Մոլասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մոլասներ(ֆրանս․ mollasse, < լատ․ mollis — փափուկ), հզոր (մինչև մի քանի 1000 մ հաստության) նստվածքային ապարների շերտախումբ, որը հիմնականում կազմված է կոնգլոմերատներից, ավազաքարերից, ալերոլիտներից, կավերից, երբեմն մերգելների և կրաքարերի մասնակցությամբ։ Մոլասները սովորաբար պատկանում են կավճի կամ երրորդական հասակի ֆորմացիաներին։ Կուտակվում են նախալեռնային և միջլեռնային զանգվածների ճկվածքային մասերում, ինչպես նաև բարձրացող լեռնազանգվածների ստորոտներում, դրանց քայքայման հետևանքով։ Մոլասներ ձևավորվում են գեոսինկլինալների զարգացման ավարտական փուլի ընթացքում։ Լայնորեն տարածված են Ալպերում (հատկապես՝ Շվեյցարիայում), Հիմալայներում, Կարպատներում, Կովկասում,Ուրալում։ Մոլասների հետ կապված են նավթի, գազի, աղի, գիպսի և այլ կարևոր օգտակար հանածոների հանքավայրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 674 CC-BY-SA-icon-80x15.png