Հարավային Ալպեր
Հարավային Ալպեր | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Նոր Զելանդիա |
Վարչատարածքային միավոր | Mackenzie District? |
Տեղադրություն | Հարավային կղզի |
Բարձրություն (ԲԾՄ) | 3754 մետր |
Երկարություն | 500 կմ |
Մեծագույն գագաթ | Կուկի լեռ |
Հարավային Ալպեր, Նոր Զելանդիայի Հարավային կղզու արևմտյան առափնյա մասով ձգվող լեռնաշղթայի ընդհանուր անվանումը։ Այդ լեռնազանգվածի 17 գագաթների բարձրությունն անցնում է 3000 մետրից։ Դրանցից ամենաբարձրը հանդիսանում է Կուկա լեռը (անգլ.՝ Mount Cook), որը երկրի տեղաբնիկների լեզվով հայտնի է նաև որպես Աորակի (մաորի՝ Aoraki)։ Նրա բարձրությունը կազմում է 3724 մ[1][2][3].
Լեռնագագաթներն իրարից բաժանված են սառցադաշտերով, դրանցից շատերը արևելյան մասում ծածկված են լճերով, դրանց թվում են Կոլրիջ լիճը հյուսիսում և Վակատիպու լիճը հարավում։ 1970-ական թվականների վերջին իրականացված տեղագրման համաձայն Հարավային Ալպերում հաշվվում էր մոտավորապես 3000 սառցադաշտ, որոնցից յուրաքանչյուրի մակերեսը մեկ հեկտարից ավել է , դրանցից ամենաերկարը Թասման սառցադաշտն է՝ ունի 23,5 կիլոմետր երկարություն, որը զիջում է 1960–ական թվականներին գրանցված առավելագույն՝ 29 կիլոմետրին։
Բնակավայրերը ներառում են Մաուրի Սպրինգսը, Լյուիս լեռնանցքում գտնվող սպա–կենտրոնը, Արթուր լեռնանցքի քաղաքը և Մաունտ Կուկ գյուղը։
Նոր Զելանդիայի Ավտոմոբիլային ճանապարհների ցանցը Հարավային Ալպերը հատում են Լյուիսի լեռնանցքը (SH7), Արթուրի լեռնանցքը (SH73), Խաաստի լեռնանցքը (SH6) և դեպի դեպի Մալֆորդ տանող ճանապարհը (SH94)։
Հարավային Ալպեր անվանումը լեռնաշղթային տրվել է կապիտան Կուկի կողմից 23 марта 1770 թվականի մարտի 23–ին, որը նկարագրում էր նրանց «անհասանելի բարձրությունը»։ Ավելի վաղ դրանք հիշատակվում էին Աբել Թասմանի կողմից 1642 թվականին, որի նկարագրության մեջ Հարավային կղզու արևմտյան մասը հաճախ ներկայացվում է որպես «բարձունք»։ 1998 թվականին, երբ ընդունվեց օրենք Նուգայ Տախուի պահանջների կարգավորման մասին, տարածքի անվանումը պաշտոնական փոփոխվեց Հարավային Ալպերի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Southern Alps - Peakbagger.com». www.peakbagger.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Height of NZ's tallest peak Aoraki/Mt Cook slashed by 30m» (New Zealand English). 2014 թ․ հունվարի 15. 1170-0777. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Aoraki/Mount Cook, Canterbury» (անգլերեն). NZ Topo Map. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հարավային Ալպեր կատեգորիայում։ |