Մեղրու լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեղրու լեռնաշղթաից)
Jump to navigation Jump to search
Մեղրու լեռներ
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)3256 մետր
Երկարություն59 կիլոմետր
Մեծագույն գագաթԲաղացսար

Արևիքի լեռներ, Կապանի լեռներ, Մեղրու լեռներ, Չավնդուրի լեռներ, լեռնաշղթա Հայաստանի Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային մասում, նրա լեռնաճյուղերից մեկն է։ Սկսում է Ծաղկարի լճի մոտից, սկզբում ձգվում է դեպ արևելք, ապա Բաղացսար գագաթի մոտ ստանում հարավ ուղղություն, այնուհետև Մալև գետի ակունքի մոտ ուղղվում է դեպի արևելք։ Ունի 59 կմ երկարություն, մեծ մասամբ անտառածածկ է, հարուստ է գունավոր մետաղների հանքավայրերով։ Արևիքի լեռնաշղթայի բարձր լեռներն են Բաղացսարը (3256 մ), Խուստուփը (3214 մ)։ Ոմանք այս լեռնաշղթային սխալմամբ անվանել են Բաղաց լեռներ, ոմանք էլ սխալմամբ նույնացրել են Շադհաղի (Սևանի) լեռների հետ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 85 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 428 — 992 էջ։