ Նոխազներն ունեն կեռ, թրաձև եղջյուրներ, որոնց երկարությունը 130 սմ է։ Բուրդը շիկագույն է՝ մոխրագույն երանգներով, իսկ առանձին մասերում՝ մուգ կամ սև։ Գիտնականների մեծամասնության կարծիքով ընտանի այծերի նախահայրն է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեզոարյան այծ կա Հունաստանում, Փոքր Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում, Հայաստանում, Դաղստանում, Ադրբեջանում, Հարավային Թուրքմենիայում։ Տարածված են դժվարանցանելի լեռներում, Կովկասում՝ սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում։ Ամռանը բարձրանում են լեռների գագաթը։ Հայաստանում բազմացվում է Խոսրովի անտառում։ Բեզոարյան այծ պոլիգամ է, ապրում է հոտերով։ Բացառությամբ զուգավորման շրջանի՝ նոխազներն ապրում են առանձին։

Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը (Capra aegagrus aegagrus

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են խոտաբույսերով և կիսաթփերով, տերևներով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվում են ապրիլ-մայիս ամիսներին, սովորաբար երկու, հազվադեպ՝ մեկ ուլ։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՍՀ, հատոր 2։