Քարարծիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քարարծիվ
Քարարծիվ
Քարարծիվ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Aquila
Տեսակ Քարարծիվ (A. rapax)
Միջազգային անվանում
Aquila rapax
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Քարարծիվ (լատ.՝ Aquila rapax), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն: Նախկինում համարվում էր տափաստանային արծվի ենթատեսակ, ներկայումս առանձնացվել է որպես ինքնուրույն տեսակ[1]:

Մարմնի երկարությունը 60-72 սմ է, թևերի բացվածքը՝ 159-183 սմ: Արուների քաշը 1,6-2 կգ է, էգերինը՝ 1,6-2,5 կգ:

Տարածված է տափաստաններում, սավաննաներում, ցածր խոտածածկով վայրերում, ուր տեսանելիությունը սահմանափակված չէ բնական արգելքներով: Հանդիպում է Ասիայում և Աֆրիկայում:

Սնվում է կաթնասուններով, թռչուններով, երկկենցաղներով, սողուններով, միջատներով, ձկներով և լեշով: Որսի առավելագույն քաշը սահմանափակվում է 2 կգ-ով: Որսի մեծ մասը ձեռք է բերվում գետնի մակերևույթին, երբեմն որսում է նաև օդում, թռիչքի ընթացքում: Ձկներ որսում է մասամբ ջրի մեջ ընկղմվելով: Հաճախ զավթում է այլ թռչունների որսը[1]:

Քարարծիվը խոշոր, հզոր գիշատիչ է, ունի կեռ, երկար ու սուր մագիլներ:

Բնադրում է անմատչելի ժայռերում:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են Իբերիայից և Հյուսիսային Աֆրիկայից դեպի արևելք` Փոքր Ասիայով մինչև Կովկաս և Իրան: Նստակյաց է: Հանրապետությունում տարածված է համարյա ամենուրեք, խուսափում է ամբողջական անտառային զանգվածներից[2]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղեցնում է բաց և կիսաբաց տեսակի բիոտոպերը, բնադրում է ժայռերի վրա, որսը կատարում է բաց տեղանքներում` դաշտերում, մարգագետիններում: Տարեկան ձվադրում է մեկ անգամ՝ դնելով 1-2 ձու[2]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակավաթիվ, խոցելի տեսակ է: Գրանցված է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Համաձայն վերջին տվյալների՝ Հայաստանում բնադրում են 34-38 զույգ: Պոպուլյացիայում բավականին բարձր է ոչ սեռահասուն առանձնյակների թիվը: Համաձայն 2008 թվականի տվյալների՝ 7 առանձնյակներ պահվում են Երևանի կենդանաբանական այգում և 91 առանձնյակներ` Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական Տարածաշրջանային Ասոցիացիայի և այլ կենդանաբանական այգիներում:

Աամենաուժեղ բացասական ազդեցությունն է թողնում մարդկանց կողմից ուղղակի հետապնդումը: Հերթական սպառնացող վտանգ կարող է հանդիսանալ մի կողմից գիշատիչ թռչունների մերձարևելյան շուկայի զարգացումը, ինչը բերում է որսագողությանը, վաճառքի կամ անազատ պայմաններում թռչնին պահելու համար, մյուս կողմից` իրականացվող վերահսկողության և էկոլոգիական կրթության անբավարար վիճակը: Բացասականորեն կարող են ազդել գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատները, ապօրինի որսը:

Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում, «Չվող թռչունների պահպանման մասին» Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Հնդկաստանի ու Կորեայի միջև երկկողմանի համաձայնությունների հավելվածում: Երեք-չորս զույգ բնադրում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, մեկ-երկուսը` «Դիլիջան» ազգային պարկում: Անհրաժեշտ է կարգավորել քարարծվի՝ արեալի սահմաններում թունաքիմիկատների օգտագործումը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Tawny Eagle - Aquila rapax»։ The Eagle Directory։ Վերցված է 2015-01-25 
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6