Բարձր Թաուերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնապատկեր

Բարձր Թաուերն (գերմ.՝ Hohe Tauern), լեռնաշղթա Արևելյան Ալպերում, Ավստրիայում։

Երկարությունը մոտ 120 կմ է։ Կազմված է մինչև 3797 մ (Գրոսգլոքներ լեռ) բարձրության ալպյան տիպի ռելիեֆ ունեցող լեռնազանգվածներից։ Բարձր Թաուերից են սկիզբ առնում Զալախ գետի աջ և Դրավա գետի ձախ վտակները։ 1800–2000 մ բարձրությունները ծածկված են փշատերև անտառներով, ավելի բարձր՝ թփուտային և մարգագետնային բուսականությամբ։ Արմ․ մասում կան բազմաթիվ կաբային և հովտային սառցադաշտեր։

Կաղապար:Ավստրիա-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 321
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարձր Թաուերն» հոդվածին։