Միլֆորդ ծոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլֆորդ ծոց
Milford Sound, mri Piopiotahi
Milford Sound (New Zealand).JPG
Երկիր Նոր Զելանդիա
Երկարություն 16 կմ

Միլֆորդ ծոցը (անգլ.՝ Milford Sound, (մաորի՝ Piopiotahi), նեղուց Նոր Զելանդիայի հարավային կղզիներում: Երկարությունը 16 կմ է: Այս վայրը դիտարժան են դարձնում երկրագնդի ամենաբարձր ջրվեժները և ամենաբարձր ծովային զառիթափները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1823 թվականին փոկերի որսորդ Ջոն Գրունուն դարձավ նեղուց այցելող առաջին եվրոպացին: Նա այն անվանեց Միացյալ Թագավորության Ուելսի իր հայրենի քաղաքի անունով`Միլֆորդ նավահանգիստ: Առաջինն այստեղ հաստատվեց Դոնալդ Սազերլենդը 1877 թվականին, ով նաև հյուրանոց կառուցեց: Երեք տարի անց նա հայտնաբերեց աշխարհի հինգերորդ ամենաբարձր ջրվեժը, որն այժմ կոչվում է նրա անունով: Սազերլենդի ջրվեժից ջուրը գահավիժում է 600 մ բարձրությունից`երեք թռիչքով: Ներկայումս Միլֆորդ ծոցում հայտնի են բազմաթիվ ժամանակավոր և մշտական ջրվեժներ, որոնց գոյությունը հիմնականում պայմանավորված է տեղանքի բարձր խոնավությամբ և առատ տեղումներով։ Այստեղ օրական տեղումները կարող են հասնել մինչև 25 սմ։ Որոշ ջրվեժներ օրինակ՝ Բոուեն ջրվեժը, շատ տպավորիչ է, իսկ կասկադները կարող են իջնել մոտավորապես 1000 մ։ 1850 մ բարձրության վրա գտնվող Խույրի գագաթն աշխարհի ամենաբարձր ծովային զառիթափն է և կազմում է նեղուցը շրջապատող ուղղաբերձ լեռների մի մասը։ Լեռները այնքան ուղղաբերձ են, որ երբեմն կուտակված անձրևաջուրը կարող է արմատախիլ անել սաղարթախիտ մերձարևադարձային ծառերը, ինչի հետևանքով ծառերը ցած են գլորվում։ Մաորիում նեղուցը հայտնի է Փիոփիոթահի անվամբ («միայնակ կեռնեխ»), որովհետև առասպելի համաձայն մի միայնակ կեռնեխ թռել է այստեղ՝ ողբալու ընկերոջ մահը, երբ Հինենուիժթե-Պոն (մահվան աստվածուհին) կեսմարդ-կեսաստված Մաուիից խլեց անմահության շնորհը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարկ Տրուման «Աշխարհի հրաշալիքները» (Զանգակ 97)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]